o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԸ ՓԱԽՉՈՒՄ Է ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԻՑ

02.03.2016 16:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԸ ՓԱԽՉՈՒՄ Է ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԻՑ

Անցած շաբաթ, երբ Իլհամ Ալիեւն այցելեց Իրան, առիթ ունեցանք կարծիք հայտնել, որ դա ոչ թե շարքային կամ նույնիսկ՝ տնտեսական մեծ ակնկալիքների վրա հիմնված այց է, այլ ունի շատ ավելի խորքային իմաստ: Այն է՝ Ադրբեջանն այդ կերպ իր տարածաշրջանային քաղաքական վեկտորը Թուրքիայից փորձում է շրջել Իրանի ուղղությամբ՝ միաժամանակ աշխարհաքաղաքական հայացքն ուղղելով դեպի Ռուսաստան:ԹԵ ԻՆՉՈՒ ԿԳԲ-Ի ԳԵՆԵՐԱԼԻ ԺԱՌԱՆԳԸ ԴԱՐՁԱՎ ԹՈՒՆԴ ԿՐՈՆԱՍԵՐ

Ինչպես են Կալիֆորնիայում ադրբեջանցիները փախչում հայերից (Video)

Այլ կերպ ասած, որ Բաքուն իր այդ քայլով, ըստ էության, դավաճանում է իր վերջին 25 տարիների թուրքական եւ գլոբալ՝ արեւմտյան քաղաքական ուղղվածությանը՝ նախապատվությունը տեղափոխելով դեպի Մոսկվա-Թեհրան առանցք: Ընդ որում, այս մասին ակնարկող փաստեր ավելի վաղ էլ էին նկատվում: Այն պահին, երբ սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, Բաքուն երկար ժամանակ փորձեց մանեւրել այդ հակադիր շահերի արանքում, բայց նաեւ ինչպես սեփական ուժերով, այնպես էլ՝ ռուսաստանյան լոբբինգով հնարավորինս մեղմել հակամարտությունը: Միեւնույն ժամանակ Թուրքիան էլ իր հերթին էր փորձում, մասնավորապես` Ղարաբաղի հետ կապված տարաբնույթ խոստումներով Ադրբեջանին իր կողքին պահել: Բայց դրան զուգահեռ, երբ ռուսների հաջողությունները եւ Թուրքիայի պարտությունը Սիրիայում սկսեց ընդգծված դառնալ, Բաքուն աստիճանաբար սկսեց «մեծ եղբորը» գնալով սառող ակնարկներ հասցեագրել` միաժամանակ սկսելով ջերմանալ Թեհրանի ուղղությամբ: Օրինակ՝ Իլհամ Ալիեւը, որ բառացիորեն մեկ-երկու ամիս առաջ ջարդում էր ադրբեջանյան շիա-մահմեդականությանը, հանկարծ շիաական մոլեռադությամբ «վարակվեց»՝ մեկը մյուսի հետեւից կրոնական երդումներ հասցեագրելով շիաական ղեկավար կենտրոնի՝ Թեհրանի ուղղությամբ: Եվ այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ Էրդողանը չեղյալ համարեց Ադրբեջան կատարելիք այցը, վերջնականապես ակնհայտ դարձավ, որ Բաքուն Անկարային փոխարինում է Թեհրանով:Եվահա այս օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին են հաստատում, որ Բաքուն գնացել է նման արմատական, աշխարհաքաղաքական տեղաշարժի: Համենայնդեպս` այս օրերին Բաքվում խոսում են, որ իրեն աշխարհիկ ղեկավար համարող ԿԳԲ-ի երբեմնի գեներալի որդի Իլհամ Հեյդարովիչը Այաթոլա Համենեին ճանաչել է որպես հոգեւոր լիդեր, Ադրբեջանը դարձել է Իրան-Ռուսաստան «ռազմավարական առանցքի մասնիկ» եւ մտքով անգամ չի անցնում դառնալ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի ստեղծած «Իսլամական կոալիցիայի» անդամ: Օրինակ՝ Haqqin.az-ը գրում է. «Բաքուն, Մոսկվան եւ Թեհրանը կկարողանան համատեղ թռիչք իրականացնել եւ մեծ պատմություն կերտել»: Եվ, վերջապես, այն միտքը, թե՝ «Բաքուն փաստացի կանգնել է Բաշար Ասադի դաշնակիցների կողքին», թերեւս, արդեն իսկ բավական կլիներ, որ Անկարայում Ադրբեջանը «փոքր եղբորից» միանգամից վերածվեր դավաճանի: Եվ սպասվող ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Անկարայում այդ տեսակետը միայն կխորացնի:

Իհարկե՝ չի կարելի նաեւ լիովին բացառել, որ Բաքուն այս աշխարհաքաղաքական շրջադարձին գնում է Անկարայի հետ համաձայնեցրած: Վերջին հաշվով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ կապված է հազար ու մի թելերով եւ միանգամից վերցնել եւ բարիկադների մյուս կողմն անցնելը` շատ ռիսկային կլիներ: Ի վերջո, չմոռանանք, որ ադրբեջանական գործող եւ նախատեսվող էներգետիկ ուղիներն անցնում են Թուրքիայով: Ավելին՝ Թուրքիայի հետ են կապված նաեւ արդբեջանական էներգետիկ երազանքները, որոնք դեռ իրենց զգացնել են տալիս: Չմոռանանք նաեւ այն մեծ ազդեցության մասին, որ Թուրքիան ունի Նախիջեւանում, եւ ալիեւյան դավաճանությունը կարող է այստեղ ծանր հետեւանքներ ունենալ:

Բայց մյուս կողմից էլ՝ Էրդողանն ակնհայտորեն Թուրքիային տանում է խորտակման, եւ այդ ընթացքն այն աստիճան է ծանրացել, որ Թուրքիայի ներսում, այդ թվում՝ ազգայնական եւ ռազմական շրջանակներում մտահոգություններն աչքի առաջ խորանում են: Եթե բանը հասել է նրան, որ ռուսների հետ թշնամանքի այս կիզակետային պահին դեռ մի բան էլ հիմնական դաշնակից Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Թուրքիա չմեկնել, դա արդեն իսկ թուրքական ազգայնամոլական շրջանակների համար լուրջ ահազանգ է: Թերեւս՝ հենց այդ ուժերն էլ «կուտեն» Էրդողանին՝ փորձելով շտկել իրավիճակը: Բայց քանի դեռ այդ փոփոխությունները չկան, Ալիեւի համար Թուրքիան մնում է խորտակվող նավի կերպարանքով, որից հնարավորինս շուտ փախչելը փրկության միակ երաշխիքն է:

 

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐ

Ինչեւէ՝ Ալիեւը, թերեւս, իրականում է որոշել շրջվել դեպի Մոսկվա եւ Թեհրան: Իհարկե՝ սա մի իրավիճակ է, որ առաջին հայացքից չի կարող Հայաստանին դուր գալ: Բայց միայն առաջին հայացքից...

Իրականում Մոսկվա-Բաքու-Թեհրան այս գործընթացը վնասակա՞ր է Հայաստանի համար. միանշանակ վնասակար կլիներ, եթե այն հակահայկական ուղղվածության գոնե մեկ ազդակ ունենար: Նման ազդակ գոնե այս պահին չի նշմարվում: Եվ, ընդհակառակը. Բաքուն, որ սիրում է իր բոլոր քայլերում հոլովել Ղարաբաղը, սակայն մի կողմից՝ Ալիեւի իրանյան այցի ժամանակ նրան հստակ հասկացնել տվեցին, որ Ղարաբաղը չխառնի իրանա-ադրբեջանական հարաբերություններին, եւ Ալիեւն էլ գերադասեց լռել: Մյուս կողմից՝ Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին՝ իր հերթին ԱԳՆ-ի միջոցով Բաքվին փոխանցելով, որ ճիշտ կանի «ըմբռնումով մոտենա» հայ-ռուսական հարաբերություններին, եւ այդ ազդակը նույնպես Բաքվում հազիվ թե հաշվի չառնեն: Մի խոսքով, հասկանալի է, որ Ալիեւը գնաց այս դիրքային տեղաշարժին ոչ թե Ղարաբաղի հաշվին ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, այլ պարզապես ուրիշ տարբերակ չէր մնում:

ԱԼԻԵՎԸ ԶՈՐՔ Է ՀԱՆԵԼ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ. ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հասկանալի է, Վաշինգտոնն այս զարգացումների նկատմամբ անտարբեր չի կարող մնալ: Համենայնդեպս, այս օրերին Բաքվում ընթանում է հակառուսական «Հարավային գազային միջանցք» նախագծի Կոնսուլտացիոն խորհրդի նստաշրջանը՝ մի շարք շահագրգիռ եվրոպական երկրների եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ ¥երեկ նա ժամանեց Հայաստան¤: Ներկայացնենք տիկին Մոգերինիի միայն այս հայտարարությունը. «ԵՄ-ի անունից ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին՝ այս գործընթացի մեջ ունեցած ներդրման համար: «Հարավային գազային միջանցքը», դա ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նոր մակարդակ է»: Սա նշանակում է, որ Իրանի եւ Ռուսաստանի ուղղությամբ Ալիեւի սկսած սիրախաղը ԵՄ-ն, այսինքն՝ եվրամիութենական կառույցների գլխին կանգնած ԱՄՆ-ը փորձում էԱլիեւին հիշեցնել, որ իր հիմնական հարստությունից՝ էներգակիրներից կարող է օգտվել միայն դրանք Ռուսաստանը շրջանցիկ ճանապարհով՝ Թուրքիայով Եվրոպա հասցնելու դեպքում: Սրանից զատ՝ Վաշինգտոնը դեռ ունի իր ճնշումային հարուստ զինանոցը, որը հաստատ կգործադրվի, եթե Ալիեւը չափից դուրս խորանա Ռուսաստանի ուղղությամբ: Այլ հարց, որ անցել են այն ժամանակները, երբ Վաշինգտոնի ամեն մի խոժոռ հայացք խուճապ էր առաջացնում: Կոնկրետ դեպքում էլ՝ Ալիեւը, անշուշտ, գիտակցում է, որ եթե Ռուսաստանին հաջողվեց ամրանալ Սիրիայում, ապա դա ողջ հարավկովկասյան տարածաշրջանը մոտ ապագայում վերածելու է ռուսական ազդեցության գոտու: Ընդ որում` յուրաքանչյուրը, որ դա շուտ կգիտակցի եւ կփորձի հարմարվել նոր իրավիճակին, կկարողանա գոնե կորուստներց խուսափել: Եվ Բաքուն էլ, որ վերջին ամիսներին անդունդի եզրով էր շարժվում, այս պահին պարզապես մտածում է ոչ թե Ղարաբաղը հետ ստանալու, այլ՝ գոյատեւելու մասին. եթե լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնած շատ ավելի հզոր Թուրքիան, ապա Ալիեւը հազիվ թե աչքի առաջ չունենա Ադրբեջանի մասնատման մասին շրջանառվող տարաբնույթ սխեմաները, առավել եւս այն ցնցումներից հետո, որոնք դեռ միայն վերջերս առաջ բերեցին շիաական եւ թալիշա-թաթարական շարժումները: Եվ այս իրավիճակում ո՛չ ամերիկյան սպասվող ճնշումները, ո՛չ Թուրքիայով անցնող էներգետիկ ուղիները, ո՛չ էլ իրենց անկենսունակությունը քանիցս ապացուցած Եվրոպայի գազամատակարարը դառնալու ամերիկյան խոստումները Բաքվի նոր քաղաքականության վրա իրենց սրբագրումները չեն մտցնի:

Եվ սրան զուգահեռ՝ դժվար չէ նկատել, որ Վրաստանը եւս տեսնում է այս բոլոր աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ իր հերթին է սկսել լրջորեն մտածել ռուսների հետ վերջնական հաշտության մասին:

Կարճ ասած` ողջ հարավկովկասյան տարածաշրջանն աչքի առաջ նորից վերածվում է ռուսական ազդեցության գոտու: Ընդ որում, միայն նման իրավիճակում հնարավոր կլինի հանգուցալուծել տեղային հակամարտությունները, որոնք, ի դեպ, սկիզբ առան այն պահին, երբ հարավկովկասյան տարածաշրջանը դուրս եկավ ամբողջական վերահսկողությունից: Հասկանալի է՝ խոսքը նաեւ ղարաբաղյան հակամարտության մասին է, եւ այս պահին է, որ մեր տեղական արեւմտամետներն առավել քան լուրջ պետք է մտածեն իրենց եվրաերազանքների եւ հակառուսական հիստերիաների մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА