o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի. ՀՀ առողջապահության նախարար

27.12.2016 16:10 ԹԵՄԱ
Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի. ՀՀ առողջապահության նախարար

Այսօր` դեկտեմբերի 27-ին, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամփոփեց ընթացիկ տարվա աշխատանքները: Նա հայտնեց, որ այսուհետ չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի, և որ  ինքն արդեն փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել է պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

«Ադրբեջանցիները կանչում էին, թե եկեք ձեզ հայ աղջկա խորոված ենք ուզում հյուրասիրել, մոռացա՞ք...»

Հարցին, թե դեղերը չգրանցողը ներկրողն է, և քրեականացնելը կարող է ներկրողների ձեռքին գործիք դառնալ վաճառողների գլխին, նախարարը պատասխանեց, որ երբ ինչ-որ մեկին բռնեցնում են կաշառք տալիս, օրենքով պատիժ է սահմանված թե՛ կաշառք տվողի, թե՛ կաշառք վերցնողի համար:

«Չի կարող բերողը մեղավոր լինել, վաճառողը` ոչ, դրա համար էլ պետք է դաշտն օրենքով կարգավորվի, և մեղավորները պատժվեն: Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերը և նոր միայն ընդունել դրանք վաճառքի համար: Առողջապահության նախարարությունը թելադրում է խաղի կանոնները, և ոչ ոք չպետք է դրանք խախտի»,- նշեց Ալթունյանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА