o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՄԵՐԻԿՅԱՆ  ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԻԾԸ ՎԵՐԱԾԵՑ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ

09.11.2016 19:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՄԵՐԻԿՅԱՆ  ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԻԾԸ ՎԵՐԱԾԵՑ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ

Եվ այսպես՝ երեկ տրվեց ամերիկյան այդքան չարչարկված նախագահական ընտրությունների քվեարկության փուլի մեկնարկը: Թե ինչ վերջնական արդյունքներ են արձանագրվել, դրա համար դեռ մի որոշ ժամանակ է պետք: Ի՞նչ հետընտրական զարգացումներ կլինեն. այդ մասին եւս հազար ու մի ենթադրություն է հնչել, եւ դրանցից որ մեկը կիրականանա, էլի մի քանի օրից կտեսնենք: Բայց այս ամենով հանդերձ, դեռ մինչ քվեարկությունն էլ ամերիկյան այս ընտրություններն ամենագլխավոր հարցերի պատասխաններն արդեն իսկ տվել են: Դե, իսկ մնացածը, այդ թվում, թե ով կնստի ԱՄՆ նախագահի աթոռին, երկրորդական է, կախված նրանից, թե կոնկրետ պահին որ կողմը մի փոքր ավելի ուժեղ ու ճարպիկ կգտնվի...«ԳԵՆԴԵՐԱՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ» ԱՄՆ-Ն ԸՆԴԴԵՄ 
1990-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՄՆ-Ի

Ղազախստանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները


Այո, որ կողմը: Եվ հենց դա էր ամերիկյան այս ընտրարշավի գլխավոր պատասխաններից մեկը: Չէ, նկատի չունենք թրամփականներին կամ՝ քլինթոնականներին: Նկատի չունենք դեմոկրատներին կամ՝ հանրապետականներին. դրանք արդեն իսկ հստակ կողմեր չեն: Միայն  մեկ պարզ օրինակ բերենք. հանրապետական բուշերի նախկին նախագահական կլանը, թողած իր կուսակցական ընկերոջը, բացահայտ աջակցում է դեմոկրատ Քլինթոնին: Ի՞նչ է դա նշանակում. կողմ ասվածի բաժանարար գիծը հանրապետական-դեմոկրատ ձեւաչափում չէ: Բաժանարար գիծը նաեւ հարուստ-աղքատ ձեւաչափում չէ, ինչպես մեկ դար առաջ Ռուսաստանում: Ի վերջո, Թրամփն ու նրա թիկունքին կանգնածներն աղքատներ չեն, եւ ոչ էլ քլինթոնական թիմը:
Բայց որ այդ բաժանարար գիծը կա, եւ այս ընտրարշավը դրան բարիկադների տեսք տվեց, ակնհայտ է: Կան դրա բազում ապացույցներ: Օրինակ՝ ԱՄՆ շարքային քաղաքացիներից մեկը նկարագրում է նման իրավիճակ. աշխատավայրում պետը կազմակերպել է ընտրությունների հետ կապված քննարկում՝ այն ավարտելով այս մտքով՝ «Եթե հաղթի Թրամփը, մենք պետք է հեղափոխության դուրս գանք: Մենք չենք կարող ՆՐԱՆՑ ղեկավարությամբ ապրել»: Դա զայրացնում է տվյալ աշխատակցին, եւ նա տանեցիների մոտ է տրտնջում ղեկավարից. «Եթե այդպես են վարվում, ուրեմն ես էլ Քլինթոնի հաղթելու դեպքում ՆՐԱՆՑ հետ չեմ կարող գոյատեւել նույն երկրում եւ պատրաստ եմ կռվել ու մեռնել դրա համար»: Արդյունքում պարզվում է, որ հարազատների մի մասը Քլինթոնի հաղթանակի դեպքում չի կարող ՆՐԱՆՑ հետ նույն երկրում ապրել, եւ Թրամփի կողմնակիցներն էլ՝ ՆՐԱՆՑ:


Սա եզակի օրինակ չէ. ողջ նախընտրական պայքարի ընթացքում այն մահացու թույնը, որ ամենօրյա ռեժիմով ոչ միայն թեկնածուները, այլ՝ հասարակության մինչեւ իսկ ստորին շերտերն իրար վրա էին ուղղում, հենց այդ ՄԵՆՔ ու ՆՐԱՆՔ էր առաջին պլան բերում: Եվ, իհարկե, նման խորքային անհանդուրժողականությունը մեկ օրում կամ՝ նախընտրական քարոզներով չէ, որ առաջացավ:ԱՄՆ-ում հասարակության նման ջրբաժա՞ն՝ թերահավատորեն կհարցնեն շատերը: Բայց մի՞թե մոռացանք խորհրդային «ժողովուրդների եղբայրությունը». մեկ կայծն էլ բավական էր, որ այն վերածվեր «ժողովուրդների թշնամության»: ԱՄՆ-ն էլ նույն բազմազգ երկիրը չէ՞: Իհարկե, տարբերություններ կան, ուստիեւ հիշեցնենք նաեւ, որ այն խորհրդային կայծը ոչ միայն «ժողովուրդների թշնամություն» առաջ բերեց, այլ այդ ժողովուրդներց գրեթե յուրաքանչյուրն ինքն իր մեջ քանիցս քաղաքացիական բախումների գնաց: Ինչո՞ւ. հազար ու մի բացատրություն է եղել, սկսած սոցիալականից, վերջացրած՝ գաղափարախոսականով: Սակայն մեկ պատճառ ընդգծենք, որի հետ, վստահ ենք, միայն հատուկենտ մարդիկ կարող են չհամաձայնվել. ԽՍՀՄ-ն չէր փլուզվի, եթե հասարակությունը պատմականորեն ձեւավորված բարոյահոգեբանական արմատներից չկտրվեր:
Բայց արդյո՞ք նույնն էլ այսօր ԱՄՆ-ում չէ: Ավելի ճիշտ՝ արդյոք ամերիկյան հասարակությանը վերեւներից առաջարկվող բարոյահոգեբանական արժեքները նո՞ւյնն են, ինչ, ասենք, 25-30 տարի առաջ: Առանց հավատի, առանց ռասայի, առանց սեռի, առանց կրթության, երեխաների, ընտանեկան արժեքների, իրար հետ միայն սոցցանցերով շփվող ¥եւ այդպես շարունակ¤ հասարակություն. ահա սա է առաջարկվում այսօր ամերիկացիներին ¥եւ ոչ միայն¤: Ամենակարեւորը. շարքային ամերիկացին սկսելով տեսնել, որ իրենից բացարձակապես կախված չէ, թե ով կնստի նախագահի աթոռին, կորցնում է նաեւ իր այդքան դավանած ընտրելու իրավունքի հանդեպ հավատը: Որ ազատ խոսք ասվածը դարձել է ընդամենը թեկնածուներից մեկի գովքին ու մյուսի սեւացման լծված համակարգի: Եվ մինչեւ իսկ մյուս ամերիկյան հպարտությունից՝ զենք կրելու իրավունքից կարող է վաղը-մյուս օրը զրկվել: Վերջապես, այսօր դեռ տնտեսությունը գործում է ու գոնե սոված չէ: Բայց երբ աչքերի առաջ գործարանը վերածվում է բանկի, որի համար պետք է աշխատես ծնվածդ օրվանից մինչեւ մահդ, հաստատ մեծ վստահություն չի ներշնչում:

ԹՐԱՄՓԸ ՊԱՐԶԱՊԵՍ 
ԽԱՌՆԵՑ ՈՂՋ ՃԱՀԻՃԸ


Ի՞նչ արեց Թրամփը. մեկ պարզ բան: Նա պարզապես խառնեց ողջ ճահիճը՝ ի ցույց դնելով Քլինթոն-Բուշ-Օբամա-Քլինթոն-2 շղթայի եւ նրանց «անտեսանելի թիկունքի» ստեղծած ողջ գարշահոտությունը: Ու միաժամանակ ամերիկացիներին հիշեցնելով 25-30-ամյա վաղեմության ԱՄՆ-ն` առաջարկեց ընտրել: Հենց սա էլ այն բաժանարար գիծն է, որը վերածվեց բարիկադների: Ու հիմա հարցն այն չէ, թե հենց այս ընտրությունները կտա՞ն բարիկադների այս կամ այն կողմից իրար վրա կրակելու մեկնարկը. շատ ավելի էական է բուն այդ բարիկադների առկայության փաստը նաեւ այն առումով, որ նույն այդ բաժանարար գիծն ամենեւին էլ միայն ներամերիկյան երեւույթ չէ: Այն նույնքան վառ արտահայտված կարելի է տեսնել նաեւ Եվրոպայում, ընդ որում, այստեղ այդ հանգամանքն էլ ավելի է սրում փախստականների հայտնի խնդիրը, եւ առաջիկա համապետական ընտրություններում նույն գերլարված իրավիճակը սպասելի է նաեւ եվրոպական առաջատար երկրներում: Վերջապես, նույն բարիկադները, այս կամ այն մեծությամբ, կարելի է նաեւ տեսնել այն բոլոր հատվածներում, որտեղ հասել են Վաշինգտոնի գլոբալիզացիոն ճանկերը՝ փորձելով այդ տեղերում էլ ձեւավորել նույնը առանց հավատի, առանց ռասայի, առանց սեռի, առանց կրթության, առանց ծնողներին ընդունող երեխաների, ընտանեկան արժեքների սոցցանցային չիպսակոլային ռոբոտիզացված «դեմոկրատական» հասարակության. նմաններին կարելի է ինչքան ասես երկար իշխել: Եվ, թերեւս, հենց այդ հանգամանքն է, որ այսքան մեծ ուշադրություն է բեւեռել ամերիկյան այս ընտրությունների վրա. ո՞ր թեւի ձեռքին ի վերջո կհայտնվի իշխանությունը, հենց դա էլ կտա հարցի պատասխանը, թե ԱՄՆ-ն կշարունակի՞ նույն «դեմոկրատացման» քաղաքականությունն աշխարհում՝ «չդեմոկրատացվողների» վրա էլ ինքնաթիռներ հանելով: Այս տեսանկյունից՝ պատահակա՞ն է օրինակ՝ ՌԴ-ի հրապարակային համակրանքը Թրամփի նկատմամբ: Նախ՝ հասկանալի է, որ ամերիկյան միլիարդատեր թեկնածուն, եթե ընտրվի, Մոսկվայի հետ լինելու է իր շահերով առաջնորդվող հակառակորդ: Եվ նույնիսկ շատ ավելի ծանր հակառակորդ, քան Օբաման է ¥ում օրոք ռուսները կարողացան մուտք գործել Մերձավոր Արեւելք¤ եւ քան կարող է դառնալ մեծ քաղաքականության մեջ երեւի Օբամայից էլ թույլ Քլինթոնը: Այլ բան, որ այս երկուսից էլ շատ ավելի խելամիտ Թրամփը, թեկուզեւ մրցակցելով, կարող է գոնե ընդհանուր խաղի կանոնների շրջանակներ պահպանել եւ ոչ թե ինքնաթիռներն առած վազի հերթական երկիրը «դեմոկրատացնելու» ողջ աշխարհին, այդ թվում՝ սեփական բանակին ու ժողովրդին նորից ու նորից հասցնելով մեծ պատերազմի շեմին, մինչեւ որ մի օր այդ շեմն էլ կհաղթահարվի:
Այսպիսով՝ ի՞նչ սպասել ամերիկյան այս ընտրություններից: Այն, որ Թրամփն ունի հանրային շատ ավելի մեծ վստահություն, քան Քլինթոնը. լուրջ փորձագետներից քչերն են կասկածում: Այլ բան, որ կներկայացվեն մոտավորապես նույն արդյունքները, ինչ վերջին օրերին թմբկահարում են ընտրությունների կողմ դարձած ամերիկյան լրատվամիջոցները: Այն է՝ «հաղթել» է Քլինթոնը: Այսքանը, թերեւս, հաստատ է: Բայց ահա հաջորդ դրվագը մնում է անորոշ: Կփորձի՞ Թրամփը մինչեւ վերջ կռիվ տալ: Եվ եթե ոչ, ձայնից զրկված ամերիկյան ընտրողները կփորձե՞ն առանց Թրամփի առաջ գնալ: Բայց եթե էլի ոչ, եւ Քլինթոնին հաջողվի բազմել նախագահական աթոռին, դա էլ վերջը չէ: Առնվազն կասկածելի լեգիտիմությունը նախագահական աթոռը շատ երերուն է դարձնելու, եւ տիկին Հիլարին, թերեւս, փորձելու է ուժային մեթոդներով դիրքերն ամրապնդել: Այլ բան, որ ընտրությունների նման ելքը, եթե անգամ ներքին բախումների չտանի, մեկ է, էապես խորացնելու է ներամերիկյան այդ բոլոր հակասությունները: Այդ դեպքում՝ նոր նախագահին կհաջողվի՞ միայն ուժային լծակներով ազդել ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին լարվածությունների վրա: Մի խոսքով, սպասենք ընտրությունների արդյունքներին:

Հարավային Օսիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА