o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

01.04.2016 15:04 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՅՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Թեմայի շուրջ «Ազդակ» լրագրողական ակումբում խոսեց կլինիկական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ` հավելելով, որ սա լավ առիթ է` ուշադրությունը կենտրոնացնելու խնդրի շուրջ:Ըստ պարոն Մադաթյանի` ոլորտում բացթողումներ են եղել. մասնագետներն սկսել են հիվանդության մասին խոսել 1937 թվականից, սակայն միայն 1981 թվականից են գործին լրջություն ցուցաբերել: 

Ձեր պորտի ձևը շատ բան կարող է պատմել ձեր առողջական վիճակի և անգամ ապագա հիվանդությունների մասին

«Սա խնդիր է, որը կարող ենք վստահաբար ասել, որ լուծում չունի մինչ այսօր: Բացի լուծում չունենալուց, մինչ այսօր հայտնի չէ հիվանդության հստակ ծագումնաբանությունը: Ուստի, աշխարհի հանրության, գիտնականների ուշադրություն գրավելը` իրազեկման օրը նշելով, պարզապես անհրաժեշտություն է»,- ընդգծեց հոգեբանը: 

Պարոն Մադաթյանը նշեց, որ աուտիզմը ակտուալ խնդիր է ամբողջ աշխարհում: Ըստ նրա` այն ազգություն չի ճանաչում: «Կան տարբեր հիփոթեզներ. գենետիկ նախատրամադրվածություն եւ այլ… Իրականում ոչ մի գիտական հիմնավորում գոյություն չունի, համաձայն որի, մենք կարող ենք առաջնորդվել»:

Մադաթյանը պարզաբանեց, որ երեխայի զարգացման ընթացքում միայն կարող ենք հասկանալ արդյո՞ք երեխան ունի խնդիր, թե` ոչ. որոշ ախտանշաններ ի հայտ են գալիս վաղ տարիքում: «Վստահաբար ախտորոշում կայացնել կարելի է միայն երեք տարեկանից հետո: Որոշ դրսեւորումներ ի հայտ կարող են գալ արդեն տասնմեկ կամ տասներկու ամսական հասակում, որոշ ժեստիկուլյացիաներ ակտիվ չեն, բառեր չի կարող արտահայտել, նա կարող է վնասել ինքն իրեն, ինչն արդեն մտահոգության առիթ է»:

ՏՂԱՆԵՐԻ ՄՈՏ ԱՈՒՏԻԶՄԸ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մ. Մադաթյանը խորհուրդ տվեց ախտորոշել հիվանդությունն ավելի ուշ տարիքում: «Աշխարհում գոյություն ունեն տարբեր սքրինինգ թեստեր, որոնց միջոցով մասնագետները հեշտությամբ են ախտորոշում հիվանդությունը: Թեեւ ավելի ճիշտ է ձեւավորման հասակում վերջնական ախտորոշում դնել»: 

Խոսելով հիվանդության ախտորոշման մասին` հոգեբանը նշեց, որ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում խնդրին լուրջ վերաբերմունք են ցուցաբերում այսօր: «Ի դեպ, պետք է նշել, որ տղաների մոտ աուտիզմը ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների մոտ: Այդ հարցի վրա գլուխ են կոտրում աշխարհի բոլոր գիտնականները»: 

Մադաթյանի փոխանցմամբ` հոգեբանական կարգավորման զանազան մեթոդներ  գոյություն ունեն. օրինակ արթ-թերապիա եւ այլն... «Կան նաեւ բազմաթիվ ծրագրեր, որոնք աշխատում են նման խնդիր ունեցող երեխաների հետ, ինչպես նաեւ իրենց ծնողների հետ: Հիմնականում այս խնդրով զբաղվում են հոգեբանները, լոգոպեդներն ու նյարդաբանները»: 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА