o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.04.2016 14:48 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Լյովիկ Զուրաբյանի «4+4+4» «հանրային կոնսենսուսը» զարմանալիորեն թիթեռի կյանք ունեցավ: Ու ընդդիմադիր գործընկերներից շատ լավ այդ նախագծի վրա քար գցեց «Ժառանգությունը»: Ըստ կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ` իրենք վերջին պահին որոշեցին չգալ: Իսկ թե ինչու` դրա մասին հնչեցվեց Գյուլնազ տատի հեքիաթ` «քըխ» իշխանությունների մասին. «Նախ` իշխանություններն արդեն ցույց են տվել, որ չունեն քաղաքական կամք` ընդունելու ընտրական լավ օրենսգիրք եւ կյանքի կոչելու այդ օրենսգիրքը: Երրորդ պատճառն այն է, որ այդ բանակցությունների կամ, ինչպես իշխանությունն է ասում` քննարկումների միջոցով երկրում փոփոխություններ իրականացնելու հեռանկար չենք տեսնում: Տեսնում ենք իրավիճակը փոխելու երկու ճանապարհ` քաղաքացիների հրապարակային պայքարը եւ միջազգային գործընկերների ճնշումները: Այլապես իշխանություններն ընդամենը կօգտագործեն այս քննարկումները` հերթական շոուն կսարքեն, եւ «երկխոսությունը» դրանով կավարտվի»: 

ԶԱՐՄԱՆՔ

Շոու սարքողը իրականում ոչ թե իշխանությունն է, այլ ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, ով ապրիլի 1-ի նախօրեին այնպիսի մեկնաբանություններ տվեց, որ չեն տարբերվում ապրիլմեկյան կատակից: Սակայն նա լուրջ, շատ լուրջ էր խոսում ու հավանաբար, զարմանալիորեն, ինքն իր ասածներին հավատում էր: Ըստ Զուրաբյանի` իշխանությունները «լուրջ են վերաբերվում սրան: Չեն կարող լուրջ չվերաբերվել, որովհետեւ մասնակիցների կազմը պատկառելի է, եւ իրականում թե՛ մեր հասարակությունը, թե՛ միջազգային հանրությունը կոնկրետ ակնկալիքներ ունեն այս ձեւաչափից` սպասում են, թե ինչով կավարտվեն այս բանակցությունները»: Սակայն ամենազարմանալին ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետեւյալ պնդումն էր. «Մենք պահանջում ենք ընդունել մեր բոլոր առաջարկները, եթե անգամ իրենք ինչ-որ փաստարկներ են բերում, թե իբր սրանք արդյունավետ մեխանիզմ չեն` ընտրակեղծիքները կանխելու համար: Արդյունավետությունը մե՛նք պետք է որոշենք: Եթե խնդիրը ժողովրդի վստահությունը վերականգնելն է, մե՛նք պետք է գնահատական տանք` ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը»: 

Քանի որ խոսքը գնաց ապրիլի 1-ի մասին, պետք է ընթերցողին հայտնենք դրա իրական պատմությունը, որը զարմանալիորեն հեռու է զուտ Խաբելու օր կամ Հիմարի օր սահմանելուց: Ապրիլի 1-ի հեղինակը ՎԻՔԻՆԳՆԵՐՆ էին, նրանք ունեին ծաղրի եւ ծիծաղի աստված` Լոքի, որը միշտ ծաղրում էր մնացյալ աստվածներին ու դարձել էր նրանց աչքի գրողը: Եվ ահա, ապրիլի 1-ին վիքինգների մոտ Լոքիի տոնն էր, երբ քրմերը կազմակերպում էին բոլոր աստվածների ծաղրի ծիսակատարություն, ժողովուրդն էլ զբաղված էր իրար ծաղրելով` առանց նայելու հանրային դիրքին ու պաշտոնին: 

Ճակատագրի հեգնանքով այնպես ստացվեց, որ թեեւ 2015-ին օմբուդսմենը Կարեն Անդրեասյանն էր, սակայն ՄԻՊ գրասենյակի 2015-ի գործունեության զեկույցը հարկադրված եղավ ներկայացնել ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ: Դե, զարմանալի բան է ստացվում` մարդը պետք է զեկուցի ուրիշի, այլ ոչ թե սեփական աշխատանքի մասին: Նրան մնում էր միայն շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնեցին այդ ծանր գործն անել. «Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության, տեղեկությունների փոխանակման եւ իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտի խնդրահարույց հարցերի վերհանման համար: Հաստատակամ ենք շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մեր գործընկերությունը եւ սերտ հիմքերի վրա պահելու համատեղ աշխատանքի ամուր ավանդույթները»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА