o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պեսկովը մեկնաբանել է Քադիրովի հայտարարությունը

01.11.2016 19:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պեսկովը մեկնաբանել է  Քադիրովի հայտարարությունը

Ինչպես տեղեկացնում  է  Lenta.ru-ն, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունը, որով  նա քննադատել էր  ՌԴ-ի  Ֆինանսների նախարարությանը` Չեչնյայի բյուջե դաշնային ներդրումների կրճատումների համար: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Քադիրովի խոսքերը ազդելո՞ւ են վերջնական որոշման վրա, Կրեմլի ներկայացուցիչն ասել է.  «Ես չգիտեմ: Բանն այն է, որ սա պարզապես համաձայնության կամ անհամաձայնության թեմա չէ: Սա փաստարկների թեմա է, այս հարցը կապված է ոչ թե պարզապես ՌԴ-ի մի սուբյեկտի հետաքրքրությունների հետ, այլ երկրի ընդհանուր բյուջեի, որը բավականին բարդ սուբստանցիա է, եը որտեղ պետք է ուշադրություն դարձվի բոլոր ասպեկտներին, ինչն էլ, բնականաբար, տեղի կունենա Պետդումայում»: Նա հավելել է, որ  Քադիրովի հայտարարությունը «բյուջեի գործընթացի նոր շրջանի» առաջարկ է դարձել, հիմնական քննարկումները տեղի կունենան խորհրդարանի ստորին պալատում:

Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը համալրվել է բազմաթիվ աջակիցներով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА