o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՇԻՆՔԱՑԱՎՆ Է ՊԱՏԵԼ  ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ

27.01.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱՇԻՆՔԱՑԱՎՆ Է ՊԱՏԵԼ  ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Քաղաքական լուրերում այժմ թերեւս ամենից հաճախ օգտագործվող բառը դաշինքն է: Ինչ տեսակի դաշինքների մասին ասես կարելի է կարդալ, բայց մեջները գրեթե չեն հայտնաբերվում գաղափարական դաշինքները: Ավելին, երբ բանը հասնում է ցուցակների քննարկմանը, ապա անմիջապես սկսում ենք տեսնել քաղաքական այն ֆենոմենը, որը պայմանականորեն կարելի է կոչել «Աբրահամյան եղբայրներ»: Հիշեցնենք, որ ժամանակին Արա Աբրահամյանի եղբայրներն ԱԺ էին անցել համապատասխանաբար ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ ցուցակներով: Հիմա էլ նույն միտումը կա, ու պարտադիր չէ, որ տարբեր դաշինքներում լինեն եղբայրները: Կարող են լինել, օրինակ, հայր եւ որդի: ԱՊԱԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ 

​​​​​​​«Նիկո´լ, քո քաղաքական եւ անձնական շահիդ մի ծառայեցրու բանակը, անթույլատրելի է»

ՀԻՄՆԱԿԱՆ 

ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

Ֆեյսբուքում շրջում է հայտնի քաղաքագիտական անեկդոտը ընդդիմության մասին. «Մտեք ցանկացած խոզանոց եւ հետեւեք խոզերի վարքագծին: Կերատաշտի մոտ գտնվողները կամացուկ, բայց գոհունակ ձայներ են հանում, իսկ նրանք, ովքեր դուրս են մղված կերատաշտից հեռու եւ ձգտում են վերադառնալ, կատաղի եւ սրտաճմլիկ ղժղժում են: Ահա այն ամենը, ինչ ձեզ պետք է իմանալ ընդդիմության մասին»: 

Քավ լիցի, մենք ընդդիմադիրներին խոզ չենք համարում, նրանք բոլորն էլ մարդիկ են` բնականաբար, օժտված եւ մարդկային թուլություններով: Ոմանք շատ ամբիցիոզ են, մյուսները` ավելի իրատես, երրորդները` պատրաստ ամեն ինչի, միայն թե բաղձալի մանդատին հասնեն: Օրինակ, որձ կովերի մասնագետ Հրանտ Բագրատյանին միեւնույնն է, թե որ դաշինքում կլինի, միայն թե ինքը գլխավորի այդ դաշինքը, իսկ Վարդան Օսկանյանին, միեւնույնն է, թե ով կգլխավորի դաշինքը, միայն թե այդ դաշինքը շատ քվե ստանա: 

Ինչեւէ, սկսենք հենց այն դաշինքից, ուր գտնվում է Վարդան Սիվիլիթասիչը: Ծառուկյանի դաշինքի հետ միավորվել-չմիավորվելու մասին. «Ծառուկյանը իր դաշինքով կգնա որոշ տոկոս կհավաքի, մենք մեր դաշինքով կգնանք եւ որոշ տոկոս կհավաքենք, այսինքն` Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երեք կուսակցությունով 50+ ձայն ունենալ եւ կառավարություն կազմել»: «Այնպես որ, կարող է մինչեւ ընտրությունները միավորում լինել եւ կարող է ընտրություններից հետո կոալիցիա լինել, կարող է էս տակտիկական նկատառումներից ելնելով` նախօրոք պայմանավորվենք եւ այս ճանապարհով էլ գնանք»: Այսինքն` մարդը չի էլ թաքցնում, որ ընդունելի է համարում նաեւ տարատեսակ պայմանավորվածություններով ընտրողներին երկարականջ կենդանու տեղ դնելու տարբերակը:

Ի դեպ, հետաքրքրական է, որ «Աբրահամյան եղբայրների» ֆենոմենը համամասնական ցուցակների մասին տեղեկատվական հոսքում ավելի շատ երեւում է հենց Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի դաշինքների պարագայում: Զորօրինակ, խոսվում է, որ ՀՀԿ-ն լքած Հովիկ Աբրահամյանը լինելու է Օհանյանի դաշինքում, իսկ նրա որդի Արգամը` Ծառուկյանի: 

Ինչեւէ, այդ երկու դաշինքները ճիշտ բնորոշելու համար, երեւի թե, ավելի կոռեկտ կլինի Ծառուկյանի դաշինքը կոչել օլիգարխների դաշինք, իսկ Օհանյանինը` նախկին պաշտոնյաների: Իզուր չէ, որ այս ենթատեքստում հիշատակեցինք Հովիկ Աբրահամյանի հանգամանքը, քանզի նույն ՀՀԿ-ում նա ունի որոշակի համախոհներ, ովքեր, բացառված չէ, հետեւեն նախկին վարչապետի օրինակին: Չպետք է բացառել նաեւ, որ հենց Հովիկ Աբրահամյանը գլխավորի նախկին պաշտոնյաների դաշինքը, քանզի ժամանակակից բառապաշարով ասած, Սեյրան Օհանյանը արդյունավետ մենեջեր չէ: Եվ այդ անարդյունավետությունը արդեն երեւում է դաշինքում պայթած սկանդալով` ի դեմս նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հայտարարությունների, առ այն, որ Սեյրան Օհանյանը ընդունելի առաջնորդ չէ, ու ռուսամետներին եւ արեւմտամետներին նույն կաթսայում միավորելն էլ ճիշտ գործելակերպ չէ: 

Մենք արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու եւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ստվերային դերակատարությունը, այն է` խորհրդարան գնալու երկու շարասյուներով` ե՛ւ օլիգարխների, ե՛ւ նախկին պաշտոնյաների: Չգիտենք` Ռոբերտ Սեդրակիչը հրապարակավ կերեւա, թե կգերադասի «ստվերային կարդինալի» իր սիրելի դերը, բայց պարզ է, որ նա դժվար թե գոհ լիներ Սեյրան Օհանյանի անարդյունավետ մենեջերությունից: Ու զուտ չոր քաղաքական բիզնեսի տեսակետից, կարծես թե, արդարացված գործելակերպ է` քանզի ծառուկյանական դաշինքը գլխանց ուժեղ է իր օլիգարխ առաջնորդով, ապա Հովիկ Աբրահամյանի միջոցով ուժեղացնել նախկին պաշտոնյաների ռեսուրսազուրկ եւ անկազմակերպ դաշինքը: 

Բայց, խոշոր հաշվով, ապաքաղաքական այդ դաշինքների գոյությունը օբյեկտիվորեն ձեռնտու է եւ ՀՀԿ-ին: Չէ՞ որ իշխող կուսակցության համար շահեկան է ձերբազատվել տարբեր մականունավորներից, իսկ այդ ապաքաղաքական դաշինքները հենց այն տեղն են, ուր նույն մականունավորները կարող են փորձարկել իրենց ուժերը, բայց արդեն ՀՀԿ-ից հեռու: 

ՀՀԿ-Ն ԴԵՌԵՎՍ 

ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԻՆՏՐԻԳԸ

Շատերը սպասում էին, որ հունվարի 26-ին ԳՄ, ապա խորհրդի նիստում որոշակիություն կլինի` ՀՀԿ ցուցակների հետ կապված: Սակայն պարզապես տեղի է ունեցել ՀՀԿ նոր խորհրդի ընտրություն` 35 ներկայացուցիչներով, եւ ՀՀԿ նախագահի տեղակալների հարցն է լուծվել: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ է ընտրվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Տեղակալներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը եւ Արմեն Աշոտյանը:

«Վերջին 1,5 տարվա ընթացքում որեւէ խոշոր ներդրում չի կատարվել»

Կանոնադրական փոփոխություններ են կատարվել, ընտրվել է Ավագների խորհուրդ, որի նախագահն է դարձել Գալուստ Սահակյանը: Նաեւ ստորաբաժանումների ղեկավարների են ընտրել: Երեւանի կառույցի նախագահն է Տարոն Մարգարյանը: 

Ըստ էության, հիմնական փոփոխությունն այն է, որը դեռ աշնանից գաղտնիք չէ ոչ ոքի համար: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը: 

Ինչ վերաբերում է հեռացողներին, իսկ հնչում են նորանոր անուններ, ու, մասնավորապես, Գյումրիի Վարդան Ղուկասյանը արդեն հրապարակավ չի թաքցնում նեղացածությունը, ապա կուսակցականներին պարզ ասվել է, որ եթե որեւէ մեկը համարում է իրեն չգնահատված, ապա կուսակցությունում ոչ ոքի զոռով չեն պահելու, ու այդպիսիններն ազատ են` իրենց համար նոր քաղաքական շրջապատ գտնելու հարցում: 

Պարզ է, որ Սերժ Սարգսյանը լավ էլ պատկերացում ունի` ովքեր են լինելու ցուցակում եւ ինչպիսի դասավորությամբ, սակայն լինելով քաղաքական շախմատիստ` չի շտապում դա հրապարակել: Մինչեւ հրապարակելը կարեւոր է ինչպես յուրայինների, այնպես էլ «մրցակիցների» ռեակցիան: Ինչ վերաբերում է «մրցակիցներին», ապա լրիվ ընդդեմ սկզբունքով աշխատելու գործելակերպի հետեւանքով ինչքան ավելի ուշ նրանք տեղեկացված լինեն ՀՀԿ-ի գործերի իրական վիճակին, այնքան ավելի շատ, մարտավարական առումով, սխալ քայլեր կանեն: Դե, իսկ խոսակցությունները ՀՀԿ-ից առնետավազքի մասին, մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չեն: Օրինակ, ինչո՞ւ հենց առնետավազք, այլ ոչ թե իշխող կուսակցության մաքրում անցանկալի տարրերից... 

Ի դեպ, ընդդիմության հետ հարաբերություններում ՀՀԿ-ի կառուցողականությունը լրիվ պահպանվել է: Ինչպես հայտնի է, որոշակի դժգոհություն էր առաջացրել այն, որ ընտրությունների օրը ապրիլի 2-ին է եւ համընկնում է ապրիլյան պատերազմի տարեդարձի հետ: Նաեւ կարծիքներ են հնչել, որ առկա է հակասություն Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի միջեւ, բայց մինչ օրս, ՍԴ դիմող չի եղել: Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել ընտրությունների օրը վերանայելու հարցը: «Բայց մեր կարծիքը հետեւյալն է` այո, մենք գտնում ենք, որ ապրիլի երկուսը ազգային համախմբման,  ազգային միասնության, մեր հերոս տղաների հիշատակի օրն է, ինչու չէ նաեւ այս մեկ տարվա ընթացքում բանակաշինության ոլորտում ձեռքբերումների մեկ ամյակը կարող է լինել, եւ եթե բոլոր քաղաքական դերակատարողները գան քաղաքական պայմանավորվածության, ապա ՀՀԿ-ն այստեղ որեւէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում: Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկելու այս հարցը»,- հայտարարեց նա: Այսինքն` եթե ընտրությունների հետ կապված ինչ-որ հարց որոշակի հանրային դժգոհություն է առաջացնում, ապա ՀՀԿ-ն չի վարում «երկու ոտքը մի կոշիկի մեջ մտցնելու» քաղաքականություն եւ հակված է փոխհամաձայնությունների` ճիշտ այնպես, ինչպես Ընտրական օրենսգրքի պարագայում դա տեղի ունեցավ փաստացի կոնսենսուսի տեսքով: 

Ի դեպ, նաեւ անպակաս են շահարկումները, որ քվեարկության կարգի բարձրացումը իբր թե օգուտ է բացառապես ՀՀԿ-ին: Սակայն այդ կարգը ամեն օր այնքան են բացատրում հեռուստաեթերում, որ խճճվել հնարավոր չէ: Այն  ընտրողը, ով հստակ կողմնորոշվել է, թե ում է տալիս իր քվեն, հաստատ չի խճճվի, դե, իսկ խճճվելու հավանականություն ունենում են միայն չկողմնորոշվածները, երբ չիմանալով սեփական քաղաքական համակրանքը, ընտրատեղամասում ստանում են մի տրցակ թուղթ: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА