o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԷՐ ՄԵԶ ՊԱԿԱՍ

01.02.2017 15:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱՅՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԷՐ ՄԵԶ ՊԱԿԱՍ

Ընդդիմադիր դառնալը մեր երկրում վերածվել է մի բաժակ ջուր խմելու պես մի բանի: Բավական է ընդամենը ասել` «ես ընդդիմադիր եմ», ու վերջ: Եվ իշխանական ճամբարի երեկվա ներկայացուցիչները այսօր ընդդիմադիր են` Սեյրան Օհանյան, Հովիկ Աբրահամյան, Վարդան Ղուկասյան, անգամ խոսվում է Մհեր Սեդրակյանի մասին: Երեկվա պաշտոնյաներ եւ այսօրվա օլիգարխներ, երբեմն երկուսը մեկում: Ընդդիմադիր օլիգարխ` խորթ չի՞ հնչում... Չնայած դա զուտ հայկական ֆենոմեն չէ: ԸՆՏՐՈՂԻ «ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ» Ամենից շատ, թերեւս, ընդդիմադիր օլիգարխների հետ առնչվել է տարաբախտ Ուկրաինան: Այդտեղի երկու մայդանների շարժիչ ուժն էլ օլիգարխիան էր: Երբ «քըխ» Յանուկովիչը, ում «ապստամբության» արդյունքում փոխարինեց օլիգարխ Պյոտր Պորոշենկոն, այսօր արդեն այդ խոշորագույն եվրոպական երկիրը ծվեն-ծվեն անողների համեմատ անմեղ մանուկ է թվում... Իսկ մեզանում, եթե, ասենք, 2008-ին Խաչատուր Սուքիասյանը հակաբնական չէր նայվում ԼՏՊ-ի թիմում, քանզի գլխանց վերջինիս թիմակիցն է եղել, ապա հետո` 2014-ի վերջին, նոր-նոր մի կերպ սկսում էր մարսելի թվալ (բայց ընդամենը թվալ) Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելը: Իսկ հիմա Ծառուկյանի դաշինքը լեցուն է օլիգարխիկ կլանների ներկայացուցիչներով: Դե, եթե Գյումրիի Վարդանիկն է արդեն ընդդիմադիր, ընդդիմադիր ցուցակով գնում են Հովիկ Աբրահանյանի եւ Մհեր Սեդրակյանի որդիները, ու խոսակցություններ են պտտվում, որ ՀՀԿ-ական համարվող որոշ օլիգարխներ գալու են համալրեն այդ ցուցակը` դա արդեն սյուռեալիզմ է: Այդ ի՞նչ մի գաղափարի շուրջ են միավորվում: Ինչ է` հանրապետական կարգերի փոխարեն ֆեոդալական կարգե՞ր են ուզում: Այդ տարրերից ոմանք կասեն, թե արդարություն են ուզում, թեեւ խիստ կասկածելի է, որ արդարություն բառն առանց տառասխալի գրեն: Մյուսները դա էլ չեն ասում` պարզ գիտակցելով, որ օլիգարխիային եւ օլիգարխիկ կրիմինալին որեւէ ընտրող անվճար սիրել չի կարող: Դե այդ մարդկանց էլ պարզապես միեւնույնն է, թե որ ցուցակով գան խորհրդարան: Եթե ժամանակին իշխող կուսակցության հետ էին գալիս, ապա հիմա, երբ ՀՀԿ-ն որդեգրել է օլիգարխիկ տարրերից բեռնաթափվելու գործելակերպ, կարող են եւ այլ ցուցակով գալ: Թե ինչպես կկոչվի այն դաշինքը, որով գալու են, կարողանալու են անգիր անել քաղաքական այն ուժի անունը, որը պետք է ներկայացնեն, այն ընդդիմադիր կոչվելու է, թե` ոչ, այդ մարդկանց հետաքրքիր չէ: Փող ունեն, այդ փողը մանդատների փոխակերպելու ցանկություն ունեն, իսկ թե ինչպես է դա կոչվում, արդեն կարեւոր չէ: Սակայն կանխատեսելի է, թե ինչպիսի հրմշտոց է լինելու այդ նույն «Ծառուկյան+» դաշինքում: Ի վերջո, մանդատավորվելու ձգտող օլիգարխիկ տարրերը շատ են, տեղերը` սահմանափակ: Դեռ պետք է տեղավորվեն բուն ԲՀԿ-ականները, այդ թվում ռեալ խորհրդարանական աշխատանքի փորձ ունեցողները, դեռ «լայն դաշինքից» ակնկալիք ունեն բազում քաղաքական ուզվորները... Այնպես որ, սպասելի են կոնֆլիկտներ, ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո: Լիքը նեղացողներ են լինելու: Իսկ քաղաքական վինեգրետ հիշեցնող մյուս դաշինքը` Սեյրան Օհանյանի, էլ ավելի հետաքրքիր վիճակում է: Այդտեղ ե՛ւ նախկին պաշտոնյաներ կան, ե՛ւ մարդ-կուսակցությունների խայտաբղետ ներկապնակ... Բայց, օրինակ, ինչո՞ւ պետք է պաշտպանության նախկին նախարարի գեղեցիկ ճառերով հրապուրվեն մարդիկ: Չէ՞ որ հարցեր կան` այդ ի՞նչ վիճակ էր բանակում, որ այդքան գեներալներ պաշտոնանկ արվեցին, ինչո՞ւ քառօրյա պատերազմին դիրքերի կորուստներ ունեցանք, այդ ի՞նչ եկամուտներով է գեղեցիկ ճառ ասողը դղյակաշինությամբ զբաղվում ամենաթանկ թաղամասերից մեկում... Ի վերջո, ընտրողները հո հավի պես կարճ հիշողություն չունեն: Համ էլ, գեղեցիկ ճառեր ասողը հո պետք է հասկանա, թե ինչու այն ժամանակ նույն բանակային թերություններից մարդիկ չէին բարձրաձայնում, եւ անգամ չտեսնելու էին տալիս մնացած ամեն ինչն էլ` ակնհայտ է չէ՞, որ դա ճառ ասողի գեղեցիկ աչքերի համար չէր: Իսկ հիմա էլ Եռաբլուրում նորաթուխ ընդդիմադիր գեներալը հերթական գեղեցիկ ճառն ասաց ու այդ ճառով չբացառեց, որ կմիավորվեն Ծառուկյանի դաշինքի հետ: Բայց միավորվեն-չմիավորվեն, դրանից ապագաղափարական բնույթը հո չի փոխվում, կամ հարցադրումները չեն անհայտանում: Ու կարծում ենք` պատահական չէր, որ Արցախի հերոս գեներալ Վիտո Բալասանյանը հենց տեղում բավականին կտրուկ քննադատեց Սեյրան Օհանյանի կողմից ընդդիմադիր գործունեություն ծավալելը` որպես երեւույթ: Ի դեպ, ի դեմս նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հնչեցրած տեսակետների, արդեն իսկ տեսնում ենք, թե ինչպիսի հակասություններ կարող են պայթել այդ դաշինքում, նույնիսկ` դեռ ընտրարշավին չհասած: Բայց, ինչեւէ, մեր երկրին չի սպառնում օլիգարխիկ իշխանափոխություն, ինչպես դա տեղի էր ունեցել Ուկրաինայում` դրա ողջ հետեւանքներով հանդերձ: Պարզապես, ամերիկյան հեղափոխական ներարկումները` կանաչ թղթադրամների դեզերի տեսքով, չկան, ցուցարարներին բլիթներ բաժանող Վիկտորյա Նուլանդն էլ դարձել է քաղաքական թոշակառու, եւ պարոն Ջորջ Սորոսի հետ եթե մայդանային ֆինանսներ հասցնելու լինեն էլ` կհասցնեն Վաշինգտոնի, Նյու Յորքի եւ ամերիկյան այլ քաղաքների անպատկառ ցուցարարներին, այլ ոչ թե մեր մեծ ու փոքր դժգոհիկներին:

Վարչապետին հուշեցին՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը գրել է Նար-Դոսը, ոչ թե Թումանյանը

ՈՒՄ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ` ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ

Մեր երկրի ընտրարշավներում «հին, բարի» ավանդույթ կա` խոսակցություններ ծավալել այն բանի մասին, թե որ մի քաղաքական ուժը կամ գործիչը ունի Մոսկվայի կամ Վաշինգտոնի «դաբրոն»: Հատկապես շատ է շահարկվում Ռուսաստանի մայրաքաղաքի «քաղցր աչքի» հարցը: Դեռ հայտնի «փարաքարափակիչը» ամենուր փորձում էր ներկայանալ որպես Պուտինի մարդ: Ընտրություններից առաջ կամ հետո ովքեր ասես «քաղաքական աջակցության» համար մեկնել են Մոսկվա, ընդհուպ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Հիմա էլ լրատվական դաշտում պտտվում են քննարկումները գործող վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ն լքած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոսկովյան այցերի շուրջ: Իսկ թե այդ ամենը իրականում ինչ է` բավականին հստակ պարզաբանումներ է տվել Կրեմլի գործերին քաջատեղյակ քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: Այսպես. «Մոսկվան որեւէ առնչություն չունի Հովիկ Աբրահամյանի գործողությունների հետ եւ չի կարող ունենալ: Դա նրանց անձնական նախաձեռնությունն է եւ անձնական ճակատագիրը: Կարող եմ ասել ավելին. նրանք` որպես քաղաքական գործիչ, պարզապես գոյություն չունեն Մոսկվայի համար, ուստի նրանք ինչ ուզեն` կարող են պատմել, դա իրենց անձնական գործն է»: Ավելին, ինչ վերաբերում է տարբեր դաշինքներին. «Մոսկվան կապ չունի նրանց ճակատագրի հետ, միգուցե չգիտի էլ կուսակցական այդ նախագծերի գոյության մասին, Մոսկվան չի հետեւում Հայաստանում կուսակցական նորություններին: Դրանք բացարձակապես երեւակայության արդյունք են»: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի` ամբողջովին դրականորեն գնահատվող մոսկովյան այցին, ապա ըստ Կոլերովի. «Այցի բարձր կարգավիճակը իսկապես արտացոլում է նաեւ դրա հատուկ քաղաքական իմաստը, որովհետեւ ինքը` Սերժ Սարգսյանն է Կարեն Կարապետյանին առաջադրել վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյանի ողջ քաղաքական պատմությունը Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է, ուստի Մոսկվան ընդունում է նրան նման բարձր մակարդակով: Այցի մակարդակը հասկանալու համար անհրաժեշտ է Կարապետյանի այցի մակարդակը համեմատել Հովիկ Աբրահամյանի այցերի մակարդակի հետ: Հովիկ Աբրահամյանի այցերը Մոսկվա բոլորովին այլ` աշխատանքային բնույթ ունեին եւ ավելի շատ հարցեր թողեցին, քան պատասխաններ: Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց որեւէ հատուկ բան անել Մոսկվայում, նրա հեղինակությունը Մոսկվայում, այսպես ասենք, այնքան էլ բարձր չէ»: Վերլուծաբանը նաեւ չի ընդունում տարածված այն տեսակետը, թե վարչապետը Ռուսաստանի մարդն է Հայաստանում. «Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի «մարդն» է, ոչ թե` Մոսկվայի: Իսկապես, Կարապետյանը ուշադրության արժանացել է, դա ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ դրանք ուշադրության նշաններ են Սերժ Սարգսյանի, ոչ թե անձամբ Կարեն Կարապետյանի նկատմամբ»: Եվ Կոլերովը կրկին շեշտում է Սերժ Սարգսյանի հանգամանքը. «Կարապետյանի պարագայում դա առաջին հերթին բացատրվում է այն հանգամանքով, որ նա Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Երկրորդը` Կարապետյանը վարչապետի պաշտոնում, համենայնդեպս, ազդարարել է ինչ-որ բարեփոխումներ իրականացնելու մասին: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես կարծում են Մոսկվայում, եկել էր Մոսկվա` լուծելու ոչ միայն իր քաղաքական, տնտեսական հարցերը, այլեւ փորձել է լուծել նաեւ որոշ մասնավոր հարցեր, եւ դա շատ մեծ զարմանք է առաջացրել Մոսկվայում»: Այսինքն` ինչ է շեշտում այդ քաջատեղյակ փորձառու վերլուծաբանը` այն, որ Մոսկվայում ՀՀ քաղաքական դաշտի հետ հարաբերվում են` բացառապես ճանաչելով երկրի առաջին դեմքին` Սերժ Սարգսյանին, եւ Մոսկվայում իրենց առաքելության մեջ հաջողություն են ունենում այն քաղաքական այրերը, ովքեր լիազորություն ունեն պետության առաջին դեմքի կողմից: Ստացվում է, որ ներքաղաքական զարգացումներին Մոսկվան խառնվելու որեւէ ցանկություն չունի, Հայաստանի քաղաքական այրերի հետ առնչվում է միջպետական կապերի հարթությունում, եւ այդտեղ ՀՀ նախագահի դերը վճռորոշ է, իսկ ՀՀ նախագահին շրջանցող որեւէ մոսկովյան առաքելություն հաջողություն ունենալ չի կարող: Եվ կապ չունի` գնացողը իշխանական է, ընդդիմադիր է, անձնական ինչ հավակնություններ ունի, կամ չունի: Իսկ ինչ վերաբերում է Ամերիկայի պարագային, ապա ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո անգամ դեսպան Ռիչարդ Միլսը չի կարող ասել, թե ով է այստեղ «Ամերիկայի մարդ»: Դեռ մինչեւ երդմնակալությունը, ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ մայդանային տեխնոլոգիաներով միջամտություններ չեն լինելու, իսկ թե հայաստանյան քաղաքականությունն ինչպիսին է լինելու` բավականին անորոշ է, քանզի անգամ նոր նախագահի վարչակարգը դեռ ամբողջովին համալրված չէ: Կարելի է ենթադրել, որ ՀՀ-ԱՄՆ առնչություններում էլ Վաշինգտոնը գերադասելի կհամարի շփումները` նախեւառաջ, պետության, իշխանության մակարդակով, իսկ թե ընդդիմադիր ուժերից ով հետագայում կարող է հույսեր ունենալ վաշինգտոնյան հաճախակի այցերի, դա էլ կախված կլինի, թե կոպիտ ասած` որ ուժը «ողջ» կմնա ընտրություներից հետո: Ընտրություններում ձախողվածներին ընդհանրապես բանի տեղ չեն դնի, իսկ թե այժմ խաղացողներն ինչ են անում... Զորօրինակ, «Ելք» դաշինքը, չգիտես ինչու, իր քարոզարշավը մեկնարկել է Լոս Անջելեսի հայերի հետ հանդիպումներով: Այդ դաշինքի համալրումն էլ կատարում են ոչ թե ումով ասես պատահի, այլ, ինչպես նշեց այդ ուժի ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը. «Քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները, պատկերավոր ասած, նման են մարդկանց, ովքեր ցանկանում են ընդունվել աշխատանքի», ու եթե քաղաքական ինքնակենսագրականում. «Նայում ես եւ տեսնում, որ այնտեղ ձախողումների պատմությունն ավելի շատ է, քան հաջողությունների, եթե տեսնում ես խոստումների եւ կատարվածի անհամապատասխանությունը չափազանց մեծ է...», ապա, կոպիտ ասած, հավակնորդը մնում է գործազուրկ: Երեւի թե, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության» պես հավակնորդը այդ «դիմողի» դերում է, ապա չընդուվելու հավանականությունը բավականին բարձր է, քանզի, ըստ «ժառանգականների». «Իհարկե, կարեւոր է, թե մեր կուսակցության առանցքային, կարեւոր, հայտնի անդամները, ինչպես նաեւ կուսակցության այլ ակտիվ անդամներ պետք է որ նորմալ հորիզոնականներում լինեն, որպեսզի հետագայում նաեւ գործունեություն ծավալեն»: Հավանաբար, Րաֆֆու հավակնություններին ընդառաջ չեն գնա եւ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները», ու այլ բան չի մնա, քան Սեյրան Օհանյանի դաշինքը, ուր ընդունում են անգամ Կարապետիչի պես կերպարներին: Ինչեւէ, այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ոչ ոք էլ ինչ ձեւի դաշինք էլ կազմի եւ բազմանշանակ ինչ ակնարկներ էլ հնչեցնի, չի կարող հանդես գալ որպես գերտերությունների բարձր մայրաքաղաքների հովանավորությունը վայելող ուժ: Այնպես որ, «դաբրոները»` որպես քարոզչության բաղկացուցիչ մաս, դառնում են չգործող:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА