ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի երիտասարդների առաջնահերթ հիմնախնդիրը զբաղվածությունն է»

09.11.2016 19:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
«Հայաստանի երիտասարդների առաջնահերթ հիմնախնդիրը զբաղվածությունն է»

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, որին ընդառաջ էլ, «Իրավունքն» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ: Սակայն, մինչ մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին անդրադառնալը` փոխնախարարն ընդգծեց, որ այդքան էլ համաձայն չէ այս տոնի հետ.

«Արսենալը» արձագանքել է ֆուտբոլիստների գիշերային խրախճանքին

- Երիտասարդության միջազգային օրը օգոստոսի 12-ին է, որը հաստատված է ՄԱԿ-ի տոնացույցում: Իսկ 1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում ձախակողմյան շարժման ներկայացուցիչները ինչ-որ համաժողով էին անցկացրել եւ հատուկ մանիֆեստ ընդունել` ֆաշիզմի դեմ պայքարի վերաբերյալ: Եվ սա դարձնել Երիտասարդության համաշխարհային օր, կարծում եմ՝ չարժե, հատկապես որ մեր ազգային տոնացույցով մայիսի 16-ին նշում ենք Երիտասարդության եւ ուսանողության օրը: Ի դեպ, սա նաեւ մեր նախաձեռնությունն է եղել, որովհետեւ պետք էր երիտասարդության եւ ուսանողության օրը կապել Գիտելիքի հետ: Իսկ Հայաստանում գիտելիքն ասոցացվում է Երեւանի պետական համալսարանի հետ, որի հիմնադրման օրը 1919 թվականի մայիսի 16-ն է: Այնպես որ, շարունակենք աշխատել ի շահ մեր երկրի, մեր ժողովրդի եւ մեր երիտասարդների:

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»

- Նոր կառավարության ծրագրով երիտասարդությանը միտված ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել նախարարութունը: (ԻՐԻՆԱԱրագածոտնի մարզ)

- Կառավարության ծրագրով պետական երիտասարդական քաղաքականության վեկտորը տեղափոխվում է դեպի մարզեր, որն արտահայտվելու է մի շարք ծրագրերի միջոցով: Իսկ առաջնահերթ ծրագրերից է նախարարության կողմից տրամադրվող հասարակական կազմակերպությունների դրամաշնորհները, որոնք 2017 թվականին ամբողջովին տրամադրվելու են մարզերում իրականացվելիք ծրագրերին: Այսինքն՝ մենք հստակ հայտարարում ենք, հասարակական կազմակերպությունները եթե ուզում են ստանալ դրամաշնորհ, ապա իրենց ծրագիրը պետք է իրականցնեն որևէ մարզում: Երեւան քաղաքում չի տրամադրվելու որեւէ դրամաշնորհ: Սա առաջին շոշափելի փոփոխությունն է նախորդ տարիների համեմատ: Առհասարակ 2017 թվականին պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում կազմակերպվող ծրագրերի մեծ մասը փորձելու ենք իրականացնել  ՀՀ մարզերում: Բոլորիս համար էլ պարզ է, որ մայրաքաղաքը մի տեսակ գերհագեցած է երիտասարդական ամենատարբեր միջոցառումներով: Ուստի յուրաքանչյուրս մեր մասով խնդիր ունենք որոշակի սրբագրումներ կատարելու մեր գործունեության մեջ, որովհետեւ մարզում բնակվող երիտասարդը նույնպես իրավունք ունի ունենալու ավելի հարմարավետ պայմաններ, որոնք չեն զիջի Երեւանում ապրող իր հասակակիցների համար ստեղծված պայմաններին:

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ԴԵՄ ԽԱՂՈՒՄ ԷԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՉՓԱՅԼԵՑ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՐՁԵԼ Է ՊՈՏԵՆՑԻԱԼ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ»

– Մեր երիտասարդներին հուզող ամենամեծ խնդիրը ո՞րն է, եւ Ձեր գերատեսչությունն ունի՞ հատուկ մշակված ռազմավարություն` այդ խնդիրները լուծելու ուղղությամբ (ՍԻՐԱՆՈՒՅՇ, ք. Երեւան):

– Դեռեւս նախորդ տարի անցկացված մեր ուսումնասիրությունները փաստեցին, որ Հայաստանում ապրող երիտասարդների առաջնահերթ հիմնախնդիրը զբաղվածությունն է, երկրորդ խնդիրը` որակյալ կրթության ստացումը: Ցավոք, ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ խնդիրների լուծման գործընթացում մեր նախարարությունն ուղղակի լծակներ չունի: Զբաղվածությունն, ինչպես գիտեք, գլոբալ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանում ապրող երիտասարդների համար, այլ առհասարակ: Ասվածի ապացույցն է 2010 թվականին ՄԱԿ-ի համապատասխան զեկույցը երիտասարդության վիճակի մասին, որտեղ կարմիր թելով նշվում է, որ 21-րդ դարում գլոբալ մարտահրավեր է երիտասարդության զբաղվածության խնդիրը: Անշուշտ, Հայաստանն անմասն չէ այդ խնդիրներից, սակայն մենք ունենք նաեւ տեղական առանձնահատկություններով պայմանավորված սուբյեկտիվ հանգամանքներ: Մեր նախարարությունն իր իրավասության շրջանակում, այլ գերատեսչությունների հետ համատեղ, փորձում է անուղղակի ձեւով ազդել հիշյալ խնդրի լուծման վրա, որտեղ սակայն բախվում ենք մեկ այլ գլոբալ խնդրի`որակյալ կրթության ստացմանը: Այս առումով մի կարեւոր բաղադրիչ եմ ուզում առանձնացնել. մեզ մոտ բարձրագույն կրթությունը, իմ անձնական կարծիքով, մի տեսակ դարձել է ոչ արդյունավետ աշխատող համակարգ: Բարձրագույն կրթությունը, եթե ուզում ենք լինի որակյալ, պետք է լինի թանկ, որովհետեւ էժան ապրանքը չի կարող լինել որակյալ: Մյուս կողմից` հարց է առաջանում` սոցիալապես անապահով, սակայն օժտված երեխան ինչպե՞ս պետք է սովորի թանկ, բայց որակյալ համակարգում: Այստեղ պետության դերը պետք է հստակ երեւա՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով այն ուսանողներին, որոնք օժտված են, սակայն ունեն ֆինանսական դժվարություններ: Միայն այս դեպքում, երբ մեր բարձրագույն կրթությունը կլինի արդյունավետ, մրցակցային եւ որակյալ, մենք տնտեսական տիրույթում որոշակի տեղաշարժեր կունենանք, այդ թվում` երիտասարդների զբաղվածության առումով: Մինչդեռ այսօր մեր բարձրագույն կրթական համակարգը դարձել է պոտենցիալ գործազուրկներ արտադրող: Որոշ դեպքերում պատրաստվում են շուկայից կտրված, շուկայի պահանջներին չարձագանքող կադրեր, որոնք մեր տնտեսության այս կամ այն ոլորտին պետք չեն լինում: Արմատապես պետք է փոխել այս վերաբերմունքը եւ հեղափոխական քայլերով վերակենդանացնել միջին մասնագիտական կրթությունը: Շրջեք հենց միայն Երեւան քաղաքում եւ փորձեք գտնել բարձր որակավորում ունեցող փականակագործ, զոդող, կռունկավար, պատշար: Վստահեցնում եմ` չեք գտնի: Հիմնականում ինքնուս մարդիկ են, որոնք այս կամ այն վարպետի մոտ սովորել են եւ շարունակում են, այսպես ասած, այդ «փեշակը»: Իսկ Խորհրդային Միության տարիներին մենք ունեցել ենք շատ լավ միջին մասնագիտական կրթական ավանդույթներ: Կարծում եմ, որ այդ կրթական ավանդույթների վերականգնումից պետք է սկսել մեր կրթական գործի նորոգումը, ինչը միանշանակ կբերի զբաղվածության խնդրի թեթեւացմանը: Առաջարկ-պահանջարկ համամասնությունը պետք է բալանսավորել:

«Արսենալի» մեկնարկային կազմը ՄՅՈւ-ի դեմ խաղում

ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

– Ժամանակին գործում էր երիտասարդ ընտանիքներին մատչելի տոկոսադրույքներով բնակարաններ տրամադրելու պետական ծրագիրը, որը վերաբերում էր երիտասարդ լրագրողներին, գրողներին, բժիշկներին, մարզիկներին: Կա՞ հիմա նման ծրագիր, եւ ի՞նչ պայմաններ են գործում (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ):

– Իհարկե կա, եւ ծրագիրը շարունակվում է: Ըստ էության, ծրագրում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, բարելավվել են ծրագրի պայմանները: Կառավարության կատարած վերջին փոփոխության համաձայն` երիտասարդների տարիքային շեմն է մի փոքր բարձրացվել, կանխավճարի չափը նվազեցվել է` 30 տոկոսից դառնալով 20 տոկոս, իսկ ձեռքբերվող գույքի արժեքը սահմանվել է 25 միլիոն դրամ, ինչը բարձրացրել է ծրագրի մատչելիությունը: Բոլորովին վերջերս մենք նոր բնակարանաշինական ծրագրով բնակարանների բաշխման վիճակահանությունն իրականացրինք: Մտածում էինք, որ պետք է դադարեցնենք այս ծրագիրը, բայց այս պահին 600-ից ավելի չբավարարված դիմումներ ունենք: Ուստի` 2017 թվականի  գարնանը եւս մեկ ծրագիր կունենանք:

- Եվս մեկ հարց. իսկ ծրագրին մասնակցելու համար նշանակություն ունի՞ միջին աշխատավարձը:

- Այն ուղղակի կախված է ձեռքբերվող գույքի արժեքից: Այս պահին միանշանակ այդպիսի հաշվարկ անելը ճիշտ չէ: Դուք կարող եք մոտենալ առեւտրային բանկերին եւ այնտեղ ձեր եկամուտներն ուսումնասիրելուց հետո կտան Ձեր վարկունակության հստակ պատկերը:

- «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրն ամփոփվելու է 2018-ի սկզբին` գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին: Այդ օրը սարերի հետեւում չէ, արդյո՞ք որեւէ այլ ծրագիր ներկայումս չի մշակվում երիտասարդ ընտանիքների համար (շատերի կարծիքով` դա առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու ծրագիրն է): (ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ք. Երեւան)

Մխիթարյանը պետք է պայքարի «Արսենալում» իր ապագայի համար.Goal.com

- Առանց կանխավճարի բնակարանի ձեռքբերման հնարավորությունը արծարծվել է ժողովրդագրական պատկերի առողջացման ռազմավարության 2016-2018 թվականների ծրագրի շրջանակում: Սակայն դա դեռեւս նախագիծ է, ոչ թե ծրագիր, որովհետեւ չեմ կարծում, որ առանց կանխավճարի ծրագիրը կլինի վերջնական: Առհասարակ, առանց կանխավճարի որեւէ գործառույթ իրականացնելը ոչ միայն տնտեսապես հարմար չէ,  այլ նաեւ առաջացնում է որոշակի խնդիրներ: Միջազգային պրակտիկայում ինձ հայտնի չեն դեպքեր, երբ առանց կանխավճարի հիպոթեքային վարկեր են տալիս: Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ կան մեծ փողեր, կանխավճարը տատանվում է 6-10 տոկոսի տիրույթում: Ինչ վերաբերում է 2018 թվականի նախագահի ծրագրի ամփոփմանը, ապա, այո, մենք ինչ-որ մի պահի պետք է կանգ առնենք, վերաիմաստավորենք կատարված աշխատանքը եւ դրանից հետո կարծում եմ`ծրագիրը ինչ-որ ձեւաչափով կունենա շարունակություն: Բայց միայն ամփոփումից հետո, երբ կտեսնենք հնարավոր բոլոր դրական եւ բացասական վերափոխման ենթակա կետերը: Չէ որ ամեն ինչ պետք է փոփոխել, համապատասխանեցնել տվյալ ժամանակաշրջանի կարիքներին եւ պահանջներին: Իսկ մեր երիտասարդների կարիքները շատ արագ են փոփոխվում: Հավելեմ, որ այս պահի դրությամբ արդեն 2300-2400 ընտանիքի դիմում բավարարվել է եւ մինչեւ 2018 թվականը` այն կհասնի մոտ 2800-ի:  

«ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ Է»

– Բազմիցս նշվում է, որ բոլոր մարզաձեւերը գտնվում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում: Իսկ ինչո՞ւ է մեր ֆուտբոլը գտնվում այսպիսի ողբալի վիճակում (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ):

– Պետք չէ պարզունակ գնահատականներ հնչեցնել եւ ասել, որ ֆուտբոլը ողբալի վիճակում է: Ուզում եմ գոնե մեկ-մեկուկես տարի հետ գնանք եւ հիշենք, որ 2014 թվականի շրջափուլի ժամանակ փառահեղ հաղթանակներ էր տանում մեր ֆուտբոլի հավաքականը: Ժամանակին այսպիսի մի խոսք տարածում գտավ` բանակը հասարակության հայելին է, ես էլ հիմա ուզում եմ ասել, որ ֆուտբոլի հավաքականը մեր հասարակության հայելին է: Այն խնդիրները, որ ունենք մեր հասարակության մեջ, բնականաբար, առկա է նաեւ ամենատարբեր մարզաձեւերում, այդ թվում` ֆուտբոլում:  
Երեւի տեղյակ եք, որ վերջերս Վանաձորում, իսկ դրանից առաջ Գյումրիում եւ Երեւանում ստեղծվեցին ֆուտբոլային ենթակառուցվածքներ, որտեղ մարզվելու հնարավորություն կունենան շատուշատ երեխաներ: Առանձնահատուկ կարեւորում եմ մարզաբնակ երեխաներին այդ հնարավորությունների տրամադրումը: Այստեղից է ծնվում լավ հավաքականը, բայց սա տարիների աշխատանք է պահանջում: Համանման կառույցներ կան Կապան քաղաքում, եւ, որքանով տեղեկացված եմ ֆեդերացիան նախանշում է Սիսիանում կամ Գորիսում եւս մեկ ակադեմիա հիմնել: Այստեղից է սկսվելու ֆուտբոլի զարգացումը, այստեղից են շնորհաշատ երեխաները բացահայտվելու, ծնվելու են նոր Հենրիկ Մխիթարյաններ եւ մեր հավաքականին արժանի այլ խաղացողներ: Կցանկանայի, որ այնուամենայնիվ, փորձենք դրական լիցքեր հաղորդել մեր ազգային հավաքականին եւ ֆուտբոլի ֆեդերացիային: Չի կարող այդպես լինել, որ բոլորը ցանկանան լավ ֆուտբոլ, իսկ ֆուտբոլի ֆեդերացիան չցանկանա, չկա այդպիսի բան: Ուստի` կոչ եմ անում մեր գործընկերներին, հասարակությանը մի փոքր ավելի համբերությամբ ու շրջահայացությամբ մոտենալ հարցին: Նայեք միջազգային փորձը` այն հավաքականները, ովքեր միջազգային մրցասպարեզներում հաջողություն են գրանցում, երկար ու ձիգ տարիների համակարգային լուրջ աշխատանքի արդյունք են: Իսկ մենք երբեք չենք ունեցել այդ կարգի համակարգային լուծումների համար ֆինանսական միջոցներ, որ կարողանանք հասնել դրան:
Եվ ուզում եմ մի «գաղտնիք» բացահայտել ընթերցողների համար: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ֆուտբոլի ֆեդերացիային չի ֆինանսավորում: Ցավոք, պետությունը չունի բավարար միջոցներ, եւ պարզ է, որ ֆեդերացիան իր գործունեությունն իրականացնում է արտաքին ֆինանսական ներարկումների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի կամ առանձին դրամաշնորհների միջոցով: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ պետությունը կարողանար ֆինանսական մասնակցություն ունենալ` գոնե ներքին առաջնության մասով, բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք եւ առկա վիճակում, ըստ իս, կատարվում է այն, ինչը հնարավոր է:

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում

– Ձեր պատասխանով վերջակետ դրեցիք նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոստոմյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ վերջին շրջանում հասունացող կոնֆլիկտի՞ն («ԻՐԱՎՈՒՆՔ»):

– Կարծում եմ` ֆուտբոլը եւ առհասարակ սպորտը կոնֆլիկտների տեղ չէ: Մեր հավաքականը նոյեմբերի 11-ին խաղ ունի անցկացնելու, եւ բոլորս մեկ մարդու պես, անկախ մեր զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, պետք է լինենք մարզադաշտում եւ երկրպագենք մեր հավաքականին: Ասում են՝ հաղթանակը շատ տերեր ունի, իսկ պարտությունն անտեր է: Հանկարծ չստացվի, որ այդ դեպքը լինի: Էլի եմ ասում` 2014 թվականին մենք հաղթում էինք ՖԻՖԱ-ի դասակարգման առաջին 30 տեղերի մեջ հանգրվանած հավաքականներին, բայց ոչ ոք այդ մասին չէր խոսում, թե ֆեդերացիան ճիշտ է աշխատում: Ամենեւին էլ ֆեդերացիայի փաստաբանը չեմ, ավելին` հեռու եմ այն մտքից, որ ֆեդերացիան ամեն ինչ լավ է անում: Ուղղակի, պետք է ամեն երեւույթ դատել տրամաբանության մեջ` վեր կանգելով անձնավորված մոտեցումներից, զերծ մնալով ավելորդ զգացմունքային պահվածքից: Օգտվելով առիթից, որ մեր հարցազրույցը նախորդում է ազգային հավաքականի առաջիկա հանդիպմանը, կցանկանայի հրապարակայնորեն կանխատեսել, որ մեր ազգային հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տանելու: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակելի...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА