ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԵՎ «ԱՐՍԵՆԱԼԸ» ՄԻԱՑԱՎ  ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՆ

01.04.2016 15:19 ՍՊՈՐՏ
ՆԱԵՎ «ԱՐՍԵՆԱԼԸ» ՄԻԱՑԱՎ   ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՆ

 

 

Որքան ավելի է մոտենում ամառային տրանսֆերային պատուհանի բացումը, այնքան ավելի ակտիվ են շրջանառվում Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այս կամ այն ակումբի տրանսֆերային թիրախ լինելու մասին լուրերը: Իտալական «Յուվենտուսի» հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ արդեն հայտնի փաստ է, ու, թերեւս, հնարավոր տրանսֆերի ամենաշահարկված տարբերակն է: 

Mirror. Էմերին առանձնազրույցներ է ունեցել Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների հետ

Բայց ահա հատկապես վերջին օրերին առավել ակտիվ քննարկվում է Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ»: Սկզբնական տեղեկատվության սկզնաղբյուրը բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականն է, ըստ որի՝ ակումբը ներկայացուցիչներ է ուղարկել` հետեւելու Մխիթարյանի խաղին, ինչպես նաեւ վերահսկել է ֆուտբոլիստի առաջընթացը՝ տեսանյութերի միջոցով: 

Այսպիսով` հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվում. Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափովելիս՝ հնարավորություն ուներ համալրել  «Լիվերպուլի», ինչպես նաեւ «Տոտենհեմի» կազմը, սակայն իրականում ցանկանում էր խաղալ «Արսենալում»: Մինչդեռ՝ Վենգերի գլխավորած թիմն իր կազմին հարմար չգտավ Մխիթարյանին, եւ արդյունքում՝ հայ ֆուտբոլիստը 23.5 մլն ֆունտով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռ 2013 թվականի ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ, ծանրութեթեւ անելով թիմի արած եւ չարած ձեռբերումները` անդրադառնալով Մխիթարյանին նշեց. «Մարդիկ գովաբանում են «Բորուսիային»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու համար, բայց նրանց ամենաթանկ տրանսֆերը չի տպավորում»:

Եվ ահա 3 մրցաշրջան անց, երբ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկն է եւ իր արդյունավետությամբ մրցում է կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանների հետ, Արսեն Վենգերն իր թիմի կազմն ուժեղացնելու համար, որպես տրանսֆերային թիրախ, ընտրել է ժամանակին իրեն չտպավորած հայ ֆուտբոլիստին: Բայց այս անգամ էլ արդեն քիչ հավանական է, որ Մխիթարյանը կցանկանա համալրել լոնդոնյան թիմի կազմը: Այն առումով, որ նախ՝ «Յուվենտուսի» հետ կապված` Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան այս կարծիքին է. «Գիտեմ, որ Մասիմիլիանո Ալեգրին հավանել է Մխիթարյանին, եւ Հենրիխն արտակարգ ձեւով հանդես կգար «Յուվենտուսում»: Սակայն չպետք է մոռանանք, որ նա այն խաղացողներից է, առանց ում չի կարող «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տուխելը: Այդ պատճառով, կարծում եմ, որ դժվար թե ինչ-որ բան տեղի ունենա: Չենք շտապում երկարաձգել պայմանագիրը դորտմունդցիների հետ: Կգործենք առանց շտապողականության»: 

Սա նշանակում է, որ եթե Մխիթարյանն այնուամենայնիվ որոշի տեղափոխվել, ապա առաջին պլանում մնում է «Յուվենթուսը» եւ ոչ «Արսենալը»: Ամեն դեպքում, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռայոլան հանդիպել է իտալական ակումբի ղեկավարության հետ ու քննարկել Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը: Եվ ըստ «Football Italia»-ի տեղեկատվության` հանդիպման ընթացքում Ռայոլան «Յուվե»-ի ներկայացուցիչներին հաղորդել է, որ Դորտմունդի «մեղուները» նոր պայմանագիր են առաջարկել Մխիթարյանին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА