o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը հունվարի 20-ին պաշտոնավարման մեկնարկից հետո հիշատակվել է 52 դատական հայցերում

04.02.2017 10:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Թրամփը հունվարի 20-ին պաշտոնավարման մեկնարկից հետո հիշատակվել է 52 դատական հայցերում

NBC հեռուստաընկերությունը հայտնում է, որ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնավարման մեկնարկից հետո հիշատակվել է 52 դատական հայցերում, որոնք հարուցվել են 17 նահանգներում՝ կապված ԱՄՆ դաշնային կառավարության գործողությունների հետ։ Ինչպես նշել է հեռուստաընկերությունը՝ դա զարմանալի մեծ թիվ է՝ հաշվի առնելով այն, որ Թրամփի վարչակազմը իշխանության ղեկին է գտնվում ընդամենը հաշված օրեր։ Համեմատության համար նշվում է, որ Բարաք Օբաման նախագահության առաջին երկու շաբաթներին հիշատակվել է երեք հայցերում, իսկ Ջորջ Բուշ կրտսերն ու Բիլ Քլինթոնը՝ երկուական։ Դատական հայցերը, որոնցում հիշատակվում է Թրամփի անունը, հարուցվել են՝ կապված միգրացիոն ռեժիմի խստացման քաղաքականության հետ։

«Փաստ». Իշխանությունը մտադիր է դատական համակարգը լիովին լծել իր «կառքին»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА