ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՇԵՔՍՊԻՐԱԲԱՐ

29.10.2016 17:49 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՇԵՔՍՊԻՐԱԲԱՐ


Գալ, թե չգալ, սա է խնդիրը:


ՓԱԿՎԱԾ ԳՐՔԻ ԷՋԵՐԻՑ
Կվ ցպւՈս, վՏ ՎՏՋպՑ ոօՑՖ ՉպՐվպՑրÿ.


ԿՈՄՈՒՏԱՏՈՐ
(ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ` 
ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՆԵՐԿՐՄԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ 
ԶԱՆԳԵԼ ԱՆՁԱՄԲ ԻՆՁ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, քանի որ Կարեն Կարապետյանը ֆիզիկապես չի հասցնի պատասխանել բոլոր զանգերին, ուստի վարչապետին կից, Պետրոս Ղազարյանի համար բացելու են նոր հեռախոսներին պատասխանող կոմուտատորի հաստիք:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ


ԱՄՆ-ի Պետդեպից հայտնում են, որ դիմել են Հայաստանի ընդդիմությանը` Գագիկ Ջհանգիրյանին Ամերիկա գործուղելու համար, որպեսզի ցածր ռեյտինգի պայմաններում Հիլարի Քլինթոնի ընտրվելը ապահովի:
ՍԿՍՎԵ՜Ց
(ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԻՐ ՀԻՄՆԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԻԿՏՈՐ 
ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՊԵԿ-ից հայտնում են, որ Քոքոբելյանի կողմից կուսակցությունը վաճառելուց հետո կողմերից եւ ոչ մեկը օրենքով սահմանված կարգով գործարքի համար հարկերը չի վճարել:


ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ
(ԱԺ ՕԵԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ` «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»
«Վիկիլիկս»-ից հայտնում են, որ աղքատների գողացածը` ընտրություններից ընտրություն Արթուր Բաղդասարյանի կողմից կեղծ ընդդիմության քողի տակ ժողովրդից գողացած վստահության քվեի դեմ, ընդամենը փոշու հատիկ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА