o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՐ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈՂԵՐԸ

01.04.2016 14:44 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞ՒՐ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈՂԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը իր մարտի 26-ի համարում ներկայացրել էր «Ժառանգություն» կուսակցության 2015թ. հաշվետվություն, ուր հստակ երեւում է, որ կուսակցությունը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 915 հազար դրամ, 4 միլիոն 444 հազար դրամ էլ ստացել է տարվա ընթացքում, որից 2 միլիոնը վճարել է որպես աշխատավարձեր ֆիզիկական անձանց, 1 միլիոն 800 հազարն էլ ներկայացրել որպես «այլ ծախսեր», մնացածը` հարկեր ու տուրքեր: Բնական է, որ «այլ ծախսեր» ասվածը պետք է որ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական ծախսերը լինեն, ինչպես օրինակ` այն տասնյակ հազարավոր դոլարները, որոնք Րաֆֆին ձեռք է բերում արտագնա շրջագայություններից, հանդիպումներից: Հարց է առաջանում` Րաֆֆին մոտավոր հաշվարկով կուսակցության անվան տակ արտասահմանյան տուրերից ստացել է պայմանական ասենք X գումար (թող լինի մոտ 200 հազար դոլար), բայց ո՞ւր են դրանք, ոչ մի տեղ ոչ երեւում են, ոչ էլ ֆիքսված են: Որ ասում ենք ուտում է ու չի կշտանում` չեք հավատում:

Ու՞ր են փողերը. եկեք հարուցենք քրեական գործ և պատժենք մեղավորներին

Ու պատահական չէ, որ Րաֆֆին հիմա նորից ԱՄՆ-ում է, նորից փող է պետք: Իսկ բյուջեից ստացված այդ «մանր» փողերը Րաֆֆիի համար, երեւի թե, գրպանի մանր ծախսերի նման մի բան են, ասենք` տարբեր տեղեր թեյավճարներ տալու...

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА