o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԾՆՎԵԼ Է, ՉԵՆ ՀԱՎԱՏԱՑԵԼ, ԿԱՐԾԵԼ ԵՆ` ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿ Է

01.04.2016 15:07 ՄՇԱԿՈՒՅԹ
ԵՐԲ ԾՆՎԵԼ Է, ՉԵՆ ՀԱՎԱՏԱՑԵԼ, ԿԱՐԾԵԼ ԵՆ` ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿ Է

 

Այսօր մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ կտոներ ծննդյան 86-ամյակը:

ՆՐԱՆՑ ՏԱՆԸ ԱՊՐԻԼԻ 1-Ը ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԵԿՈՅԻ

«Աստված ջան, շնորհակալ եմ քեզ». ե​​​​րգիչ Աղվան Պապոյանը հայր է դարձել

1930 թվականից սկսած ապրիլի 1-ը` Ծիծաղի ու հումորի օրը, Աբրահամյանների ընտանիքում կրկնակի տոն է, նույնիսկ` մինչեւ այսօր: Դերասանի դստեր` դերասանուհի ԹԱՄԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հուշերում ապրիլի 1-ը վերածվել է աստղային երեկոյի. «Այդ օրը արվեստի աշխարհի մարդիկ մեր տանն էին լինում: Երբ այդ օրերին Արմեն Ջիգարխանյանը Հայաստանում էր լինում, անպայման պիտի հորս ծնունդին ներկա լիներ, որովհետեւ շատ մտերիմ էին: Ֆրունզե Դովլաթյանը, որին` չգիտեմ «Սարոյան եղբայրներից», թե իրենց մտերմությունից, ինձ հորեղբայր եմ համարում: Արմեն Խոստիկյանը, մի խոսքով` ամեն մեկն իր հերթին մի բան կասեր ու ծիծաղից կթուլանային: Այդ ամենն անպայման ուղեկցվում էր երգով ու պարով»,- «Իրավունքի» հետ զրույցում պատմեց դերասանուհին ու հավելեց, որ նույն ավանդույթը շարունակվում է մինչեւ այսօր, անգամ` երբ հոր մահից անցել է 12 տարի: Պարզապես, հիմա փոխվել են գործող անձինք` հոր ընկերների փոխարեն հավաքվում են որդիների` դերասաններ Խորեն եւ Արսեն Լեւոնյանների հայտնի ընկերներն ու մտերիմները. «Շատ մտերիմ մարդկանցով, փոքր շրջապատով միշտ այդ օրը հավաքվում ենք: Առավոտյան գնում ենք շիրիմին այցի, հետո հավաքվում մեր տանն ու հիշում ենք իր հումորները, իր բեմադրությունները, իր կյանքից հետաքրիր դրվագներ: Կարելի է ասել` փոքրիկ ու մտերմիկ երեկո ենք անում` հարազատ մարդկանցով, ովքեր իրեն իսկապես շատ են սիրում ու հարգում: Օրինակ` որդիներիս մտերիմ ընկեր, սերիալներից հայտնի դերասան Կոլյա Եղիազարյանը, ուղղակի իմ հոր «ֆանատն» է, նա միշտ գալիս է այդ օրը»: 

«ԽՈՐԻԿԸ ՀՈՒՄՈՐ ԱՆԵԼԻՍ` ՉԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ, ԲԱՅՑ ԴԻՄԱՑԻՆԸ ԾԻԾԱՂԻՑ ՈՒՇԱԹԱՓՎՈՒՄ ԷՐ»

Տարիներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում Խորեն Աբրահամյանի քրոջ` երջանկահիշատակ ՋԵՄՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հուշերում` եղբայրը  հետաքրքրասեր երեխա է եղել, բակում խաղալուց զատ, սիրել է նաեւ ֆիլմեր դիտել: Որպեսզի բակի երեխաներին էլ հասանելի լիներ ֆիլմի դիտումը, ընկերոջ հետ փոքրիկ տնակ են կառուցել, ֆիլմեր հայթայթել եւ ցուցադրություններ կազմակերպել: Եղբոր` Խ. Աբրահամյանի ծնվելիս` նա երեքուկես տարեկան է եղել, բայց հիշում էր. «Առավոտյան, երբ Խորիկը ծնվեց, ես կողքի սենյակից լսեցի, որ ինչ-որ մեկը գոռաց` տղա է: Երբ հորեղբայրս բոլորին տեղյակ է պահել այդ մասին, չեն հավատացել, կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է անում...»: Ըստ նրա, հումորի օրը ծնվելն արդեն խորհրդանշական է եղել եղբոր համար. «Քանի որ Խորիկը, իրոք, անսահման հումոր ուներ, նա հումոր անելիս չէր ծիծաղում, բայց նրա հումորն այնքան շատ էր, որ դիմացինը ծիծաղից ուշաթափ էր լինում: Ժորա անունով մի տգեղ մարդ կար, որին Խորիկն ասում էր` չափից շատ գեղեցիկ Ժորա: Երբ կոկորդի թեթեւ վիրահատության ժամանակ բժիշկը նրան քնաբեր ներարկեց, քիչ անց բժշկին ասաց. «Էդ, սրսկեցիք որ թմրե՞մ, բայց քանի գնում աշխուժանում եմ... »: Մի անգամ «Մոսկվա» կինոթատրոնում նրա մոտ գումար չի լինում, ընկերներից մեկին ասում է` ինձ պարտքով փող տուր, ես բոլորիդ կինո հրավիրեմ... Իհարկե, հետո վերադարձնում է գումարը, բայց միշտ ուզում էր ինքը լավություն արած լիներ, այդ աչքերով մարդը չէր կարող չար լիներ»:

«ՆՐԱ ԱՄԵՆ ՕՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԷՐ ՀՈՒՄՈՐՈՎ»

Դուստրը եւս «Իրավունքի» հետ կիսվեց հոր մասին հաճելի հուշերով. «Սովորաբար ապրիլի 1-ին նա մեզ հասցնում էր խաբել ոչ թե դաժանորեն, ինչպես հիմա են անում, այլ շատ համով ու թեթեւ ստով: Ես էլ միամիտ հավատում էի ու անմիջապես արձագանքում. «Վա՜յ, պապա...»: Բայց հետո անմիջապես ծիծաղում էր, ու հասկանում էի, որ ապրիլմեկյան կատակ էր: Նրա ամեն օրն անցնում էր հումորով: Վայրկենական կարողանում էր տեղում իմպրովիզացիա անել, երբ սեղան էինք նստում, պատառաքաղ-դանակով զգուշությամբ էի ուտում, որովհետեւ զգում էի` նայում է ու հանկարծ կարող է կատակել: Նա երբեք չէր ծաղրի մարդուն: Մի անգամ միասին շուկա գնացինք, նա մնաց մեքենայի մեջ` ես գնացի առեւտրի: Այդ ընթացքում, ոչ այդքան տարիքից, որքան տանջանքից ծերացած մի մարդ մոտենում է հորս. «Վա՜յ, Խորիկ ջան, էս ո՞նց ես ծերացել, մեծացել»: Հայրս էլ` մի հայացք ուներ, որ հումոր էր անում լուրջ դեմքով, բայց ծիծաղն աչքերից թափվում էր: Ակնոցի հետեւից նման հայացքով նայում է այդ մարդուն ու ասում` հա, ախպեր ջան, բայց դու շատ լավ ես պահպանվել... Տղաներս մի օր բարկացրել էին, հայրս զանգեց, ասացի, որ նրանք ինձ չեն լսում, ասաց` լավ, հիմա կգամ: Երբ եկավ, ես սենյակից դուրս եկա: Հետո տղաս` Խորենը, պատմում է. «Վախից տեղս չորացել էի, երկար նայեց, ասաց` մոտ արի: Մի քիչ գնացի, ասաց` էլի արի: Կարծեցի, թե կապտակի: Ասաց` չէ, չէ, մի քիչ էլ արի, ու, մոտենալով ականջիս, ասաց. «Խաղաքարտերը բեր, մի հատ «բլոտ» խաղանք...»: Ծիծաղելի է, բայց դա իր մեջ դաստիարակչական բան ուներ»,- կարոտախտի գիրկն ընկնելով` պատմեց դերասանուհին ու հավելեց. «Երբ արտասահմանում տանում են հյուրասիրության` ձուկ են ուտում, հետո հայրս խմորեղեն է ուզում, ասում են, որ ձկից հետո ո՞նց է խմորեղեն ուտում, պատասխանում է` Քաջ Նազարից հետո կարող եմ Կարիոլա խաղալ, ձկից հետո չե՞մ կարող խմորեղեն ուտել: Կոկորդի վիրահատությունից հետո չէր կարող խոսել ու դիմացինի հարցերին պատասխանում էր գրելով: Այդ օրը Ֆրունզե Դովլաթյանին թղթի վրա մի բան գրեց, մեկ էլ Ֆրունզն ակնոցը դրեց, գրիչը վերցրեց ու գրավոր պատասխանեց հորս` պահի տակ կարծելով, որ ինքն էլ չի կարող խոսել»: 

Ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ բեմից ընկել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

«ԱԶԴՎՈՒՄ ԷՐ, ԵՐԲ ՀԱՅ ՄԱՐԴԻԿ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»

Դստեր խոսքով` հայրը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, բայց ըստ նրա. «Ազդվում էր, երբ հայ մարդիկ միմյանց դեմ էին դուրս գալիս: Շատ հայրենասեր էր. իր անզուգական լինելու պատճառներից մեկը իր հայ լինելն էր: Վերջին հարցազրույցներից մեկում ասաց. «Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը լավ է ապրելու: Մենք հին քրիստոնյա ազգ ենք ու դրանով էլ միշտ պահել ենք մեզ ու բարոյականությունը»: Ճիշտ է, հիմա շատ բաներ են փոխվել, բայց նա այսպիսի կոչ արեց. «Հավատացե՛ք, լավ է լինելու, Հայաստանը ծաղկելու է...» Այսօր  մշակույթում էլ իհարկե շատ բան է փոխվել, նա եթե ողջ լիներ, շատ բաներին դեմ կլիներ, որովհետեւ իր արվեստն ուրիշ արվեստ էր` ռեալիստական: Օրինակ` այնքան արդիական է, որ հարյուր տարի էլ անցնի իր Կորիոլանը, «Սարոյան եղբայրները» մարդիկ հաճույքով կնայեն: Նա ժամանակի շունչը, տարիների հեռուն տեսնում էր, կեղծ արվեստ չկար, նա այն էր, ինչ ժամանակն է պահանջում»:

«ՀՈՐՍ ՏԱՂԱՆԴՆ ԱՆՑԵԼ Է ՈՐԴԻՆԵՐԻՍ»

Թամար Աբրահամյանի դիտարկմամբ` թյուրըմբռնում է, երբ որդուն` դերասան Խորեն Լեւոնյանին փորձում են նմանեցնել ու համեմատականներ տանել պապի հետ. «Այն, որ Աստված օրհնել է, ու հորս տաղանդն անցել է որդիներիս, միանշանակ է, բայց Խորենը` որդիս, ու իմ հայրը, լրիվ տարբեր մարդիկ են: Եթե Խորենը հայրիկիս նման լիներ, ուղղակի հաջողակ չէր լինի, որովհետեւ կլիներ նրա կրկնօրինակը: Իսկ կրկնօրինակները երբեք հաջողություն չեն ունենում»:  

ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԻՄՆԵԼ

Ինչեւէ, մեծն արտիստի թողած ժառանգությունը չնայած ապահով ձեռքերում է, բայց ժառանգները մտածում են դրա համար վերջնական հանգրվան ստեղծել. «Հայրս հսկայական արխիվ ունի, որն ինձ մոտ է` դերակատարման հագուստներ,  լուսանկարներ` ընտանեկան եւ աշխատանքային: Մի խոսքով, թանգարան հիմնելու մտահղացում կա, տեսնենք, թե ինչպես կիրականացնենք»,- եզրափակեց Թ. Աբրահամյանը:

ՄԵԾ ԱՐՏԻՍՏԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

Առաջին կնոջից` դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանից ունի 2 զավակ: Որդին` Բաբկեն Աբրահամյանը ունի 3 զավակ` երկու դուստր` Ջեմման եւ Լուսյան, եւ որդին` Խորեն Աբրահամյանը, որը նույնպես շարունակում է պապի ճանապարհը: Անցյալ տարի «Անավարտ թռիչք» ֆիլմում կերտեց իր առաջին դեբյուտային դերը: Իսկ դստեր` հայտնի դերասանուհի Թամար Աբրահամյանի երկու որդիները` բոլորիս հայտնի դերասաններ Խորեն եւ Արսեն Լեւոնյաններն են:

Խ. Աբրահամյանը երկրորդ կնոջից` դերասանուհի Գոհար Գալստյանից, ունի մեկ որդի` Արամ Աբրահամյանը: Դերասանուհին որդու հետ այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում:

 Ի դեպ, Խ. Աբրահամյանը հարցազրույցներում հաճախ է շեշտել, որ ունի 4 զավակ, 4-րդ դուստրը` Էլեն Աբրահամյանը, երկրորդ կնոջ` Գ. Գալստյանի առաջին ամուսնությունից է, ում Խ. Աբրահամյանը հայրություն է արել ու տվել իր ազգանունը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА