ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇԱՏ ՈՒՇ ԳԼԽԻ ԸՆԿԱՎ

16.11.2016 19:36 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՇԱՏ ՈՒՇ ԳԼԽԻ ԸՆԿԱՎ


(ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ` ՔԼԻՆԹՈՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ 
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Բա որ ասում էի` Հիլարին Բիլին չի բավարարում…
ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ
(ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ` «ԹՐԱՄՓԸ 
ԱՇԽԱՐՀԸ ՏԱՆԵԼՈՒ Է ԱՐՄԱԳԵԴՈՆԻ» 
ՆԱԽԸՆԸՐԱԿԱՆ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Ըստ աստվածաբանների` Ամերիկայի ժողովուրդը նախընտրեց հանրապետական արժեհամակարգով գնալ դժոխք, քան դեմոկրատականով` դրախտ:


ՄԱԴՈՆՆԱՅԻ ՄՈՒՐԱԶԸ 
ՓՈՐՈՒՄԸ ՄՆԱՑ
Ըստ ամերիկացի սոցիոլոգների` Քլինթոնի պարտության պատճառներից մեկն էլ ժամկետանց աստղերի աջակցությունն էր, մասնավորապես` Մադոննան իր այլասերված ցանկությամբ:ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
(ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀՈՐ ԿՈՂՄԻՑ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՎՐԱԵՐԹ ԿԱՏԱՐԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա, Արթուր Բաղդասարյանին ամբողջ քաղաքական դաշտն է վրաերթ անում, իսկ նրա հայրը` ժողովրդին:


ԴԵՖՈԼՏ
Ըստ Պետեկամուտների կոմիտեի` Հայաստանի ընդդիմությունը այնքան է թուլացել, որ նմանվել է փոքր բիզնեսի` ո՛չ փող ունի, ո՛չ աջակից, ո՛չ էլ հովանավոր: % % %
ԹՐԱՄՓԸ` ՎԱՆՈՅԱԲԱՐ
– Ես Քլինթոնի մերը…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА