o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ ՆԱՄԱԿ ՉԳՐԵՑԻ»

27.12.2016 19:16 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ ՆԱՄԱԿ ՉԳՐԵՑԻ»

Երգչուհի ԱՆԻ ՔՐԻՍՏԻՆ անցնող տարին ճանապարհում է բուռն գործունեությամբ եւ կրկնակին պլանավորել ու ակնկալում է եկող տարվանից: Երգչուհին «Իրավունքին» պատմեց տոնած ամերիկյան Ամանորի հիասթափությունից, հայկական ոգով Նյու Յորքում Նոր տարին դիմավորելու եւ տան թարմ տոնածառն անձամբ տուն հասցնելու մասին, ապա պատմեց, թե ինչ է խնդրել Ձմեռ պապիկից:ործունեության առումով` տարին ակտիվացավ գրեթե տարեվերջին, իսկ հաղորդավարությունը պատճառ դարձավ, որ Հայաստանում ավելի հաճախ լինեմ: Չգիտեմ ինչու` եկող տարվա խորհրդանիշ Աքաղաղից բավականին ոգեւորված եմ, գուցե գունավոր բաների սիրահար եմ, դրա համար տարին գայթակղիչ է թվում: Բայց շատ նպատակների ու պլանների կողքին գլխավորը մենահամերգի գաղափարն է` ավելի մեծ դահլիճում, որովհետեւ լրանում է իմ առաջին մենահամերգի տասը տարին: Դեկտեմբերի 18-ին փոքրիկ ակումբային մենահամերգ-հանդիպում ունեցա իմ հայ հանդիսատեսի հետ` կենդանի նվագախմբով եւ կատարեցի 20-ից ավելի երգ: Ինձ համար նաեւ ուրախալի մեկ առիթ էլ կար` տեղի ունեցավ Լոս Անջելեսի մենահամերգի խտասկավառակի շնորհանդեսը, որը նվիրեցի բոլոր ներկաներին:

Թատերական գործիչները պահանջ-նամակով կդիմեն Կառավարություն

«ԵԹԵ ՊԵՏՔ Է, ԾՈՒՂՐՈՒՂՈՒ ԷԼ ԿԿԱՆՉԵՄ»
Image may contain: 1 person, tree and outdoor-Ասում են, որպեսզի Աքաղաղի տարին հաջող անցնի, պիտի այն դիմավորես` ծուղրուղու կանչելով:
- Հիմա ինչ կենդանու տարի լինի պիտի իր ձայնը հանե՞նք, մի քիչ իմ կարգի մարդու համար այն ֆանտաստիկա է, բայց եթե պետք է` ծուղրուղու էլ կկանչեմ: Ի դեպ, աքաղաղն իմ կերպարին շատ մոտ է, ճիշտ է, տեսակով բու եմ` գիշերային մարդ եմ, բայց բնավորությունս ավելի աքաղաղային է: Ինչեւէ, եթե պետք լինի` այդ մի ծուղրուղուն կկանչեմ` բարդույթներ չունեմ: Հետո չգիտեմ ինչպես կստացվի, գուցե, բոլորով միասին ծուղրուղու կանչենք:
- Ամանորը կդիմավորեք Հայաստանո՞ւմ, թե կվերադառնաք Լոս Անջելես:
- Արդեն պիտի վերադառնամ, այնտեղ կդիմավորեմ: Ուզում եմ իմ վոկալ ստուդիան բացել  Լոս Անջելեսում, որի համար նախապատրաստական աշխատանքներ պիտի կատարեմ, որ 2017-ից այն գործի:

«ԱՄԵՆԱԱՆՍՊԱՍԵԼԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ»

-Կհիշե՞ք Ձեր կյանքի ամենահիշարջան Ամանորը, որը երբեք չեք մոռանա:
- Տարիներ առաջ օսկարակիր հնդիկ պրոդյուսեր էա Ռահմանիի հետ ունեցա համաշխարհային տուր, եւ այնպես ստացվեց, որ Նոր տարուն Դուբայում էինք, 70 հազար հոգանոց ստադիոնում նշվում էր MTV-ի նոր տարին: Դե, ես այն ժամանակ անփորձ, սովոր էի երեւանյան ձնառատ Նոր տարվան, իսկ Դուբայում ձյուն չկա, եւ ես մոռացել էի, թե ինչ օր է: Մի խոսքով, երգս ավարտեցի, եկա կուլիսներ եւ որոշ ժամանակ անց մի պահ հասկացա, որ արդեն հայտնվել եմ բեմում: Բառիս բուն իմաստով, մեկն ինձ հրեց եւ ասաց` պարզապես գնա բեմ, Նոր տարին եկավ, 12-ի զանգերը խփեցին, եւ այդ ամբողջ ստադիոնը բղավում էր` շնորհավոր Նոր տարի... Ես հայաստանյան աչքերով եւ մտածելակերպով զարմացած` կանգնած էի բեմում: Հետո, երբ հասկացա, որ Նոր տարի է, գլխի ընկա` ինչ է կատարվում, արդեն ինձ հրում էին դեպի կուլիսներ, որ 12-ն անցել է, ու ուրիշի երգելու ժամանակն է: Ուրախ եմ, որ հայերն այն ժամանակ չունեին այդ ալիքը, որովհետեւ ինձ ճանաչողները, երբ տեսնեին այդ իրավիճակում, հաստատ կծիծաղեին: Այ, դա էր ինձ համար ամենաանսպասելի Նոր տարին, որը երբեք չեմ մոռանա:

«ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ՀԵՏ ՄՏՈՎԻ ԷԻ ԿԱՊ ՀԱՍՏԱՏՈՒՄ»
-Ձմեռ պապից կա՞ մի նվեր, որ մինչեւ այսօր հիշում եք:
- Գիտակից կյանքում չեմ հիշում նման բան, բայց ասեմ, որ երբեք չեմ հավատացել Ձմեռ պապի գոյությանը: Իմ ներքին աշխարհում դեռեւս այդ Ձմեռ պապիկը կա ավելի վերացական կերպարով, ուստի, որպեսզի չառանձնացնեմ ամենահիշարժան նվերը, կարծում եմ` իմ կյանքի 30 տարիների մեջ գեղեցիկ ակնթարթները, հաջողությունները համարում եմ Ձմեռ պապիկի նվեր: Այսինքն` ամեն դեկտեմբերի 31 տանող ճանապարհին Ձմեռ պապն ինձ տվել է ամենահիշարժան բաները:
- Այսինքն` նամակ էլ չե՞ք գրել նրան:
- Ոչ, այդ տարիներին մենք այնքան խեղճ երեխաներ էինք... Իմ սերունդը խեղճ մանկություն է ունեցել, դժվար էր նամակ գրելու գործընթացը կազմակերպել, մոմի լուսի տակ հազիվ հասցնում էինք մեր դասերը պատրաստել: Ձմեռ պապիկին նամակ չգրեցի, որովհետեւ մոմի լույսի տակ հազիվ դասերս էի հասցնում անել: Ձմեռ պապիկի հետ մտովի էի կապ հաստատում:

«ԱՅՆ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԷՐ»Image may contain: 1 person
-Վերջին տարիներին Ամանորն անցկացնում եք ԱՄՆ-ում: Կարո՞ղ եք նշել ամիրիկյան եւ հայկական Ամանորի առանձնահատկությունները:
- Ապրելով արտերկրում` Նոր տարին նշում եմ շատ հայկական` տանն եմ դիմավորում, այնուհետեւ պետք է հյուր գնամ, կամ` հյուր ընդունեմ: Հաճախ եղել է, որ ընկերներս մեր տանն են դիմավորել: Ամեն ինչ անում եմ, որ Ամանորը հայկական ավանդույթով լինի, բայց մի օր ընկերուհուս` Աննա Սարկիսովայի հետ, այդ ժամանակ նա դեռեւս ամուսնացած չէր, ես ամուսնացած չէի, որոշեցինք մի անգամ էլ մենք տեսնենք, թե այդ ամերիկյան Նոր տարին ինչ է իրենից ներկայացնում: Շատ հայտնի հյուրանոցներից մեկի տանիքի վրա կազմակերպում էին հետաքրքիր Նոր տարի, տոմսերն էլ` լավ էլ թանկ էին: Հայրս կարծեմ աշխատանքի էր, Աննայի մայրն էլ` Նյու Յորքում էր, չկարողացան մեզ միանալ, միասին որոշեցինք գնալ: Նոր տարին սկսվեց ժամը 10-ից, միայն հրավառություն արձակեցին, դիջեյները երաժշտությունն ապահովեցին եւ վերջ: Հիշում եմ, որ 12:30-ին մենք արդեն տանն էինք, եւ ես հասկացա` այն մեր առաջին եւ վերջին ամերիկյան Նոր տարին էր, որովհետեւ մեջը ոգի չկա: Այսինքն` բոլորը մտածում են իրենց բաժակի մասին, այսինքն` իրենց համար առօրյա հոգսերից թոթոփվելու եւս մեկ ժամ էր: Այո, հայերս շատ ճիշտ ենք անում, պետք է իրար տուն գնալ, շնորհավորել, համբուրվել, հուզվել, երբ 12-ը զարկում է, ինչպես ամեն տարի իմ տատիկն է անում: Այդ ամենը մարդկային է, բայց երբ այն ուղղակի նմանվում է սովորական օրվա, այդպես էլ տարին անցնում է: Ոչ ոք չի ասում` սուփրա սեղաններ գցեն, ինչպես հարսանիքներում, ծնունդ-կնունքներում, ուղղակի կարելի է տոնածառի լույսերի ներքո, մտերմիկ, տաքուկ, գեղեցիկ ձեւավորված բնակարանում հարազատների հետ, միմյանց նվերներ պարգեւելով անցկացնել: Այսօր Հայաստանում բողոքում են Ամանորից, որովհետեւ պարտքով փող ենք վերցնում, բայց պետք չէ զարմացնել: Հիմա մարդկային որակներից անկեղծությունը դարձել է ոսկուց եւ ադամանդից թանկարժեք, չճարվող, այդ պարզության մեջ է ամեն ինչը` ո՛չ ֆինանսների, ո՛չ էլ` ճոխության: Իհարկե, մի քիչ ավելի տարեց ամերիկացիները, ովքեր ունեն մեծ ընտանիքներ, գեղեցիկ նշում են եւ շատ տեղ են տալիս Սուրբ ծնունդին ու Նոր տարուն: Ես երիտասարդների անցկացրած Նոր տարվա մասին էի պատմում, որը Երեւանում ծնված մեծացած ինձ ու ընկերուհուս համար խորթ եղավ: 

«Այս խայտառակնամակը ուղիղ հակասության մեջ է ՀՀ իշխանությունների՝ հնչող հայտարարություններին»

«ԱՄԱՆՈՐԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՆԵՐԸ ՖԻԼՏՐՈՒՄ ԵՄ»
-Եթե տասը րոպեով Ձյունանուշի ու Ձմեռ պապի հետ հնարավորություն լինի` միայնակ լինելու, ի՞նչ կխնդրեք որ իրականցնեն:
- Որ իմ լավատեսությունը, բարությունը եւ մարդասիրությունը կյանքի ոչ մի դժվարության մեջ երբեք չկորցնեմ:
- Ձեր տան Ամանորն ինչո՞վ է առանձնահատուկ լինում հյուրերի համար:
- Ամանորի բարի ու խաղաղ մթնոլորտով` անիքրիստիական մթնոլորտով, որովհետեւ այդ գեղեցիկ ուտեսները բոլորը պատրաստում են, եւ չես կարող զարմացնել, գուցե տարբեր չափսերի, տարբեր գների տոնածառն իր  խաղալիքներով տարբերվելու միակ բանն է, բայց միեւնույնն է` ոչնչով չես զարմացնի այսօր: Միայն կարող ես քո ջերմությամբ, դրական էմոցիաներով, հյուրասիրությամբ ուղղորդես դեպի հերթական տարի: Ինքս անձամբ ոչնչով զարմացնելու ո՛չ նպատակ, ո՛չ էլ` հնարավորություն ունեմ:
- Տանն ունե՞ք ավանդույթ, որով ճանապարհում եք հին տարին եւ դիմավորում նորը: 
- Ոչ, նման ձեւական բաներ չկան, երեւի ինքնագիտակցաբար, Ամանորին բացասական բաները ֆիլտրում եմ: Դա ինձ մոտ արդեն ավանդույթ, գուցե բնավորության գիծ է դարձել, որը շատ լավ բան է:

«ԶԱՐԴԱՐԱՆՔՆ ԱՆՁԱՄԲ ԵՄ ԱՆՈՒՄ»
-Image may contain: 1 person, standingՏան զարդարանքի ու տոնածառի տեղադրելով ո՞վ է զբաղվում:
- Հայրս աշխատում է, իրեն չեմ էլ թողնում, որ նման բաներով զբաղվի: Ինքս տոնածառն ընտրում եմ իմ ձեռքով, դնում իմ ավտոմեքենայի մեջ, բերում եմ տուն: Միայն հայրիկին խնդրում եմ, որպեսզի այդ տակի հատվածն ամրացնի, որովհետեւ ամեն անգամ թարմ տոնածառ է դրվում, եւ մնացած զարդարանքն անձամբ եմ անում:
- Անի Քրիստին գտե՞լ է իր Սանտա Կլաուսին, թե` դեռ սպասում է:
- Դե, նախ Անի Քրիստին պետք է դառնա Ձյունանուշ, հետո նոր կմտածենք Սանտա Կլաուսի եւ մնացած բոլոր Ձմեռ պապիկների մասին: Երբ դարձա Ձյունանուշ, նոր այդ հարցին կպատասխանեմ:
- Ամանորի ձեր բարեմաղթանքը:
- Չնայած ապրում եմ Լոս Անջելեսում, բայց ավելի ուշիուշով եմ հետեւում, թե ինչ է կատարվում Երեւանում, քան` երբ ապրում էի այստեղ: Ցավում եմ իմ ժողովրդի բոլոր տեսակի անհաջողությունների համար եւ կրկնակի ուրախանում հաջողությունների համար, կարեւոր չէ, լինի դա քաղաքական, թե` արվեստի ոլորտում: Վերջին իրադարձությունները բավականին բացասական հոսանք բերեցին մեր հայ ազգի ապրելակերպի մեջ, ուստի ուզում եմ, որ մեր երկարամյա հոգեւոր կրթությամբ, այդ շարականներով` Նարեկացուց մինչեւ Կոմիտաս վարդապետից որդեգրած այդ ժառանգությամբ կարողանանք հաղթել բոլոր բացասական ալիքներին: Այդ անտեսանելի սուրը, որ մեր ձեռքում չկա, բայց ձեռքներս բռնած պաշտպանվում ենք վահանով եւ պոռթելով բոլոր դժվարությունները պիտի գնանք դեպի առաջ: Միայն այդ ժամանակ կկարողանանք հաղթել ու կանգուն մնալ ինչպես դարեր շարունակ: Փառք տիրոջը, ամբողջ աշխարհը գիտի հայերի մասին, մենք շատ հպարտանալու առիթներ ենք ունենում: Դրա համար ուզում եմ` այդ ոգին էլ ավելի կրկնապատկվի եւ հզորանա:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА