o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՐԱՆԻ ԵՎ  ԱԴՐԲԵՋԱՆԻ  ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ»

02.03.2016 15:07 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԻՐԱՆԻ ԵՎ   ԱԴՐԲԵՋԱՆԻ   ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ»

 

Ըստ Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի՝ առաջիկայում նախատեսված է Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել Հասան Ռոհանիի եւ Ալիեւի հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցեր: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոնկրետ չի նշել, թե երեք երկրների արտործնախարարները երբ կհանդիպեն եւ, հատկապես` Ռոհանի-Ալիեւ հանդիպման որ պայմանավորվածություններն են քննարկելու:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ  ԹԻՐԱԽԸ ՀԱՅՆ Է»

Բայց ամեն դեպքում այն, որ ԱԳ նախարարների հանդիպումն անուղղակիորեն առնչվում է նաեւ Հայաստանի հետ, հաստատ է: Ուրեմն՝ ի՞նչ սպասենք դրանից: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նկատեց, որ այս հանդիպման եւ ընդհանրապես` Իրան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված բարդությունները շատ են, քանի որ այդ երկրները վարում են բազմավեկտոր քաղաքականություն. «Եթե Իրանը Հայաստանի հետ ունի լավ հարաբերություններ, ապա սա չի նշանակում, որ հարաբերությունները կվատացնի Ադրբեջանի հետ, նույնն էլ Ռուսաստանը: Չեմ կիսում մեզանում քարացած էֆորիան: Այսինքն` ավտոմատ ոչինչ չի լինում. եթե մենք ցանկանում ենք այդ երկրների համագործակցությունը բացասական չանդրադառնա Հայաստանի վրա, ապա քայլեր է պետք ձեռնարկել: Նախ` Իրանը պետք է տեսնի, որ մենք ինքնուրույն ազգ ենք` հին մշակույթով եւ քաղաքակրթությամբ: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ Ադրբեջանն անպայման կաշխատի, որպեսզի լարի Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները»:

Իրանագետ ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ բնորոշմամբ` Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպումը շատ լղոզված է. «Հանդիպման հետ կապված որեւէ կոնկրետ ժամկետ նշված չէ, չկա հստակ օրակարգ, օդի մեջ խոսակցություններ են: Եթե չկա հստակ օրակարգ, ապա դժվար է ասել, թե ինչ կլինի»:

Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանն այժմ հայտնվել է այնպիսի իրավիճակում, որն իր համար այդքան էլ ցանկալի չէ: Պատճառը` ռուս-թուրքական հարաբերությունների սրումն է, որի հետեւանքով Ադրբեջանը հայտնվել է մուրճի ու սալի արանքում. «Վարելով պրոթուրքական քաղաքականություն, Ադրբեջանը ցանկանում է այս պահին ցույց տալ իր չեզոքությունը: Չնայած, որ Ռուսաստանը լավ հասկանում է այդ պետության պրոթուրքական լինելը: Իրանն էլ իր հերթին ցանկանում է ճանապարհներ գնել դեպի Եվրոպա, եւ դրանցից մեկը պետք է անցնի Կովկասով: Սակայն պետք է հիշենք, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն անլուծելի հակասություններ: Ադրբեջանն ունի տարածքային պահանջ` ամբողջ Հյուսիսային Իրանը համարում է իր հողերը եւ բազմիցս հայտարարել է այդ մասին: Մեզ համար այսօր հարմար առիթ է ստեղծվել, որպեսզի Իրանին ցույց տանք, որ Ադրբեջանն իր նկատմամբ վարում է երկդիմի քաղաքականություն: Հակառակ դեպքում այդ երկդիմի քաղաքականության պատճառով կվատանան Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները: Եթե նստենք ու սպասենք, ապա արդյունքը շատ շուտով տեսանելի կլինի: Իրանի հետ հարաբերություններում բացվել է աննախադեպ հնարավորություն, եթե չօգտագործենք, ապա ջուր կլցնենք Ադրբեջանի ջրաղացին: Ամեն դեպքում Իրանի եւ Ադրբեջանի մերձեցումը պետք է թույլ չտանք»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА