ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼ

06.12.2016 19:03 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼ

Հանգստյան օրերի ամենաառանցքային իրադարձությունը, անշուշտ, Հալեպում վերսկսված սիրիական բանակի մասշտաբային հարձակումն է: Հիշեցնենք, վերջերս նման ծավալուն օպերացիայի արդյունքում սիրիական ուժերին հաջողվեց լիովին ազատագրել Հալեպի ողջ արեւելյան հատվածը: Դրանից հետո, թեեւ լիովին շրջապատված վիճակում, այնուամենայնիվ՝ գրոհայինների վերահսկողության տակ էր մնում հարավային Հալեպը:ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԻՐԱՆ 
ՄԵՌՆՈՒՄ Է
Անցած երեք օրերին սիրիական բանակին հաջողվեց հարավային Հալեպում լուրջ հաջողությունների հասնել: Կարճ ասած, ինչպես դեռ մեկ-երկու շաբաթ առաջ ենթադրելու առիթ ունեցել էինք, մինչեւ այս ամսվա կեսերը, ամենաուշը՝ մինչեւ Նոր տարի Հալեպը լիովին կազատագրվի, եթե միայն ինչ-որ արտառոց իրավիճակային փոփոխություններ տեղի չունենան:
Իսկ նման արտառոց իրավիճակների հավանականությունն առավել քան փոքր է: Նախ՝ Հալեպից դուրս գործող խմբավորումների պոտենցիալն էլ մի բան չէ, որ կարողանա Հալեպի իրենց ուժերին օգնել: Եվ ամենակարեւորը. եթե ժամանակին նման իրավիճակներում անմիջապես սկսում էր գործել ամերիկյան պետքարտուղարությունը՝ արեւմտյան քարոզչական բուռն ճնշման միջոցով հասնելով բանակցությունների եւ դրանց անվան տակ սառեցնում սիրիական ուժերի հարձակումը, մինչեւ որ արտաքին օգնության հաշվին գրոհայինների մարտական պոտենցիալը կվերականգնվեր: Բայց ահա Թրամփի ընտրվելուց հետո այդ հարցով վիճակը նկատելիորեն փոխվել է: Պետքարտուղար Քերին, ճիշտ է, էլի փորձեց իր բանակցային մեքենան գործարկել, սակայն որեւէ բանի չհասավ: Ընդ որում, այս անգամ արեւմտյան քարոզչամեքենան Քերիին օգնել չկարողացավ: Նախ՝ այդ քարոզները Թրամփի ընտրվելուց հետո առավել քան անլուջ տեսք են ստացել ու պարզապես բանի տեղ դնող չկա: Եվ երկրորդը, գոնե քարոզչական հարցերում Եվրոպան, որ իր հերթին է ծանր վիճակում, չկարողացավ էական օգնություն ցույց տալ Վաշինգտոնին: Չնայած՝ դա հասկանալի է. դեռ առնվազն մեկ-երկու շաբաթ առաջ սպասելի էր երեկ տեղի ունեցած Իտալիայի վարչապետի հրաժարականը: Եվ ամենաէականը, որ դրա արդյունքում այդ երկրում, ամենայն հավանականությամբ, իշխանության կգան ուժեր, որոնք անմիջապես կսկսեն Եվրամիության կազմից Իտալիայի դուրս գալու գործընթացը: Կարճ ասած, նորից քաղաքական օրակարգ է գալիս ԵՄ-ի փլուզման թեման, եւ եթե դրան ավելացնենք Թրամփի ընտրվելուց առաջացած շոկը: Եվ, վերջապես, Ֆրանսիայի գործող նախագահ Օլանդը, հայտարարելով գալիք տարվա ընտրություններում չառաջադրվելու մասին, արդեն էս գլխից իրեն դրեց գլոբալ քաղաքականությունում «խաղից դուրս» վիճակում: Մյուս առաջատար երկրի՝ Գերմանիայի գործող ղեկավար Մերկելը, ճիշտ է, կառաջադրվի: Բայց նույնիսկ ընտրվելու դեպքում, երբ Ֆրանսիայում մեծ հավանականությամբ իշխանության կգա ՌԴ-ի հետ հարաբերությունները հիմքից փոխելու կոչեր անող երկու թեկնածուներից մեկը, Մերկելն էլ ուզած-չուզած պետք է իր ներկայիս քաղաքականությունը առնվազն վերանայի: Արդյունքում, այս ճնշումային եւ անորոշություններով լի օրերին Եվրոպայի համար Հալեպն ու այդ ուղղությամբ քարոզչությունը դառնում է երրորդական կարգի բան: 

Մոսկվայում երեք երեխա ընկել է ատրակցիոնից

Ի՞ՆՉ Է ՇՇՆՋԱՑԵԼ 
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ 
ԱԼԻԵՎԻ ԱԿԱՆՋԻՆ
Վերջապես, աչքի առաջ նվազում է նաեւ սիրիական գրոհայիններին օգնելու Անկարայի հնարավորությունները եւս: Թուրքիայում շարունակվող տնտեսական ճգնաժամն այն աստիճանի է խորացել, որ Էրդողանին ավելորդ ռազմաքաղաքական խաղերի հնարավորություն արդեն պարզապես չի տալիս: Ընդ որում, թեեւ Էրդողանը մեկ Եվրոպային է մեղադրում, մեկ՝ ԱՄՆ-ին ու այնտեղ թաքնվող Գյուլենին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Համենայնդեպս՝ անցած ամսվա կտրվածքով դոլարի նկատմամբ թուրքական լիրայի 11 տոկոսանոց ¥դա պաշտոնական ցուցանիշն է, իսկ իրականում այդ թիվն ավելի մեծ է¤ անկումը վկայում է, որ մի կողմից` Անկարան պետք է անցնի խնայողության արտակարգ ռեժիմների: Մյուս կողմից, գտնի իրավիճակի կարգավորման ուղիներ: Հիմնական տնտեսական գործընկերներից Եվրոպայի հետ գերվատթարացած քաղաքական հարաբերությունները հաստատ նման լուծման ուղի չեն մատնանշում: Վաշինգտոնի հետ եւս հարաբերությունները հասել են այն մակարդակի, որ ամերիկյան լրատվամիջոցներն արդեն իսկ բացահայտ խոսում են թուրքական ավիացիայի կողմից ԱՄՆ քաղաքացիներ սպանելու փաստի մասին:
Այսպիսով, պատահական չէ, որ վերջին օրերին Էրդողանը համառորեն խոսում է նախ՝ ՌԴ-ի, ապա՝ Չինաստանի եւ Իրանի հետ առեւտուրը դոլարից ազգային արժույթների հարթություն տեղափոխելու մասին: Եվ երեկ էլ հայտարարեց, թե անցնում է գործնական քայլերի. «Մեր վարչապետը վաղը կմեկնի Ռուսաստան եւ հաջորդ օրը հանդիպում կունենա ռուսական պաշտոնատար անձանց հետ: Մոտակա ժամանակներս մենք միջոցներ կձեռնարկենք ՌԴ-ի հետ երկկողմ առեւտուրը ազգային արժույթներով իրականացնելու համար»: 
Երկկողմ առեւտուը ռուբլով եւ լիրայով իրականացնելու մասին այդ խոսքերն, անշուշտ՝ դեռ միայն Էրդողանի երազանքն է: Իմաստն էլ դժվար չէ հասկանալ. առեւտուրն ազգային արժույթների հարթություն տեղափոխելով, Անկարան կկարողանա Թուրքիայում որոշակիորեն նվազեցնել դոլարի նկատմամբ պահանջարկն ու առնվազն կառավարելի դարձնել լիրայի անկումը: Մինչդեռ Մոսկվան դեռ պաշտոնապես չի էլ արձագանքել Էրդողանի առաջարկին: Եվ դա հասկանալի է. եթե թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ փլուզվում է աչքի առաջ եւ գործնականում ամեն օր հերթական պատմական հակառակորդն է արձանագրվում, զուտ տնտեսական չափանիշներից ելնելով, այդ ո՞ր ռուս գործարարը կհամաձայնվի իր ապրանքը տալ թուրքերին եւ դրա դիմաց փլուզվող լիրա վերցնել: Օրինակ՝ «Գազպրոմի» ինչի՞ն է պետք թուրքական լիրան, երբ այդ երկրին գազ է վաճառում՝ դեպի ՌԴ դոլարային ներհոսքեր ունենալու համար: Իսկ գլոբալ առումով՝ ՌԴ-ն արդեն կայունացրել է ռուբլու փոխարժեքը, եւ դեռ մի բան էլ նավթի համաշխարհային գների ներկայիս աճի պարագայում թույլ չի տալիս դրա արժեվորումը: Այսինքն, եթե թուլացող ռուբլու օրերին այլ երկրների հետ ներքին արժույթներով առեւտուրը ձեռնտու էր Մոսկվային, եւ նման առաջարկներ արվում էր, հիմա արդեն այդ շարժառիթը չկա:
Թուրքական ապրանքի դիմաց, հասկանալի է, ամեն մեկն էլ պատրաստ են դոլարի փոխարեն լիրա կամ ռուբլի տալ: Բայց դա թուրքական արժույթի համար հակառակ էֆեկտը կունենա: Ասենք, դրա համար անգամ ինչ-որ հատուկ պայմանավորվածությունների կարիք էլ չկա:
Միակ շարժառիթը, հանուն որի ՌԴ-ն կարող է եւ ընդառաջ գնալ Էրդողանին, դա քաղաքականությունն է: Սակայն Մոսկվան, որ թեեւ խոսում է Անկարայի հետ երբեմնի հարաբերությունները լիարժեք վերականգնելու մասին, ակնհայտորեն առավել քան զգուշավոր է Էրդողանի տարաբնույթ խոստումների նկատմամբ: Ասենք, այլ կերպ հնարավոր չէր, հաշվի առնելով, որ օրինակ Սիրիայի հետ կապված մի օր Անկարան հայտարարում է, թե ընդունելի է համարում ռուսների գործունեությունը, եւ հաջորդ օրն էլ, որ պատրաստվում է տապալել Ասադին: Ու այդ նույն ոճով, թե քանի անգամ է առնվազն իր հրապարակային դիրքորոշումը փոխել Էրդողանը, դժվար է արդեն ասել: Իսկ այդ իրավիճակում, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Թուրքիա կատարած վերջին այցը ցույց տվեց, ռուսներն առաջնորդվում են ոչ թե Էրդողանի տարաբնույթ խոստում-հայտարարություններով, այլ՝ նրա գործնական քայլերից ելնելով:
Եվ վերադառնալով ռուբլի-լիրա Էրդողանի առեւտրային առաջարկին, նաեւ նկատենք, որ դա, թերեւս, մեծ չափով կախված է Լավրովի նույն թուրքական այցի բավականին թույլ լուսաբանված արդյունքներից: Իսկ այն փաստը, որ դրանից անմիջապես հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նույնքան մութ մնացած երկօրյա այց կատարեց Բաքու, հուշում է, որ Լավրովի այցի ժամանակ ներկայացվել են կոմպլեքս պայմաններ, այդ թվում՝ սիրիական եւ հարավկովկասյան ուղղությունների վերաբերյալ: Եվ նկատենք, որ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը, դեռ չմարսած հայ-ռուսական միասնական զորախմբի պատմությունը, էլի աքլորացավ՝ սկսելով խոսել, թե ժամանակին Երեւանն էլ է եղել Ադրբեջանի տարածք, եւ որ այն հեռավոր ապագայում անպայման կվերադարձնեն, ու դրա համար պետք է «էլ ավելի ուժեղանալ»: Սակայն եթե մի կողմ ենք թողնում այդ զառանցանքը, Ալիեւի խոսքերի ենթատեքստում այլ ակնարկներ կարելի է նկատել. մինչ Երեւանին հասնելը, նախ պետք է Ղարաբաղը վերադարձնել: Ու եթե մինչ այդ շատ ուժեղանալ է պետք, ուրեմն այսօր ուժերն առավել քան չեն ներում գոնե Ղարաբաղի համար: 
Այսպիսով, այն տպավորությունը չէ՞, որ Չավուշօղլուի այս վերջին այցից հետո Ալիեւի համար հողեր վերադարձնելու հարցը դարձավ ապագայի խնդիր: Իհարկե, դա դեռ կտեսնենք: Առավել եւս, որ լիրայի հարցով Մոսկվա գնալով, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախ պետք է քաղաքական հարցերի պատասխաններ տա, նոր միայն հասնի լիրային: Եվ առաջին հերթին՝ հարավկովկասյան ուղղության հետ կապված, հաշվի առնելով, որ առանց այդ էլ սիրիական ուղղությամբ Թուրքիան աչքի առաջ կորցնում է իրավիճակի վրա ինչ-որ չափով ազդելու բոլոր լծակները:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Մոսկվայում տնային կալանք է սահմանվել գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА