o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՓԱՌԱՏՈՆ

02.03.2016 14:49 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՓԱՌԱՏՈՆ

 

Այս տարի առաջին անգամ Հայաստանում կանցկացվի էկոտուրիզմի փառատոն, որի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում համայնքների զարգացմանը, ինչպես նաեւ բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Էկոտուրիզմի առաջին փառատոնը կանցկացվի  Վայոց Ձորի մարզի Գոմք եւ Մարիտրոս գյուղերում, որոնք հարուստ են  կենսաբազմազանւթյամբ եւ ունեն հարուստ բուսական աշխարհ: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ ՎԱԶԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ խոսքով`Հայաստանում էկոզբոսաշրջությամբ զբաղվում են շատ կազմակերպություններ, սակայն նրանց  գործունեությունը չի համակարգվում, ուստի փառատնը նպատակ ունի նաեւ նրանց համախմբել մեկ դաշտում եւ ստեղծել միասնական հարթակ.«Փորձելու ենք փառատոնի միջոցով այնպես անել, որ Գոմք եւ Մարտիրոս համայնքներում զարգանա զբոսաշրջային ենթակառուցվածքները: Փառատոնով աջակցելու ենք նաեւ տեղի բնակիչներին, որպեսզի կարողանան իրենց տները հարմարեցնեն փառատոնային հյուրերին ընդունելու համար: Փառատոնի այս տարվա հիմնական շեշտադրությունը դնելու ենք համայնքների զարգացման վրա`փորձելով ապահովել զբոսաշրջային ներհոսքը: Այս համայնքներն ունեն բավականին մեծ ռեսուրսներ` զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելու եւ զբոսաշրջիկների ընդունելու համար»,-նշեց Վ. Գալստյանը:

3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարական կազմակերպության փոխնախագահ ՍԱՐԳԻՍ ԱՂԱՅԱՆԸ փաստեց, որ փառատոնն անցկացնելու համար համագործակցում են պետական եւ հասարակական կազմակերպությունների հետ: Ըստ նրա, փառատոնը լինելու է շարունակական.«Փառատոնի ձեւաչափը դեռեւս հստակեցված չէ, սակայն նպատակ ունենք այն անցկացնել նաեւ այլ համայնքներում, որպեսզի կարողանա ծառայել բուն նպատակին»,-ընդգծեց Ս. Աղայանը:

Փառատոնը տեղի կունենա հունիս 4-5-ը, որի  ընթացքում նախատեսված է ընդունել մոտ 500 զբոսաշրջիկի: Արդեն նախնական պայմանավորվածություն կա զբոսաշրջային տարբեր ակտիվ խմբերի հետ, որոնք այդ օրերին իրենց խմբերին կտանեն Գոմք եւ Մարիտրոս:

Փառատոնի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել հեծանվային, ժայռամագլցման սիրոցական մրցույթների,  էկոերթուղիներով քայլարշավի եւ ձիարշավի, որի ընթացքում կայցելեն նաեւ Մարտիրոս համայնքի Ս. Հակոբ եկեղեցի, վիմափոր Ս. Աստվածածին եկեղեցի եւ Չումովի լիճ: Իսկ գիշերը կանցկացնեն վրանային ավանում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА