ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՖՈՏՈՍԵՍԻԱ

05.11.2016 13:37 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՖՈՏՈՍԵՍԻԱ


(ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉՆԵՐՔԱՇՎԵԼ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Բարսեղ Բեգլարյանի` քաղաքականության մեջ ներքաշվելը սելֆիի նման մի բան է…


ՆՇԱՁՈՂԻՑ ՑԱԾՐ
(ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ` ԳՆԴԱՊԵՏ ԱՄԱՐԱՍԻ ԱՐԹՈՒՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ 
ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վատն է այն գեներալը, ով ուզում է գնդապետի մոտ քաղաքականությամբ զբաղվել:


ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ
Եթե Հայաստանում քաղաքական անհնազանդներին բամփում են, ապա Ամերիկայում դրամփում են:
ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
(ՎԱՐՉԱՊԵՏԻ` «2017Թ. ԿՈՇՏ ԲՅՈՒՋԵ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ բյուջեն կրճատելիս այնպես են նրա մեջ եղած ջուրը քամել, որ բյուջեն կոշտացել ա:


ԷՊԻԿՐԻԶ
Ըստ Առողջապահության նախարարության` վերջին ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ի արդյունքներից պարզվեց, որ նա կոալիցիայի կույրաղիքն է:


ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻՆ 
ՍՊԱՍԵԼԻՍ, ԿԱՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳԱԶԻ ԳԻՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ 
Եթե այսպես գնա` տարին մի ոլորտի վարչապետ պիտի դնենք, որ ամեն մեկը իր ոլորտը էժանացնի:


ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ
(ԱՄՆ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ  ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ 
ՆԿԱՏՄԱՄԲ ՀԴԲ-Ի ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Բա որ ասում էի` Քլինթոնի մերը…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА