o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հ. Նաղդալյանը ԵԺԿ-ում  եվրապատգամավորներին է ներկայացրել ադրբեջանցի զինյալների իրականացրած  վայրագությունների փաստերը

12.04.2016 00:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հ. Նաղդալյանը ԵԺԿ-ում  եվրապատգամավորներին է ներկայացրել ադրբեջանցի զինյալների իրականացրած  վայրագությունների փաստերը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը եւ «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

​​​​​​​«ԵՊՀ գիտխորհրդի կարծիքը բացասական է, մենք դեմք ենք այս նախագծին». Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստում ԱԺ փոխնախագահը  եվրոպացի կին կուսակցական իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած լայնածավալ մարտական գործողությունների, դրանց արդյունքում բազմաթիվ զոհերի ու բռնությունների, այդ թվում` քաղաքացիական անձանց, երեխաների գնդակահարման, բնակավայրերի հրետակոծման փաստի վրա:

Տիկին Նաղդալյանը ԵԺԿ կուսակցական կանանց, որոնցից մեծ մասը Եվրախորհրդարանի անդամներ են,  տրամադրել է ադրբեջանցի զինյալների կողմից իրականացրած  վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ, միջազգային մամուլի անդրադարձներ: Ինչպես իր խոսքում ընդգծել է Հ. Նաղդալյանը. «Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով, ժնեւյան եւ բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների կոպիտ ոտնահարումով, մինչդեռ 1994 թվականի ստորագրած եռակողմ զինադադարի պահպանումը Ադրբեջանի պարտավորությունն է»:  Նա նաեւ շեշտել է այն հանգամանքը, որ, թեեւ վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը եւ չեն արտահայտում հստակ գնահատական:

Հ. Նաղդալյանը եվրոպացի կին գործընկերներին է փոխանցել նաեւ իր մտահոգությունը սահմանում տիրող կրակի դադերցման շուրջ ներկայիս  պայմանավորվածության մասին, որը խիստ անկայուն է  եւ անընդմեջ խատվում է Ադրբեջանի կողմից, եւ հույս հայտնել, որ իր մտահոգությունները եվրոպական  առաջատար կուսակցությունների կին  ներկայացուցիչները կհասցնեն իրենց պետություններին` հանուն համընդհանուր եվրոպական արժեքների եւ խախաղաղության պահպանման:

Ի դեպ, ԱԺ փոխնախագահը առանձին հանդիպումներ է ունեցել ԵԺԿ անդամ երկրների ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր հանդիսացող բոլոր կին պատվիրակների հետ, քննարկել ու բարձրացրել Հայաստանին հուզող բազմաթիվ հարցեր:

Տեղեկացնենք, որ ՀՀԿ Կանանց խորհուրդը դեռեւս  2015 թվականի հոկտեմբերին, ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչների ձայների մեծամասնությամբ` ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ եւ սերտորեն համագործակցում է ԵԺԿ անդամ բոլոր առաջատար կուսակցությունների կանանց կազմակերպությունների հետ, որտեղ բարձրացնում է Հայաստանի համար հրատապ համարվող խնդիրներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА