ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոբերտ Քոչարյանը վարի տվեց կուսակցությունները». Քաղաքագետ

23.01.2017 16:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ռոբերտ Քոչարյանը վարի տվեց կուսակցությունները». Քաղաքագետ

Մինչ ԲՀԿ-ի  նախկին ղեկավար  Գագիկ Ծառուկյանը  փորձում է իր շուրջը համախմբել քաղաքական տարբեր ուժերի, խորհրդարանական ընտրություններին  միասնաբար մասնակցելու համար,  վերլուծաբանների մի մսը կարծում է` փետրվարյան դեպքերի պատճառով Ծառուկյանը չի կարողանա  կայն դաշինքով հանդես գալ, հանրությունն էլ չի հավատա նրան:

Ռոբերտ Քոչարյանի կիրակնօրյա ընտանեկան հանգիստը

Հիշեցնենք`  ԲՀԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից  դուրս եկավ 2015 թ-ին  իշխանության պահանջով, քանի որ իշխանափոխություն էր ցանկանում անել: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն «Իրավունք»-ի հետ զրույցում  ասաց, որ Ծառուկյանի խարիզման մնում է ժողովրդի մեջ: «Նկատի ունեմ այն ժողովրդին, որի հետ նա աշխատում էր: Փետրվարյան դեպքերն ազդել են Ծառուկյանի վարկանիշի վրա, սակայն նա կարող է բացատրել` հանուն ժողովրդի անվտանգության չմտա քաղաքական խաղի մեջ: Չեմ կարծում` Ծառուկյանը իշխանական պրոյեկտ է: Իշխանությունն ուղղակի հանդուրժում է նրան, քանի որ մտածում է կարող է առանց Ծառուկյանի ինչ-որ ընդդիմադիր բեւեռ առաջանա դաշտում»,- ասաց Շիրինյանը:

ՀՀ-ի առաջին եւ երրորդ նախագահները  զբաղվում են քաղաքականությամբ, պասիվ չեն: Ինչո՞ւ է լռում 2-րդ նախագահը: Ըստ Շիրինյանի` Քոչարյանը  քաղաքականությամբ չի հետաքրքրքվում. «Կարծում եմ` նա չի էլ ուզում մասնակցել քաղաքական գործընթացներին: Նա բավարարվում է իր առյուծներով»:

Խոսելով  ԱԺ-ի ընտրություններից առաջ ձեւավորվող դաշինքների մասին` վերլուծաբանը դրանք գաղափարական չի համարում. «1990-ականների կուսակցությունները քաղաքական կառույցներ չեն: Ո՞վ է մեղավոր, չգիտեմ: Բայց ակունքը Ռոբերտ Քոչարյանն է, երբ հայտարարեց` իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է, վարի տվեց բոլոր կուսակցությունները, եւ ՀՀ-ում քաղաքական համակարգ չգոյացավ»:

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА