ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ`  «ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ» ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

20.01.2017 19:44 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ`  «ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ» ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ


Հիմա ես պապիս շարֆը կախեմ, թե` «Ժառանգությամբ» զբաղվեմ:
ՄԵԾ ԿՈՄԲԻՆԱՏՈՐԸ 
Ըստ մետաքսի կոմբինատի` Գագիկ Ծառուկյանը քաղաքական գրքի էջը չէր փակել, ուղղակի նրա մտքի թելն էին կտրել, իսկ հիմա նորից կպցրին:

ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ծառուկյանին մի պարսավեք, նա արդեն ներել է բոլորին, փակել է գրքի այդ էջը, վերադարձել քաղաքական դաշտ եւ կրկին բացել գրքի այդ էջը:


ԵՐԿՐԱՊԱՀԻՑ ԵՐԿՐԱՊԱՀ
(ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ԵԿՄ-Ի ՇԱՐՔԵՐԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԵԿՄ-ից հայտնում են, որ Օհանյանին իրենց շարքերից հեռացնում են, քանի որ նա միակ նախարարն էր, որ Ադրբեջանին տարածքներ հանձնեց:ՀՅԴ-Ի ՏՐՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
(ՆԱԽԿԻՆ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ 
ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` ՓԱՐԻԶ ՄՇՏԱԿԱՆ 
ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գագիկ Խաչատրյանը հավաքել է հանրապետության հարկերը ու գնացել է հայդե Փարիզ:


ԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ, ԷԼ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ
(ՀՅԴ ԵՎ ՀՎԿ ԵԹԵՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Բնապահպանության նախարարության` Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո ՀՅԴ-ն եւ Արթուր Բաղդասարյանը չեն կարողանում կիսել ընդդիմության անտեր մնացած ձայների կրճոնները:


ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
Ալեքսանդր Լուկաշենկո- Բելոռուսական բրիգադեն ֆյուրեր:


ԾԵՐՈՒԿՆ 
ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
(«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» ՌԵԿՏՈՐ ԲՈՐԻՍ ՄԱԿԻՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ, ԻՍԿ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԳՈՎԱԲԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Արմեն Աշոտյանի` Մակիչյանի քննադատությունից հետո ՀՀ նախագահը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին կանչել էր «ատչոտ» տալու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА