o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ

01.02.2017 16:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Շարունակում է տարաբնույթ քննարկում-ենթադրությունների տեղիք տալ անցած շաբաթ օրը կայացած  մի շարք առանցքային առաջնորդների հետ ԱՄՆ նախագահ Թրամփի բանակցությունների թեման: Եվ հատկապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը, հաշվի առնելով, որ վերլուծական հանրությունը հենց դրա հետ է բերում-շաղկապում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Թրամփի հեռախոսազրույցն ու Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումը:

Իրաքում «լռության օր է» խորհրդարանի ընտրությունների նախաշեմին

ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Այդ գլոբալ ուշադրության իմաստը հասկանալի է այն առումով, որ Գերմանիայի ¥որպես ԵՄ-ի առաջատարի¤, Բրիտանիայի ¥ԱՄՆ-ի անգլոսաքսոնական մշտական գործընկերոջ¤ եւ ՌԴ-ի հետ թրամփյան ԱՄՆ-ի ձեւավորվելիք քաղաքականությունից է կախված նախ այն, թե Թրամփն ԱՄՆ-ն իր թիվ 1 տնտեսական հակառակորդի հետ ինչ հարաբերությունների մեջ կգտնվի, միայն մրցակցայի՞ն, թե՞ շատ ավելի սուր: Եվ, վերջապես, այս իրողություններից կախված էլ կորոշվի, թե ինչ նոր աշխարհ է այս պահին սկսում ձեւավորվել:

Իհարկե, մինչ այս կա նաեւ այն հարցը, թե արդյոք նոր աշխարհ, ավելի կոնկրետ, աշխարհի կառավարման նոր համակարգ կձեւավորվի՞: Այն, որ կառավարման հին համակարգը արդեն չէր բավարարում նաեւ դրա գլխին կանգնած ԱՄՆ-ին, թեեւ իր սուր տեսքը ստացավ նախագահական ընտրություններին, սակայն այդ հակասությունների հիմքերը վաղուց էին նկատելի: Ֆինանսաբանկային եւ հիմնականում այդ տանիքի տակ սերտաճած տնտեսական որոշակի ճյուղեր ¥համացանցա-ինտերնետային բիզնես, շոու-բիզնես եւ այդպես շարունակ¤ բառացիորեն խեղդում էին իրական տնտեսությանը, իրական ապրանք արտադրողին՝ դեպի իրենց քաշելով ողջ կապիտալը: Բերենք պարզ օրինակ. համաշխարհային մեծահարուստների առաջին տասնյակում ներգրավված անձանց բացարձակ մեծամասնությունը ծրագրավորում-ինտերնետային ոլորտի ներկայացուցիչներ են, եւ դա այն դեպքում, երբ նրանց թողարկած արտադրանքը, այսպես ասենք, ո՛չ ուտելու եւ ո՛չ էլ հագնվելու համար են պիտանի: Իսկ ի՞նչ հետեւանք է ունենում, երբ կապիտալը նման տեմպերով իրական արտադրանք-առեւտրային ոլորտից հոսում է դեպի «փուչիկային տնտեսություն», դա քանի՞ աշխատատեղերի փակում է նշանակում աշխարհով մեկ: Եվ փաստը, իր ինագուրացիայի ելույթում Թրամփն էլ է առաջին պլան մղում աշխատատեղերի հետ կապված մտահոգություններ, նշանակում է, որ այդ գերխնդիրն անգամ ԱՄՆ-ին է հարվածել: Իսկ ի՞նչ անեն մյուս երկրները այս իրավիճակում, օրինակ, պատահակա՞ն է որ իսլամական բազմազավակ ընտանիքի զավակների մի մասը կերակրվելու համար այլ ելք չտեսնելով, այս կամ այն ահաբեկչական խմբավորմանն են անդամակցում: Իսկ ի՞նչ կլինի մի 5-10 տարուց, եթե նույն վիճակը պահպանվի: Նորից մեկ պարզ օրինակ. արդեն իսկ սկսել են ի հայտ գալ համացանցային կառավարմամբ տաքսիներ եւ հասարակական տրանսպորտի այլ միջոցներ, ինչը մի 5-10 տարուց կարող է համատարած դառնալ: Արդյունքում, քանի՞ միլիոն վարորդ է համալրելու գործազուրկների շարքերը, եւ քանի՞ տասնյակ միլիոնավոր բանվորներ, երբ գործարանների ողջ արտադրական ցիկլերն են դառնում արհեստական ինտելեկտով կառավարվող: Իհարկե, դրա կողմնակիցները առաջ են քաշում` «գիտատեխնիկական առաջընթացը չի կարելի կանգնեցնել» հայտնի կարգախոսը: Ճիշտ են անում: Բայց դեռ տրված չէ հարցի պատասխանը, թե աշխատանքը կորցրած բանվորի ինչի՞ն է պետք նման առաջընթացը, սոված մնացող այդ միլիարդավոր մարդիկ վաղը ջարդուփշուր չե՞ն անի դեմները ելած ամեն մի «գիտատեխնիկական առաջընթացը»: Դրա դեմն առնելու համար էր, որ կիրառման մեջ դրվեց մարդկանց զանգվածային կառավարման մի ամբողջական համակարգ՝ սկսած ամեն մի անհատի կոդավորելուց, վերջացրած տոտալ վերահսկողության տեխնոլոգիաներով: Բայց փաստը, որ ինտերնետ-ուղղվածության շատ միլիոնատերեր սկսել են բունկերներ գնել, պաշարներ, զենք-զինամթերք կուտակել այնտեղ, հուշում է, որ այդ բոլոր տեխնոլոգիաները բանի պետք չէին: 

Կարճ ասած, արդի համակարգի պայմաններում մեծ փողեր աշխատողների եւ կամաց-կամաց ամեն ինչ կորցնողների, այսինքն՝ իրավիճակն ինչպես կար՝ պահել ցանկացողների եւ արմատական փոփոխությունների ձգտողների միջեւ այս հակասությունը շատ խորն է, եւ պատահական չէր, որ այն առաջինը պայթեց ամենատեխնոլոգիական երկրներում՝ Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:

ՀՆԱՐԱՎՈՐ ՆՈՐ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Այսպիսով, գանք մոդայիկ դարձած հարցադրմանը՝ կգնա՞ Թրամփը մինչեւ վերջ: Բայց սրան հասնելու համար այլ հարց կա. կդառնա՞ր Թրամփը նախագահ, եթե ԱՄՆ-ում ծայրահեղ լարվածության ¥միգուցե, ոչ այդքան տեսանելի¤ հասած չլիներ հիշատակված գլոբալ հակասությունը: Այ, այստեղ պատասխանը պարզ է. քաղաքական նորելուկը ¥թեկուզեւ՝ միլիարդատեր¤, այն էլ՝ նման մասշտաբային դիմակայության պայմաններում հաղթելու շանսեր չէր ունենա, եթե միայն առաջ չքաշեր այն գաղափարները, որոնք բխում են ընտրողների բացարձակ մեծամասնության սրտից: Իհարկե, Թրամփը կարող էր եւ ֆինանսական գլոբալ օլիգարխիայի դրածոն լիներ, ում ներդրել են ընդամենը այդ խորքային դժգոհությունը մեղմելու համար: Հնարավոր տարբերակ է, թեեւ այդ դեպքում արդեն պետք է կանգ առած լիներ նաեւ նրա դեմ կազմակերպված այս համատարած բողոքները, այդ թվում, օրինակ, նույն օլիգարխիայի ենթակայության տակ գտնվող տարաբնույթ աստղերի մասնակցությամբ: Եվ հաջորդը. երբ Թրամփը իր հրամանին դեմ արտահայտվելու համար առանց դես ու դեն ընկնելու պաշտոնազրկում է պետական առանցքային պաշտոնյաներից մեկին՝ գլխավոր դատախազին, դա էլ ակնարկ է վճռական տրամադրվածության մասին:

Իրանն ու Իսրայելը՝ պատերազմի շեմին

Եվ արդեն վերադառնանք համաշխարհային լիդերների հետ Թրամփի բանակցություններին: Իհարկե, Բրիտանիայի դրվագը պետք է առանձնացնել. տիկին Մեյը եկավ Սպիտակ տուն, հրահանգներ ստացավ եւ վազեց կատարելու: Բայց պատահակա՞ն էր, որ նա Վաշինգտոնից ոչ թե տուն վերադարձավ, այլ գնաց Անկարա: Նաեւ պատահակա՞ն էր, որ Էրդողանն էլ անմիջապես սկսեց խոսել Թրամփի հետ հանդիպման հեռանկարից: Ենթադրել, որ Թրամփը փորձում է վերականգնել Թուրքիայում ԱՄՆ-ի կորցրած դիրքերը, իհարկե, տրամաբանական կլիներ: Նախ՝ Սպիտակ տունը Կրեմլին առաջարկում է «Իսլամական պետության» դեմ, այդ թվում՝ Սիրիայում համատեղ պայքար ծավալել. երկու կողմերն էլ տեղեկացրել են, որ հենց այդ խնդրին էր միտված Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի հիմնական մասը: Ինչքանով դա կստացվի, ժամանակը ցույց կտա: Բայց եթե Թրամփը խոսում է ԻՊ-ի դեմ նաեւ Սիրիայում պայքարելու մասին, դա արդեն իսկ վկայում է, որ Մերձավոր Արեւելքի թեման մնում է Վաշինգտոնի համար առանցքային: Այսինքն, որ այդ ուղղությամբ Թուրքիան, որպես պլացդարմ, իր արդիականությունը պահում է ԱՄՆ-ի աչքում: Դրանից զատ, Թրամփը նաեւ հրապարակավ դրական է խոսում Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու մասին: Միեւնույն ժամանակ, Մեյի վաշինգտոնյան այցի ժամանակ ձեռք բերվեց երկկողմ ազատ առեւտրի պայմանագիր, որով Վաշինգտոնը կարող է կոմպենսացնել ԵՄ-ից դուրս գալու դեպքում Բրիտանիայի կորուստները: Բայց դա նաեւ կարող է խթան դառնալ այլ եվրոպական երկրներին՝ Բրիտանիայի օրինակին հետեւելու համար: Ու այս իրավիճակում ի՞նչ կստացվի, եթե Թուրքիան իր տարածքում չպահի երկու-երեք միլիոն սիրիացի փախստականներին եւ նրանց ուղղորդի դեպի ԵՄ: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի Բեռլինը, իր հերթին խստացնի՞ հակամիգրացիոն օրենսդրությունը, որի պատճառով հիմա կատաղորեն քննադատում է Թրամփին: Թե պետք է դռները բացի փախստականների առաջ. այդ դեպքում քանի՞ ամիս կկարողանա գոյատեւել որպես միություն: Բնական է, որ այսքանից հետո պատահական չէր նաեւ, որ տիկին Մերկելն էլ իր հերթին հայտարարեց, որ պատրաստվում է Անկարա գնալ:

Չնայած, եթե ամերիկյան ֆինանսական օլիգարխիան շարունակում է համառորեն պայքարել Թրամփի դեմ, ապա տրամաբանական կլիներ, որ դաշնակցեր դեռ սուպերլիբերալիստական դաշտում գտնվող ԵՄ-ի եւ տիկին Մերկելի հետ: Թեեւ թվարկված տնտեսահասարակական խնդիրներն իրենց ողջ սրությանբ գործում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Եվրոպայում, ինչը նշանակում է, որ ներեվրոպական այդ պայքարն էլ իր հերթին կաշխատի Թրամփի օգտին:

Հանրագումարում՝ Թրամփը կգնա՞ իր համար այդքան վտանգավոր դարձող ԵՄ-ն փլուզելու ուղղությամբ. զգացվում է, որ կցանկանար: Այլ հարց է, թե կկարողանա՞: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ Եվրոպայի եւ Ռուսաստանի ռազմական բախումը, որը միանգամից բոլոր հարցերը կլուծեր: Սակայն Օբաման երկար ժամանակ փորձեց եւ հասավ միայն ՌԴ-Չինաստան դաշինքի ձեւավորմանը: Թրամփը հակառակ կողմից է մոտենում՝ փորձելով լեզու գտնել Մոսկվայի հետ: Բայց նաեւ նկատենք, որ հենց այն պահին, երբ ԱՄՆ-ից սկսեցին հնարել հակառուսական պատժամիջոցները չեղյալ համարելու մասին խոսակցություններ, այդ թեման նաեւ Եվրոպայում միանգամից առաջ եկավ, թե ԵՄ-ն պետք է որքան կարելի է շուտ այդ պատժամիջոցներից հրաժարվի: Եվ, թե ով առաջ կընկնի, թերեւս արդեն մոտ օրերս դա էլ տեսանելի կդառնա: Դրա հետ էլ նաեւ, թե առաջիկայում ինչ գլոբալ վերախմբավորումների պետք է սպասել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА