o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՄՐԱՊՆԴԻ ԵՏՄ-Ն

18.11.2016 18:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՄՐԱՊՆԴԻ ԵՏՄ-Ն

Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում էր՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հիշեցնենք՝ նիստում հաստատվեց երկու կարեւոր նախագիծ՝ ԵՏՄ «Մաքսային օրենսգիրքը» եւ միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը:ԵՌԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԻ 
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Մեկնաբանությունը, որով հանդես եկավ վարչապետ Կարապետյանը, թույլ է տալիս մտածել մեկ ուշագրավ հանգամանքի մասին: Այսպես՝ ՀՀ վարչապետի խոսքով՝ «Կարծում եմ՝ կարեւոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է: Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատեւ խաղի կանոններ»: 
Ուշադրություն հրավիրենք «երկարատեւ խաղի կանոններ» ասվածի վրա: Եթե խոսվում է երկարատեւ մեխանիզմների ներդրման մասին, ապա դա երկու հեռանկարի մասին է վկայում: Նախ, երկարատեւ պետք է լինի ԵՏՄ-ի գոյությունը, որ դրա մեխանիզմներն էլ գործեն: Երկորրդը՝ երկարատեւ պետք է լինի այդ միությունում Հայաստանի անդամակցությունը: Առավել եւս, որ միաժամանակ հնչեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ ներկայումս էլ ճիշտ քայլ է համարում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Եվ նկատենք, որ հաստատելով ԵՏՄ այնպիսի առանցքային փաստաթուղթ, ինչպիսին է «Մաքսային օրենսգրքի» նախագիծը, ըստ էության՝ բոլոր անդամներն էլ միության երկարատեւ գոյատեւման հանդեպ, այսպես ասած, մեծ վստահություն ցուցաբերեցին:
Այս մասին չենք խոսում, որպեսզի հիշեցնենք, որ հայաստանյան արեւմտամետները ¥եթե միայն ներկայումս այդ տերմինը տեղի է¤ մինչ վերջերս էլ քարոզում էին, թե օր առաջ պետք է դադարեցնել այդ «մեռած ծնված» կառույցին «անհեռանկարային» անդամակցությունը: Չէ,ոչ թե դա, այլ մեկ այլ հայտարարություն ենք ուզում, տարիներ առաջ Հիլարի Քլինթոնի կողմից արված, երբ դեռ պետքարտուղար էր: Թե ԱՄՆ-ն ամեն ինչ կանի՝ ԵՏՄ-ի ստեղծումը թույլ չտալու համար: Եվ թեեւ դա Քլինթոնին, ավելի կոնկրետ՝ նրա քաղաքական թիկունք Օբամայի վարչակարգին չհաջողվեց, սակայն փաստ է, որ մինչ այս պահն էլ Վաշինգտոնը բոլոր ջանքերը գործադրում է՝ ԵՏՄ-ի կայացումը թույլ չտալու համար:
Եվ ահա ԱՄՆ-ում տեղի ունեցած կառավարման համակարգի փոփոխությունից հետո, մասնավորապես` ԵՏՄ-ի հարցով այդ քաղաքական մոտեցումն օրակարգում կմնա՞: Այս պահին գոնե մեկ բան հաստատ է. վարչակարգը, որ այդքան ցուցադրաբար էր գնում հակամարտության, ծանր պարտություն կրեց: Իհարկե, դեռ հարց է, թե նոր վարչակարգը նախընտրական, ասենք նաեւ՝ հետընտրական առաջին օրերի լավատեսական հայտարարությունների համաձա՞յն հարաբերություններ կկառուցի ՌԴ-ի հետ, թե՞ էլի կոշտ կգտնվի, մեկ է, գրեթե բացառվում է, որ օբամայաքլինթոնական ռազմատենչությունը դնի իր գործունեության հիմքում: Եվ եթե այդ ռազմատենչությունն անգամ չկարողացավ կասեցնել որպես կառույց՝ ԵՏՄ-ի ստեղծումը, ապա Թրամփը եւս, հաշվի առնելով նաեւ Օբամային թողած բավականին ծանր ժառանգությունը, եթե նույնիսկ կոշտության գնա, ապա հազիվ թե կարողանա կասեցնել ԵՏՄ-ին: Եվ ավելին. նման փորձեր Թրամփը, ըստ ամենայնի, չի էլ անի, քանի որ հաստատ կանգնելու է այն նույն խնդիրների առաջ, որոնց պատճառով քննադատում էր Օբամային եւ որոնք դեռ գործող նախագահն այդպես էլ չկարողացավ հաղթահարել՝ իր նախընտրելի փոխարինողին հասցնելով խայտառակ պարտության: Ուրեմն՝ նոր նախագահը կմտնի՞ նույն փոսը. մեծ բիզնեսի շնաձուկ Թրամփը պետք է, որ վաղուց սովորած լինի անիմաստ չնետվել մարսելու համար ոչ պիտանի որսի ետեւից: Առավել եւս, որ տվյալ դեպքում «որսը» ոչ պակաս սուր ժանիքներ ունի:
Եվ այս օրերին առկա ազդակներն էլ ակնարկում են, որ Թրամփն իրականում էլ, նստելով նախագահական աթոռին, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կվարվի: Որպես ասվածի հիմնավորում, կարելի է բերել նախ՝ Պուտին-Թրամփ արդեն լայնորեն հայտնի առաջին դրական հեռախոսազրույցը: Ապա նոր նախագահի շրջապատից եկող այն լուրերը, որ ինագուրացիայից շատ չանցած Թրամփը կայցելի Մոսկվա: Մինչեւիսկ քաղաքական առումով գերհոտառու բրիտանական ծանրակշիռ աղբյուրներն են սկսել խոսել նման հեռանկարներից: Օրինակ՝ բրիտանական արտաքին հետախուզության (ՄԻ-6) նախկին ղեկավար Ջոն Սոյրեսը մինչեւ իսկ պնդում է, որ կձեւավորի Թրամփ-Պուտին ալյանս. «Թրամփը դիտարկում է Վլադիմիր Պուտինի հետ համաձայնություն ձեռք բերելու հարցը: Արդյունքում, մենք կտեսնենք ուժեղ պետությունների մոդելի վերադարձ, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը միայն իրար հետ գործ կունենան, եւ մեզ միայն կմնա բախվել դրա հետեւանքների հետ»: Կարճ ասած, թե այդ երեք գերտերությունները նախ՝ աշխարհը կբաժանեն ազդեցության գոտիների, հետո կսկսեն իրար հետ «քյալլա տալ» ընդունված խաղի կանոնների շրջանակներում: Մոտավորապես այն տարբերակը, որ կար ԽՍՀՄ-ի ժամանակներում, միայն թե հիմա գումարվում է նաեւ այս տասնամյակներին հզորացած Չինաստանը ¥չմոռանանք, որ այս օրերին Թրամփը հասցրել է նաեւ Պեկինի հետ միանգամայն դրական տոնայնությամբ շփումների մեջ մտնել¤:

Աբովյանում իրավիճակը թեժանում է. իրավապահները պրեսինգի են ենթարկում քաղաքապետին. «168 ժամ»

ՔԼԻՆԹՈՆԻ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԼԻԵՎԸ ԵՐԵՎԻ ԿՀԱՐՁԱԿՎԵՐ
Նշված սխեմայով եռաբեւեռ աշխարհ կձեւավորվի՞. կարծես թե շատ հնարավոր է, բայց ժամանակից առաջ չընկնենք: Բայց եթե անգամ իրավիճակն այս սխեմային չհասնի, մեկ է, փորձագետները գրեթե միաձայն այն կարծիքին են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները եթե անգամ ջերմ չդառնան, մինչ այս եղած արդեն ուղղակի բախման մակարդակի հասնող կոշտությունը չի մնալու: Իսկ այդ իրավիճակը ԵՏՄ-ի կայացման եւ կայունացման հարցում արդեն իսկ բավարար գործոն է:
Այսպիսով, կարծես թե պատահական չէր, որ հենց այս օրերին ընթացքի մեջ մտան ԵՏՄ-ի կայացմանը վերաբերող այնպիսի կարեւոր գործիքներ, ինչպիսին է հիշատակված «Մաքսային օրենսգիրքը»: Բայց, չնայած դրան, շատ հարցադրումներ դեռ պահպանվում են: Մասնավորապես, եթե ԵՏՄ-ն սկսի կայանալ, ապա ի՞նչ տեսքով, միայն գործող անդամների կազմո՞վ, թե՞ ընդլայնման պոտենցիալ կա: Եվ խոշոր հաշվով, դա կախված է մյուս հարցադրումից. եթե, այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ լինեն, կամ գործի եռեբեւեռ աշխարհի տարբերակը, ապա ո՞ր բաժանարար գծերով: Այստեղ դեռ անորոշություն է, սակայն մեկ կարեւոր հանգամանք պետք է հաշվի առնել. եթե նման բաժանարար գծերի շուրջ պայմանավորվածություններ լինեն, ապա դրանց ձեւավորումը մեծապես կախված է լինելու այն ռեալ ազդեցության գոտիներից, որոնք տվյալ պահին առկա կլինեն: Եվ պատահական չէ, որ հենց այս օրերին ՌԴ-ն ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը Սիրիայում, Հայաստանում եւ այլն: Իսկ դա հայտ է, որ մեր ռազմավարական ուղղությամբ ¥Ղրիմ-Ուկրաինա ուղղությունը մի կողմ թողնենք¤ ՌԴ-Աբխազիա-Հայաստան-Սիրիա առանցքը Մոսկվան կդնի հնարավոր պայմանավորվածությունների հիմքում: Ընդ որում, խոսքը նաեւ ողջ Հարավային Կովկասի մասին է:
Նկատենք, որ դեռ անցած տարվանից սկսած եւ հատկապես՝ այս տարի այդ ուղղությունը ամրապնդվում է այնպիսի ծանրակշիռ գործիքակազմով, ինչպիսին է՝ այդ ողջ ուղղությունով մեկ տեղակայված չընդհատվող հակաօդային պաշտպանության համակարգը: Իսկ ցամաքում գիծն ամրապնդված է Աբխազիայում, Հայաստանում եւ Սիրիայում գործող ռուսական զորախմբերով եւ «Իսկանդերներով»:
Այսպիսով, նման իրավիճակը ի՞նչ զարգացումներ կբերի կովկասյան տարածաշրջանում, այդ թվում՝ ղարաբաղյան ուղղությամբ: Գրեթե ողջ զինուժի ներառմամբ այն զորավարժությունները, որն անցկացնում էր Ադրբեջանն այս օրերին, տպավորություն առաջացրին, որ ոչ այնքան ուժի ցուցադրություն էր, որքան հարմար իրավիճակի եւ Ղարաբաղի ուղղությամբ հարվածելու փորձ: Համենայնդեպս, ինչպե՞ս կվարվեր Ալիեւը, եթե հաղթեր Քլինթոնը. դա, թերեւս, այդպես հարցականով էլ կմնա, թեեւ այն տպավորությունն է, որ այդ դեպքում՝ կհարվածեր: Ու թերեւս, նաեւ Թուրքիան այդ դեպքում կգնար մասշտաբային հարվածի Սիրիայում: Նկատի ունենք, որ Օբաման, թերեւս, կփորձեր ողջ պատերազմական կեղտն իր վրա վերցնել եւ Քլինթոնին փոխանցել հարթված իրավիճակի վրա հիմնված նախագահական աթոռը:
Բայց ահա Թրամփի հաղթանակը եւ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հեռանկարը, եթե անգամ իրոք նախնական ծրագրեր կային, մեկ է, արդեն Ալիեւի համար պատերազմը դարձնում է ոչ միայն անհեռանկարային, այլ՝ վտանգավոր: Եթե տրամադրությունները գլոբալ պայմանավորվածությունների հասնելու տարբերակներն օրակարգ բերելն է, պատերազմ սկսողին հազիվ թե ներեն: Ընդ որում, այս տեսանկյունից ուշագրավ էր նաեւ ՀՀ նախագահի այն միտքը, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ալիեւին, բանակցել: Այսինքն, եթե բանակցություն չկա, մեղադրեք հենց նրան:
Ալիեւն էլ իր հերթին արդեն կողմնորոշվելու խնդիր ունի: ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի հակասությունների միջեւ խաղալով, բավականին ժամանակ ձգեց: Բայց եթե իրականում էլ գերտերությունները գնան պայմանավորվածությունների, այդ դեպքում էլ ինչպե՞ս խաղաս: Կամ, ինչպե՞ս վարվես, եթե Հարավային Կովկասում Մոսկվան վերջնականապես ամրացնի իր դիրքերը: Չէ՞ որ այդ դեպքում ԵՏՄ-ն Բաքվի համար էլ է դառնալու միակ ճանապարհը: Բայց նաեւ պայմանով, որ Հակաստանը չօգտվի վետյի իրավունքից... Մի խոսքով, կարծես թե հետաքրքիր ժամանակներ են գալու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА