o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԵԳՆՈՒՄ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ ԴԱԺԱՆ ԿԱՏԱԿԸ

02.03.2016 15:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՌԵԳՆՈՒՄ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ ԴԱԺԱՆ ԿԱՏԱԿԸ

Հայտնի է, որ ուկրաինական մայդանի արդյունքում ձեւավորված «հույժ եվրոպական» վարչակարգը արտադրել է բազում անհեթեթություններ: Բայց այն, ինչը լրատվական դաշտում հայտնվեց գարնան առաջին օրը, իսկական անեկդոտ է հիշեցնում: Եվ այդ անեկդոտիկ պատմությունը հրապարակել է ռուսական առաջատար գործակալություններից մեկը` «Ռեգնումը», ու թեեւ դա, բառիս բուն իմաստով, պետք է համարել կատակ, դա հրապարակված է որպես իբր լուրջ նյութ: Ինչեւէ, ստորեւ ազատ շարադրանքով ներկայացնում ենք այդ գարնանամուտի դաժան կատակը: -Պատասխանելով «Վեստի-FM» ռադիոկայանի հարցերին` Ռուսաստանում Մոնղոլիայի դեսպանատան խոսնակը հաստատեց գրեթե անեկդոտային դեպքը. Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտոնական նամակ էր հղել Մոնղոլիայի մեծն պետական խուրալին (խորհրդարանին-խմբ.): Եվ նամակի հիմնական միտքն այն էր, որ 13-րդ դարում` Ոսկե Հորդայի օրոք Բաթու խանը (Չինգիզ խանի թոռը) դաժանաբար կոտորել է ուկրաինացի ժողովրդին, եւ այժմ ուկրաինացիները պահանջում են փոխհատուցել հասցված վնասը: Այդ մասին քանիցս գրվել էր ռուսական եւ մոնղոլական կայքերում, սակայն սկզբում մենք կարծում էինք, որ դա կատակ է:

Աղմկոտ ու դաժան սպանությունները՝ Տեր-Պետրոսյանի արյունոտ կառավարման շրջանում

Սակայն, այնուամենայնիվ, պատասխանը եղել է, եւ Մոնղոլիան մատնանշելով, որ միջնադարում եղել էր ոչ թե Ուկրաինա, այլ Կիեւյան Ռուսիա, սակայն Մոնղոլիան  պատրաստ է հարցը քննարկել, եթե Ուկրաինայի խորհրդարանն անվանապես քվեարկի տուժողների եւ նրանց ընտանիքների անդամների ամբողջական ցուցակը: 

Ինչ վերաբերում է նամակին, ապա այն ծնվել էր դեռ անցյալ տարի, երբ պատգամավորները քննարկել են Չինգիզ խանի թոռան կողմից Կիեւի ավերման եւ միջնադարյան ուկրաինացիներին ցեղասպանության ենթարկելու հարցը: 

Մեր կողմից ավելացնենք, որ այս անեկդոտային պատմությունում հետաքրքրաշարժն այն է, որ ո՛չ Չինգիզ խանի կայսրությունը, ո՛չ էլ Ոսկե Հորդա կոչվող պետությունը, ըստ պատմաբանների, որեւէ առնչություն չունեն ներկայիս Մոնղոլիայի հետ, եւ երբ ստեղծվում էր Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը, տափաստանի զավակները հաճելի զարմանքով իրենց խորհրդային գործընկերներից էին տեղեկացել, որ ժամանակին կայսրություն են ունեցել, եւ Չինգիզ խանը նրանց նախնիներից մեկն էր: Ինչեւէ, սակայն ուկրաինական մայդանչիների երեւակայության թռիչքը խամրում է, երբ ուսումնասիրում ենք, թե ինչեր են մոգոնել հարեւան մազութային սուլթանատում: Այ, այդտեղ հաստատ չարժե խորանալ, քանզի հնարավոր է կամ ծիծաղից մեռնել, կամ Կովկասի թուրքերի  զառանցանքի ահավոր մեծ դոզայից հասնել հոգեբուժարանի դուռը: 

Ինչեւէ, հարգելի ընթերցող, այս ամենը լուրջ մի ընդունիր: Սովորական գարնանային սրացում է, ուրիշ ոչինչ: 

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА