ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԿՏԻՎ ԿԶԲԱՂՎԻ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

27.01.2017 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՐՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԿՏԻՎ ԿԶԲԱՂՎԻ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Ինչպես հայտնի է, հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ կայացրել է իր կյանքի կարեւոր եւ դժվար որոշումներից մեկը` դադարեցնելով իր անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Շնորհակալություն հայտնելով կուսակից ընկերներին եւ այլոց` Հ. Աբրահամյանը նաեւ մի ուշագրավ փաստ է արձանագրել, որ չնայած հեռանում է ՀՀԿ-ից, բայց շարունակելու է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ. «Քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ` ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին»: Ինչ խոսք, 20 տարուց ավել գտնվելով քաղաքականության մեջ ու զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ` Հ. Աբրահամյանը հենց այնպես չէր հեռանա, ուստի կան տեղեկություններ, որ նախկին վարչապետը, ամենայն հավանականությամբ, իր տեղը կգտնի «Համախմբում» կուսակցություն- Սեյրան Օհանյան դաշինքում, իսկ որդուն` Արգամ Աբրահամյանին տեղ կտան ԲՀԿ-ում: Սա հայկական իրականության մեջ տարածված քայլ է` հարազատ-բարեկամներով, խնամի-ծանոթներով ընգրկվում են տարբեր կուսակցություններում, ոչ թե նրա համար, որ ունեն գաղափարական տարաձայնություններ, ինչպես «Սարոյան եղբայրներ» հայտնի ֆիլմում, այլ իշխանական օղակներում տարբեր պաշտոններ ունենալու համար: Իսկ այս պահին «Համախմբում» կուսակցությունում կան տարաձայնություններ, թե ով է գլխավորելու, ղեկավարելու դաշինքի ցուցակը, եւ դեռ կոնսոլիդացիա չկա: Մեր տեղեկություններով` այն կարող է գլխավորել հենց Հովիկ Աբրահամյանը, քանի որ թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Վարդան Օսկանյանը այդքան էլ աչքի չեն ընկել իրենց կազմակերպչական ունակությամբ, իսկ պարոն Աբրահամյանը քանիցս իրականացրել է իշխող կուսակցության շտաբի ողջ գործընթացը: Չմոռանանք նաեւ, որ այս պարագայում մեծ դեր է խաղում նաեւ ֆինանսական գործոնը, ինչպես նաեւ ձայներ ապահովելու կարեւոր պայմանը, ինչը, ի տարբերություն Օհանյանի եւ Օսկանյանի, Հ. Աբրահամյանի մոտ ավելի լավ կստացվի: 

Հովիկ Աբրահամյանը՝ իշխանության թիրախում. «Հրապարակ»

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА