o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՄՆԱՑ ԱՆԿԱՏԱՐ

13.04.2016 17:15 ՄՇԱԿՈՒՅԹ
ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՄՆԱՑ ԱՆԿԱՏԱՐ

Երեկ 18 հայ զինվորի մահվան բոթին ավելացավ նաեւ արվեստի զինվորի` ռեժիսոր, պրոդյուսեր ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ մահվան մասին լուրը: 41-ամյա արվեստագետը երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց Իսպանիայի Վալենսիա քաղաքի հիվանդանոցներից մեկում:

Կյանքից հեռացել է Սուրեն Գյանջումյանը

Սուրեն Թադեւոսյանը հեղինակել է 16 հեռուստանախագիծ, 2 հեռուստասերիալ: Աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում` որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր: Նկարահանել է ավելի քան 80 երաժշտական, 100 գովազդային տեսահոլովակ: Նրա վերջին գործերից էր «12.12.12» վերնագրով միստիկ գիրքը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, նա երազում էր լուրջ ֆիլմ նկարահանել, ինչի մասին մի առիթով «Իրավունքի» հետ զրույցում նշել էր հետեւյալը. «Այն ռեժիսորը, որը ֆիլմ չի նկարահանում, ռեժիսոր չէ: Իսպանիայում ստացած կրթությամբ` կինոռեժիսոր եմ, բայց հիմա ավելի շատ կլիպմեյքեր եմ, քան ռեժիսոր: Այդ երկու սերիալները, որոնք նկարահանել եմ, հեռու են կինոյից: Վավերագրական ֆիլմ էլ ունեմ արած, բայց այս պահին աշխատում եմ հզոր պրոդյուսերի, մի խմբի հետ, որոնք փորձում են շատ լուրջ ֆիլմ պատրաստել: Բացի դրանից, ինքս աշխատում եմ  երկու ֆիլմի սցենարի վրա եւ մեծ հույսեր ունեմ, քանի որ այն հատուկ գրվում է քիչ բյուջետային ֆիլմ նկարահանելու համար, որ իմ մտերիմների, գործարար ընկերների աջակցությամբ կարողանամ այս տարի նկարահանել: Հուսամ` 2013-ին մի լուրջ ֆիլմ կնկարահանեմ»:

Երազանքը մնաց անկատար, հիշատակը` հավերժ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА