o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի պապիկին ժամանակին վտարել են Գերմանիայից

22.11.2016 17:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի պապիկին ժամանակին վտարել են Գերմանիայից

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պապիկին ժամանակին արտաքսել են Գերմանիայի Պֆալցի երկրամասից: Այս մասին է վկայում Ռեյնլանդ-Պֆալցի երկրամասի արխիվում պահպանված մի փաստաթուղթ, որի համաձայն՝ 1905 թվականի փետրվարի 27-ին Կառլշտադտում գտնվող ԱՄՆ քաղաքացի Ֆրիդրիխ Թրամփին ժամանակ է տրվել մինչեւ մայիսի 1-ը լքել Բավարիայի տարածքը: Ըստ փաստաթղթի՝ Ֆրիդրիխ Թրամփը 1885-ին առանց պատշաճ կերպով բնակության վայրից դուրս գրվելու եւ բանակում ծառայելու հեռացել է Գերմանիայից ԱՄՆ եւ փոխել անունը Ֆրեդերիկի: Ըստ փաստաթղթի՝ 1905-ի հուլիսի 1-ին Թրամփը վերջնականապես թողնում է Գերմանիան, իսկ երեք տարի անց ԱՄՆ-ում ծնվում է Թրամփի հայրը:

Ինչու Թրամփն աշխատանքից ազատեց հակաիրանական հայացքներով հայտնի Բոլթոնին (Բացահայտում)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА