ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դե ընտրող, արի ու կողմնորոշվիր` ով ո՞վ է, ով ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում...»

27.01.2017 19:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Դե ընտրող, արի ու կողմնորոշվիր`  ով ո՞վ է, ով ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում...»

Տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում են տարբեր տեղեկություններ ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ քաղաքական ապագայի վերաբերյալ, մասնավորապես, թե որ քաղաքական ուժի հետ եւ ինչպես կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ «Իրավունքին» հաջողվեց պարզել հենց նրանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքը մարիխուանայի վերաբերյալ

-Պարոն Մանուկյան, որքանո՞վ են համապատասխանում իրականությանն այն լուրերը, թե Դուք պատրաստվում եք մաս կազմել ԲՀԿ-ի շուրջ ձեւավորվող «Ծառուկյան դաշինքին»: 

– Ես նման հայտարարություն չեմ արել: Իսկ մամուլում ինչ ասես չեն գրում: Ամեն մի շրջանառվող լուր, հատկապես հավաստի աղբյուրներից, չարժե հալած յուղի տեղ ընդունել:

– Միեւնույն ժամանակ, որոշ աղբյուրներ պնդում են, որ Դուք վերջերս լուրջ հանդիպումներ եք ունեցել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Ավելին` առաջարկ եք ստացել ղեկավարելու Վրաստանի կառավարության կողմից ստեղծվելիք հետազոտական-վերլուծական կենտրոններից մեկը: Կհերքե՞ք, թե՞ կհաստատեք...

– Վրաստանի քաղաքական եւ պաշտոնական շրջանակների հետ պարբերաբար հանդիպում եմ, ջերմ կապերը պահպանվում են: Տարատեսակ հարցեր քննարկում եմ իմ նախկին գործընկերների հետ, վրացի ընկերներիս, հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ: Իսկ ինչ եմ քննարկում եւ ումից ինչ առաջարկ ունեմ` այս պահին նպատակահարմար չեմ համարում հրապարակել:

– Առհասարակ, ո՞ր քաղաքական ուժի հետ եք կապում Ձեր քաղաքական ապագան եւ ի՞նչ կասեք ձեւավորվող դաշինքների մասին, մասնավորապես` ԵԼՔ-ի, Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի շուրջ:

– Անկուսակցական եմ, երբեք չեմ եղել որեւէ կուսակցության անդամ կամ քաղաքական միավորման կազմում: Քաղաքական դաշինքների մասին բան չունեմ ասելու: Շատ կուզեի, որ հաջողվեր մեր երկրում ստեղծել կայուն եւ հավասարակշռված քաղաքական համակարգ` կայացած քաղաքական կուսակցություններով, գրագետ եւ ճիշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներով: Սա երաշխիք կլիներ քաղաքացիների ընտրական իրավունքի բովանդակային ապահովման համար: Մասնավորապես` ընտրություններից հաշված շաբաթներ առաջ չէին ստեղծվի նոր քաղաքական միավորներ, այն էլ քաղաքական ներկապնակի բոլոր գույները կրող անհատների ու կուսակցությունների մասնակցությամբ: Դե ընտրող, արի ու կողմնորոշվիր` ով ո՞վ է, ով ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում եւ, վերջապես, ու՞մ է պետք ճիշտ տալ քվեն:

– Այնուամենայնիվ, ընդունելի՞ է Ձեզ համար իշխանական բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո քաղաքական գործիչների կտրուկ տեղափոխությունը ընդդիմադիր դաշտ, ինչպես օրինակ վարվեցին Սեյրան Օհանյանը, Իշխան Զաքարյանը, Վիկտոր Դալլաքյանը, չի բացառվում նաեւ Հովիկ Աբրահամյանը:

– Իսկ Դուք ինչպե՞ս եք առաջարկում, դանդաղ կամ փուլային տեղափոխությո՞ւն: Կարծում եմ` խնդիրն այլ տեղ է թաքնված: Այն կրկին հանգում է քաղաքական համակարգի կայացվածությանը: Կայացած համակարգն ունակ է ֆիլտրել թե՛ քաղաքական անհատներին, թե՛ քաղաքական ուժերին: 

– Եվ լինելով փորձառու իրավաբան` հետաքրքիր է Ձեր դիտարկումներն օր օրի աճող դավաճանական դրսեւորումների մասին, որոնք դառնում են Բաքվի կամակատար եւ փորձում հակահայկական հրապարակումներով ու քայլերով վնաս հասցնել մեր երկրին: Այդ թվում` օրերս էլ մի 77-ամյա հայ տատիկ հայտնվեց Բաքվում: 

– Անկեղծ ասած, սա մի առանձին խոսակցության թեմա է եւ մեկ հարցի շրջանակներում հնարավոր չէ վերլուծել իրավիճակն ու լուծումներ առաջարկել: Բացի դա, ակնհայտ է, որ այս գործընթացն ինքնաբուխ չէ, եւ նաեւ ակնհայտ է, թե հակառակորդի որ կառույցներն են այս պրոցեսի դիրիժորը: Այդ իսկ պատճառով այս դաշտում ոչ թե պետք է խոսել, այլ` գործել: Որպես ֆորմուլա, կարող են արդյունավետ լինել դիսոնանսային հակաքայլերը եւ քայլերը, որոնք ուղղված կլինեն այս ծրագրի «գործիքների» մոտիվացիոն հեղինակազրկմանը: Սա կհեռացնի հողը այս նախագծի հեղինակների ոտքերի տակից եւ անիմաստ կդարձնի այս պրոյեկտի շարունակությունը: 

– Իսկ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայտնի քր.գործի վրա ի՞նչ կերպ կարող ենք ազդել եւ, ընդհանրապես, ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Հայաստանն այս ուղղությամբ:

– Այստեղ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է դիվանագիտական բլոկի եւ մեր լոբբիստական ենթակառուցվածքների վրա: Սակայն, այս հարցում շատ էական է ջանքերի համախմբումը: Հուսով եմ` դա արվում է: Միանշանակ անհրաժեշտ է նաեւ համակարգված իրավաբանական թիմի աշխատանքը, որը բացի մասնագիտական դաշտից, պիտի կազմակերպի իրավապաշտպան գործունեություն իրականացնող ազդեցիկ դերակատարների ներգրավումը: Զուգահեռ այս ամենին, պետք է ջանք չխնայել կազմակերպելու օտարերկրյա այլ հայտնի բլոգերների, լրագրողների կամ հայտնի այլ անհատների այցելություններ Լեռնային Ղարաբաղ:

Մարիխուանայի միջոցառման կազմակերպիչը ՔՊ-ական պատգամավորի եղբայրն է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА