o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արգենտինահայերը դիվանագիտական լուրջ պայքարի են անցել

12.04.2016 01:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
Արգենտինահայերը դիվանագիտական լուրջ պայքարի են անցել

Այս օրերին, երբ վերստին պատերազմական իրավիճակ է ստեղծվել Ղարաբա-ադրբեջանական հակամարտության գոտում, աշխարհասփյուռ hայությունը ոտքի է կանգնել` պաշտպանելու Արցախում ապրող հայրենակիցների ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: Արգենտինահայ համայնքը նույնպես, իր բոլոր հնարավորությունները ներ է դրել տեղի քաղաքական շրջանակներում հարցը բարձացնելու, որպեսզի վերջիններս համապատասխան ճնշումներ գործադրեն` ադրբեջանական բռնակալ քաղաքականությանը վերջ տալու համար: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ վարդապետ ԱՄԻՐՅԱՆԸ` մասնավորապես ընդգծելով հետեւյալը. «Գերաշնորհ Տ. Գիսակ արքեպս. Մուրադյանի առաջնորդությամբ` արգենտինահայ համայնքից կազմված պատվիրակությունը նախ հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսաննա Մալկոռայի հետ, որին ամփոփ ձեւով ներկայացվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հատկապես նշելով, որ Ադրբեջանի կողմից դաժանաբար սպանվել են երեխաներ եւ խաղաղ բնակիչներ: Նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու հրադադարի պահպանման համար, ինչպես նաեւ խնդրի մասին տեղեկացնել ՄԱԿ-ում Արգենտինայի ներկայացուցչին եւ Հայաստանում Արգենտինայի դեսպանին, ով արդեն հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հետ»:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

Ի դեպ, արգենտինահայ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Արգենտինայում ՌԴ դեսպան Վիկտոր Կորոնելիի հետ: Վերջինիս մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ կիրառել է անթույլատրելի զենքեր: Դեսպանը անդրադառնալով ստեղծված խնդրին` նշել է, որ իրենց համար հրադադարի հաստատումը կարեւոր խնդիր է, քանի որ իրենք եղբայրական հարաբերություններ ունեն արգենտինահայ համայնքի եւ հայ ժողովուրդի հետ, ուստի` խոստանում է իրենց մտահոգությունները փոխանցել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը:

Հավելենք նաեւ, որ հանդիպումերին զուգահեռ, հարյուրավոր արգենտինահայեր բողոքի երթ են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց` հաստատելով այն վճռականությունը եւ դարավոր ճշմարտությունը, որ Արցախը եղել եւ մնալու է Հայաստանի անբաժան մասը, եւ իրենք ողջ կարողություններով սատար են կանգնելու իրենց քույրերին եւ եղբայրներին: Իսկ ավարտին համայնքի անունից բողոք նամակ է փոխանցվեց Ադրբեջանի դեսպանությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА