o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ. ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ  ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

22.11.2016 19:28 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ. ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ  ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


ՀՀ կառավարության հերթական նիստում
Գործադիրի նոյեմբերի 18-ի նիստը նույնպես, ինչպես նախորդները, ՀՀ կառավարության ղեկավարը բացել է նախարարներին տրված հանձնարարություններով: Դրանցից մեկով Կարեն Կարապետյանն առաջարկել է տեսչական ստուգում անցկացնելիս առաջնորդվել նոր սկզբունքով` տեսուչը ոչ թե վերահսկիչ է կամ պատժիչ գործառույթի կրող, այլ` աջակցող:
Այնուհետեւ, վարչապետն առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել` դյուրացնելու համար ՀՀ արտադրանքի մուտքը Իրանի շուկա, ինչպես նաեւ ուսումնասիրել եւ առաջարկ ներկայացնել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու վերաբերյալ: Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարությունները վերաբերել են իրավաբանական անձանց արտոնագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու, ներդրումային ծրագրերի ներկայացման միասնական հարթակից օգտվելու ոլորտներին:Վարչապետի կարծիքը ՏՄՊՊ 
հանձնաժողովի գործունեության մասին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ տեղական արտադրողների համագործակցության, ինչպես նաեւ Երեւանի գարեջրի գործարանը տուգանելու հարցի վերաբերյալ Կարեն Կարապետյանն ասել է, որ թեեւ կառավարությունն ազդեցություն չունի օրենքով ստեղծված այդ անկախ մարմնի վրա, բայց ինքը` վարչապետը, կարող է իր կարծիքն հայտնել: Իսկ կարծիքը հետեւյալն է. պ-րն Շաբոյանն ու իր ղեկավարած հանձնաժողովն իրենց ջանքերն առաջին հերթին պետք է կենտրոնացնեն սպառման ապրանքների շուկայի ուղղությամբ, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգությունն ավելի մեծ է, քան գարեջրի արտադրության բնագավառի, որտեղ կան մեծաթիվ արտադրողներ եւ ներմուծողներ եւ լուրջ մրցակցություն:

Ավելի հեշտ է ինձ ու ձեզ մեղադրել Լենինի դեմ մահափորձ անելու, քան Բաբլոյանին՝ ՍԴ իշխանությունը յուրացնելու մեջ. Շարմազանով (Տեսանյութ)

ՀՀ քրեական օրենսգրքում կնախատեսվի ապօրինի հարստացման հանցակազմը
Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակից եւ դարձել միջազգային հանրության հոգածության առարկա:
Կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործիք է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2003 թվականին ընդունած Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է դեռեւս 2005 թ. եւ վավերացրել 2007 թ.:
Կոնվենցիայի 20-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ:
Այնուհետեւ հիմնավորումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությանը եւ առաջարկել ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը, որի համար որպես հիմնական պատժատեսակ նախատեսել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը եւ գույքի բռնագրավումը:
Օրենսդրական փոփոխությունն արժանացավ կառավարության հավանությանը:
ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կապահովի ՄԱԿ-ի վերը նշված Կոնվենցիայի 20-րդ հոդվածով նախատեսված առաջադրանք-պարտականության կատարումը, այսինքն` քրեական օրենսգրքում կամրագրվի կոռուպցիայի դեմ պայքարում կարեւորագույն գործիք հանդիսացող ապօրինի հարստացման հանցակազմը:
Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Կապահովվի պրոբացիայի ծառայության արդյունավետ գործունեությունը
Ի կատարումն «Պրոբացիայի մասին» օրենքի պահանջի, ՀՀ կառավարությունը սահմանել է պրոբացիայի ծառայության տվյալների շտեմարան ներառվող տեղեկությունների հավաքման եւ օգտագործման ընթացակարգը` նախատեսելով դրանք շտեմարան մուտքագրելու ձեւը, հստակ ժամկետը եւ եղած տեղեկությունների օգտագործման դեպքերը: Նշված կարգավորման շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրոնային եւ թղթային տարբերակով հավաքել եւ օգտագործել շահառուի անձնական գործի, ինչպես նաեւ պրոբացիայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները: Մասնավորապես, վերոնշյալ գործառությունները վերապահվում են պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համապատասխան ծառայողներին, որոնք հաշվառուի անձնական գործը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկությունները մուտքագրում են տվյալների շտեմարան` հետեւողական լինելով նաեւ այդ տեղեկությունները թարմացնելու եւ համալրելու գործընթացին: Նախատեսվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում ծառայության կողմից այդ տեղեկությունների տրամադրումը համապատասխան իրավասու մարմիններին: Որոշման ընդունմամբ կկարգավորվեն «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եւ դեռեւս չկարգավորված` տեղեկությունների հավաքման եւ օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես, սահմանվել է ծառայության կողմից տվյալների շտեմարանի մեջ օրենքով նախատեսված համապատասխան տեղեկությունները հավաքելու եւ օգտագործելու հստակ ընթացակարգ` ապահովելով ծառայության արդյունավետ գործունեությունը:

Սահմանվեցին գյուղատնտեսական 
կոոպերատիվների անդամների ռեեստրի վարման կարգը եվ պահանջները
Գործադիրն իր նիստում սահմանեց գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման կարգը եւ պահանջները: Փաստաթղթի ընդունումը թելադրված է ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի պահանջները կատարելու անհրաժեշտությամբ: Ազգային ժողովը 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որի լիարժեք կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ էր սահմանել գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման կարգը եւ պահանջները: Կարգավորման նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման եւ տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների եւ նրանց հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանվածությանը: Սույն որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկման ապահովումը:

«Փոխվարչապետի ասածի համար վաղը մեր քթից բերելու են». Գեւորգ Պետրոսյան

Կմեծանա գործառույթների 
իրականացման արդյունավետությունը
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ լուծարեց ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը, նախարարության աշխատակազմում ստեղծեց «Գների ուսումնասիրության եւ վերլուծության» գործակալություն, հաստատեց դրա կանոնադրությունը եւ կառուցվածքը: Որոշման ընդունումը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաեւ պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման եւ ծախսերի նվազեցման նպատակով: Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի 36 հաստիքային միավոր, իսկ վերջինիս պահպանման տարեկան ծախսը պետբյուջեից տրամադրվող դրամաշնորհով շուրջ 80 մլն դրամ է: Կատարված փոփոխության շնորհիվ կստեղծվի նախարարության «Գների ուսումնասիրության եւ վերլուծության գործակալություն»` 15 հաստիքով: Արդյունքում, պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթը կիրականացվի 15 հաստիքային միավորով` 36-ի փոխարեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պետբյուջեի ծախսի նվազեցման շուրջ 20 մլն դրամով:
ՀՀ վարչապետի ս.թ. նոյեմբերի 3-ի հանձնարարության համաձայն գործադիրը լուծարեց «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն, որի հիմնական գործառույթը առցանց տարբերակով տնտեսական, գիտական եւ վերլուծական հրապարակումներ թողարկելն էր: ՓԲԸ-ն ուներ 12 հաստիքային միավոր եւ պետբյուջեից տարեկան ստանում էր շուրջ 99 մլն դրամ սուբսիդիա, որի 46,5 տոկոսը աշխատավարձն էր: Լուծարումից հետո «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ գործառույթները կիրականացվեն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը դադարեցրեց ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

Միավորվեցին երկու մարզադպրոցները
Գործադիրը միացման ձեւով վերակազմակերպեց Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության եւ գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները: Սույն որոշման նախագիծը ներկայացվել էր ի կատարումն ՀՀ վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի հանձնարարականի 4-րդ կետի 2-րդ ենթակետի եւ 2016 թվականի հոկտեմբերի 20-ի հանձնարարականի: Հիմք ընդունելով հաստիքների թվաքանակի կրճատման եւ միեւնույն գործառույթներն իրականացնող մարզադպրոցների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարության եւ գործառույթների հստակ եւ չկրկնվող լինելու անհրաժեշտությունը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» եւ «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները վերակազմավորվեցին միացման ձեւով եւ իրավահաջորդության կարգով գործունեությունը կշարունակի «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը: Որոշմամբ ակնկալվում է գործառույթների հստակեցում եւ կրկնությունների բացառում, ինչպես նաեւ հաստիքային միավորների կրճատում: Միացման ձեւով վերակազմակերպվեցին Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան 1-ին եւ 2-րդ մարզադպրոցները, Գառնիի Ռազմիկ Կարապետյանի անվան եւ Ջրվեժի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցները:

Վերածնունդ կապրի 
ազգային կոխ ըմբշամարտը
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հայկական ազգային կոխ ընբշամարտ մարզաձեւի զարգացման հայեցակարգին: Հայեցակարգը մշակված է ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշման պահանջով եւ համահունչ է ԱՊՀ երկրների ազգային մարզաձեւերի զարգացման մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակամիջոցի ծրագրին: Հայեցակարգի մշակման հիմնական նպատակը հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման եւ արդիականացման համար հեռանկարային երկարաժամկետ եւ ընթացիկ փոխկապակցված ծրագրերի մշակման ռազմավարության սահմանումն է, որի հիմնական ուղղություններն են` 1. Հայաստանի Հանրապետությունում, Ջավախքում, Արցախում եւ հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտի ավանդույթների տարածումը եւ զարգացումը, մարզաձեւի համապատասխանեցումը նոր տնտեսական հարաբերություններին եւ ժամանակակից պահանջներին. 2. բնակչության առողջության, ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացման եւ առողջ ապրելակերպի ապահովումը. 3. անհատի համընդհանուր մարդկային եւ ազգային արժեքային համակարգի ձեւավորումը, անհատի համակողմանի եւ ներդաշնակ զարգացումը. 4. հայկական ազգային մշակույթի պահպանությունը: Որոշման ընդունմամբ մարզաձեւը կընդգրկվի մարզական ակումբների, համայնքային մանկապատանեկան մարզադպրոցների ծրագրեր, կանցկացվեն կոխ ըմբշամարտի մրցումներ, կմշակվեն եւ կգործածվեն մրցավարական կանոններ եւ մարզաձեւի ուսուցման ծրագրեր: Բացի այդ, ազգային կոխ ըմբշամարտը կտարածվի Հայաստանի Հանրապետությունում, հայկական սփյուռքում, Ջավախքում եւ Արցախում:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

​​​​​​​«Իմ խաբված ժողովուրդ, վերջում գլխիդ ես տալու». Մենուա Հարությունյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА