o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լյուդմիլա Սարգսյանը 2017թ. ընտրություններին կմանսակցի ԲՀԿ ցուցակո՞վ

02.03.2016 14:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լյուդմիլա Սարգսյանը 2017թ. ընտրություններին կմանսակցի ԲՀԿ ցուցակո՞վ

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր հրավիրված մամուլին չբացառեց, որ է 2017 թվականի ԱԺ ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի ցուցակով:

Հարցին՝ հնարավո՞ր է 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի ցուցակով մասնակցեք, հաշվի առնելով նաև այն, որ երեկ, Մարտի 1-ի զոհերի հիշատակի հարգման արարողությանը ԲՀԿ-ականների հետ էր ծաղիկներ դնում Մյասնիկյանի արձանի մոտ, պատասխանեց. «Ոչինչ չբացառենք, բայց նաև չենք կարող դա որպես փաստ ընդունել: Ես կարող էի մեկ այլ քաղաքական ուժի հետ գնալ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել, որովհետև այնքան փոփոխական ժամանակներում ենք ապրում, որ ամեն ինչ կարող է մեկ ամսվա ընթացքում փոխվել ու նոր թիմեր ձևավորվեն, նոր դաշինքներ ձևավորվեն: Այսօր եթե որևէ մեկը վստահաբար կարող է ասել, որ ինքն այսինչ թիմով կամ դաշինքով մասնակցելու է 2017 թվականի ընտրություններին, խորհուրդ կտամ չհավատալ, որովհետև դեռ ոչ մի բան հստակ չի»:

ԿՈԿՈՐԴԻԼՈՍԱՍԵՐ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԸ

Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ հանդիպում ունեցավ, որից հետո խմբակցության ներսում տարաձայնություններ կային իր  և մյուս անդամների միջև, խոսակցություններ կային, որ խմբակցությունը պահանջում է տիկին Սարգսյանից վայր դնել պատգամավորական մանդատը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА