o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արագ փոփոխվող ժամանակներին համահունչ էլ պետք է լինեն մեր լուծումները»

19.11.2016 22:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Արագ փոփոխվող ժամանակներին համահունչ էլ պետք է լինեն մեր լուծումները»

Օրերս «Իրավունքն» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ: Փոխնախարարը մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի երիտասարդության պետական քաղաքականության եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ  տարաբնույթ հարցերին եւ չխուսանավեց նաեւ խոսել սպորտում առկա խնդիրների մասին:

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է. քննվում է նրա գույքի վրա դրված կալանքի հարցը

«ԱՅՆ, ԻՆՉ-ՈՐ ԱՎԱԳ ՍԵՐՈՒՆԴԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԱՆԵԼ, ԳՈՒՑԵ  ՀԱՋՈՂՎԻ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ»

- Պարոն Քարամյան, հետաքրքիր է՝ ձեր դիտարկումները մեր երիտասարդության մասին, մասնավորապես այն, որ այսօր ունենք խիստ քաղաքականացված սերունդ: (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ)

- Քաղաքականացված հասարակություններն առհասարակ վատ ապրող հասարակությունների հայելին են, որտեղ կան սոցիալական, տնտեսական չլուծված խնդիրներ: Երբ, այսպես ասած, բոլորը մի տեսակ ուզում են քաղաքականությամբ զբաղվել՝ ինչ-որ բան փոխելու համար: Ցավոք, մենք անմասն չենք այդ շրջափուլից եւ ինքներս գտնվում ենք այդ որոնումների մեջ, թե ինչպես անենք, որ մեր երկիրն ավելի բարեկեցիկ լինի: Բնականաբար, այդ ամենից անմասն չէին կարող լինել նաեւ երիտասարդ մեր շատ քաղաքացիներ, բայց նրանց մեջ Ձեզ հավատացնում եմ, որ մղումները շատ ավելի ազնիվ են: Ուստի՝ քաղաքականությամբ զբաղվող մեր երիտասարդ քաղաքացիներին պետք է ողջունել, աջակցել, օգնել, որպեսզի ինքաարտահայտվեն: Այն, ինչ-որ ավագ սերունդը չի կարողացել անել, գուցե  հաջողվի մեր երիտասարդ քաղաքացիներին:

- Նախարարությունն ունի՞ տվյալներ, թե այսօր Հայաստանում երիտասարդությունն ավելի շատ ինչ վատ սովորությունների հակում ունի ու ինչպես եք պայքարում դրանց դեմ: (ՍԱՄՎԵԼ ՍԱՐԴԱՐՅԱՆ)

- Վերջին երկու-երեք տարիներին նախարարությունը պարբերաբար որոշակի ուսումնասիրություններ է կատարում երիտասարդներին հուզող տարբեր թեմաների շուրջ: Այդ ուսումնասիրությունների արդյունքները շատ հաճախ դառնում են որոշակի ծրագրերի կատարման, կայացման հիմք, այսինքն՝ դրանով փորձ ենք կատարում վարելու փաստարկված քաղաքականություն: Ցավոք, մեր երիտասարդների շրջանակում կան որոշակի տարածված վնասակար սովորույթներ, որոնցից առաջինը ծխելն է, որը բավականին մեծ տեսակարար կշիռ ունի մեր իրականության մեջ: Սրա դեմ կարծում եմ՝ պետք է շատ համակողմանի պայքար մղել, որը մեկ ծրագրով, մեկ օրով կամ մեկ տարով չպետք է լինի, այլ խնդրի մեջ որոշակի բեկում բերելով: Վստահ եմ, որ գիտակցության վրա ուղղակի-անուղղակի ներգործության շնորհիվ կարելի է որոշակի փոփոխությունների հասնել: Բարեբախտաբար, այլ արատավոր երեւույթների համատարած վիճակ չունենք, նկատի ունեմ՝ թմրամոլություն, հարբերցողություն եւ այլն…

- Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ հարցով կարող է երիտասարդը դիմել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: (ԿԱՐԻՆԵ, ք. Երեւան)

Ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում․ Փաշինյանը դիմեց նախարարին

- Մեր ժողովուրդը հասկանում եմ՝ պարտավոր չէ, այն, ինչ-որ ես հիմա ասում եմ, իմանալ, բայց նախարարությունը արագ արձագանքման միջավայր չէ: Նախարարությունը քաղաքականություն վարող պետական լիազոր մարմին է, որը նախանշում է, թե որ ուղղությամբ պետք է զարգանա այս կամ այն ոլորտը: Տվյալ դեպքում, սպորտի եւ երիտասարդության նախարարությունը նախանշում է սպորտային եւ երիտասարդական քաղաքականության զարգացման հիմնական միտումները: Մենք այդ նախանշման փուլում ամեն տարի երկու անգամ անանուն ուսումնասիրություն ենք կատարում, եւ միգուցե Դուք էլ չգիտեք, որ այդ հարցվողների մեջ եք լինում: Նախ պարզում ենք, թե ինչ են մտածում երիտասարդները, ինչ խնդիրներ ունեն եւ դրանցից որոշակի շարք ենք առանձնացնում ու փորձում օրենսդրական նախագծերով, կառավարության որոշումների միջոցով այդ խնդիրներին որոշակի կարգավորում տալ:

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ԿՈՂՄԸ ՇՈՒԿԱՆ Է»

- Ունե՞ք ծրագրեր նախատեսված սիրիահայ երիտասարդների համար եւ ընդհանրապես, ի՞նչ է անում նախարարությունը սիրիահայ երիտասարդներին մեր երկրում ներառելու համար: (ԿԱՐԵՆ ՇԱԽՎԵՐԴՅԱՆ)

- Եթե կան առաջարկներ, ապա մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք քննարկել: Որպես առանձնացված ուղղություն՝ բնականաբար, մեր գերատեսչությունը չի կարող ունենալ ինչ-որ մոտեցում, բայց կառավարության մոտեցումների մեջ մեր նախարարությունը անպայման կունենա ինչ-որ գործառույթներ:

- Ըստ Ձեզ, Եվրասիական տնտեսական միությունն ի՞նչ դռներ բացեց երիտասարդների համար, հատկապես երիտասարդների երկխոսության առումով: (ՔՐԻՍՏԻՆԱ, ք. Երեւան)

- Չեմ կարծում, թե մինչեւ Եվրասիական տնտեսական միության դռների բացումը, այդ դռները մեզ համար փակ էին, հատկապես երիտասարդների համար: Այդ երկխոսությունը բոլոր մակարդակներում` ե՛ւ կազմակերպությունների, ե՛ւ անհատների միջեւ միշտ էլ եղել են ԵՏՄ մաս կազմող երկրների ժողովուրդների հետ: Այս առումով ավելի շատ տնտեսական հնարավորությունների մասին պետք է խոսենք, որ մեր երիտասարդ գործարար հատվածը առաջիկայում շատ ավելի մեծ հնարավորություններ կունենա , քան նախկինում: Ընդհանուր առմամբ` տնտեսականից զատ, ինչ-որ հեղափոխական փոփոխություններ պետք չէ ակնկալել: Բայց տնտեսական առումով, այո՛, այն որոշակի դռներ բացում է եւ կարծում եմ` նախաձեռնող, խելամիտ հաշվարկներ կատարող մեր երիտասարդներից շատերը, ովքեր հակում ունեն դեպի գործարարություն, կկարողանան օգտվել ԵՏՄ հնարավորություններից: Ի վերջո,  Եվրասիական տնտեսական միության ամենահրապուրիչ կողմը շուկան է:

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՇԱՏ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ԲԱՅՑ ՉԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ»

Նիկոլ Փաշինյանը նշանակեց արդարադատության նախարարի նոր տեղակալին

- Տարիներ առաջ մի ռազմավարություն էր մշակել, ըստ որի, ԿԳ նախարարության հետ համատեղ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է իրականացներ մինչև 20 տարեկան ուսանող մայրերի ուսման վճարների ամբողջական կամ մասնակի փոխհատուցումը (որն ինչ խոսք, դասախոսների սրտով չէր): Արդյո՞ք այն կյանքի կոչվեց, իսկ եթե այդպես էլ մնաց որպես հայտարարություն, ինչո՞վ էր պայմանավորված: (ԱԶՆԻՎ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)

- Երեւի հարց հնչեցնողը նկատի ունի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ համապատասխան քննարկումները, որն այն ժամանակ հրապարակայնացվեց եւ լայն արձագանք գտավ: Սակայն, այն կառավարության ծրագիր չդարձավ, բայց այլ բան տեղի ունեցավ: Մեր Երիտասարդական հիմնադրամը երիտասարդ մայրերին, ովքեր ունեն ուսման վճարների խնդիր, որոշակի փոխհատուցում տալիս է իր հնարավորությունների շրջանակներում: Սա գլոբալ առումով քաղաքականության շեշտադրված ուղղություն չդարձավ, որովհետեւ քննարկման ժամանակ  պարզ դարձան, որ կարծիքները միանշանակ չեն եւ խնդրի շուրջ բավականին իրարամերժ տեսակետներ են զարգացվում: Դրա համար մենք, ուղղակի, հետամուտ չեղանք խնդրի զարգացմանը, որովհետեւ ակնհայտ էր, որ ավարտին չի հասցվելու: Առհասարակ, այն ժամանակ խնդիրը քննարկում էինք դեմոգրաֆիական անվտանգության տեսանկյունից, թե ինչպես խթանել շատ երեխա ունենալուն: Կարծիք հնչեց, թե երեխա չեն ունենում երիտասարդ աղջիկները, որովհետեւ ամուսնությունից հետո նախընտրում են սովորել: Իսկ սովորելու ընթացքում, եթե երեխա ունենան, ապա չեն կարողանա ուսման վարձը վճարել, ուստի`պետք է աշխատեն զուգահեռաբար: Բայց հետո հասկացանք, որ առհասարակ ծնելությանը խթանելու համար սա էական պայման չէ, այլ ընդհանրապես ուրիշ խնդիրներով է պայմանավորված դեմոգրաֆիական ճգնաժամը ե՛ւ մեզանում, ե՛ւ ամբողջ աշխարհում:  

- ՀՀ վարչապետը դեռեւս հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել էր տասնօրյա ժամկետում ուսումնասիրել պետական բյուջեից գումարների ծախսման արդյունավետությունը: Տեղեկացանք, որ լուծարվել է ձեր նախարարության ԾԻԳ-ը: Ի՞նչ է պարզվել այս ընթացքում: (ԱԼԵՔՍԱՆԴՐ ԶԵՅՆԱԼՅԱՆ)

- ԾԻԳ-ը չի լուծարվում ինչ-որ բան պարզելու համար , այլ որոշակի ֆինանսական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այն որոշակիորեն կրկնվող գործառույթ էր պարունակում իր մեջ եւ, բնականաբար, ՀՀ վարչապետի հանձնարարականը մեր նախարարության եւ անձամբ նախարարի կողմից շատ բարձր մակարդակով կատարվել է: Ավելին`որոշակի խնդիրների լուծումներ դեռեւս ընթացքի մեջ են, եւ առաջիկա մեկ-երկու նիստերի  ընթացքում դրանք եւս համապատասխան լուծում կստանան:

«Չպետք է լինի խոշտանգում»

- Կարելի՞ է ասել, որ նախարարության կույրաղիքն էր ԾԻԳ-ը: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

- ժամանակները շատ արագ փոխվում են եւ չի կարող ենթադրենք 6-7 տարի առաջ ստեղծված ստորաբաժանումը ունենալ մշտական արդիականություն, մրցունակություն: Ինչպես ընդունված է ասել, արագ փոփոխվող ժամանակներին համահունչ էլ պետք է լինեն մեր լուծումները: Այսօր մեր ձեռքը պետք է լինի զարկերակին եւ ժամանակի շնչի թելադրանքով լինենք ավելի մոբիլ, ավելի արձագանքող: Իսկ այդ ընթացքում կարող է մի  ԾԻԳ փակվել, մի ՊՈԱԿ բացվել կամ վերամիավորվել: Սա շարունակական գործընթաց է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակելի…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА