o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի ՀՀԿ-ի համագումարին

22.11.2016 17:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի ՀՀԿ-ի համագումարին

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ի համագումարում,  ըստ տեղեկությունների, հնարավոր է հյուրի կարգավիճակով ներկա լինի նաեւ Գագիկ Ծառուկյանը:  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ  Գագիկ Ծառուկյանին չեն հրավիրել` ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու: Գագիկ Ծառուկյանը, ի դեպ, հիմա Հայաստանում չէ:

Թրաշամանուկներն անգամ իրենց կատվին չէին կարողանում կերակրել, էսօր Գագիկ Ծառուկյանի մասին են խոսում

ՀՀԿ-ի համագումարին, ինչպես տեղեկացրեց Ռուբեն Թադեւոսյանը, նոր դեմքեր, ըստ էության չեն լինի: «Հրավիրել ենք այնպիսի քաղաքական ուժերի եւ գործիչների, որոնք ՀՀԿ-ի հետ համագործակցում են»,- ասաց ՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը:

Բացի «Եդինայա Ռոսիա»-ից`  ՀՀԿ-ը համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկել ԵԺԿ-ին, Չինաստանի կոմկուսին, որի ուղերձը կհնչեցնի  ՀՀ-ում Չինաստանի դեսպանը:

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА