o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ ԷԼ ԵՄ-Ն Է՞ ՈՐՈՇԵԼ ՔԻԹԸ ԽՈԹԵԼ ՂԱՐԱԲԱՂ

29.10.2016 17:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄԱ ԷԼ ԵՄ-Ն Է՞ ՈՐՈՇԵԼ ՔԻԹԸ ԽՈԹԵԼ ՂԱՐԱԲԱՂ

Ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, ով, հազիվ Մինսկի խմբի վերջին տարածաշրջանային այցն ավարտված՝ մեկնել է Բաքու, իսկ մինչ այդ էլ՝ Երեւանում էր: Նրա խոսքով՝ «Եթե իմ տպավորությունը ստույգ է, ինչ-որ համաձայնությունների կհասնեն եւ փոխզիջումային լուծումներ կգտնվեն»:ԵՎՐԱՉԻՆՈՎՆԻԿԻ 
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
Թե այդ ինչ կարող էր ԵՄ ներկայացուցիչը իմանալ Բաքվում, դեռ կհասնենք: Մինչ այդ, գլուխ հանենք՝ այդ ինչո՞ւ հանկարծ ԵՄ-ն որոշեց խառնվել ղարաբաղյան հակամարտության մեջ: Զալբերը բացատրում է՝ «ԵՄ-ը հարգանքով է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Սակայն ԵՄ-ը նաեւ ցանկանում է տեղեկացված լինել այս գործընթացի մասին, հատկապես այդ պատճառով եմ ես այստեղ եւ ղեկավարության հետ քննարկում եմ իրավիճակը»:
Տարօրինակ է՝ չէ՞ որ գոնե պաշտոնապես Մինսկի խումբը եվրոպական՝ ԵԱՀԿ-ի կառույց է: Ավելին՝ նրա կազմում է Ֆրանսիայի ներկայացուցիչը: Վերջապես՝ այս տարի ԵԱՀԿ-ն նախագահող եվրոպական մյուս լիդերը՝ Գերմանիան եւս ակտիվորեն ներգրավված է այդ թեմայի մեջ: Վերջապես՝ ԵՄ ղեկավարությունը միշտ էլ համապատասխան տեղեկատվություն ստանում է Հայաստանի եւ Ադրբեջանի պատկան ներկայացուցիչներից: Այս ամենը բավարար չէ՞ր, որ ԵՄ-ն առանց իր հարավկովկասյան ներկայացուցչի էլ մանրամասնորեն «տեղեկացված լիներ» ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին: Բայց մինչ առաջ անցնելը` Զալբերի նաեւ այս հայտարարությանը նայենք. հիշեցնելով, որ ԵՄ-ն հնուց ի վեր «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) ծրագիրն է իրականացնում, նա տեղեկացրեց, որ՝ «Այսօր մենք սկսում ենք այդ ծրագրի հերթական փուլը, որն ուղղված է շփման գծի տարբեր կողմերում գտնվող մարդկանց համախմբմանը», այսինքն՝ այդ նպատակով ԵՄ-ն այս օրերին զգալի ֆինանսական միջոցներ է հատկացրել: Թեայդ ինչպես են «շփման գծի տարբեր կողմերում գտնվող մարդկանց համախմբելու», Զալբերը բացատրում է՝ քաղաքացիական հասարակություն կոչվածի միջոցով: Այսինքն, եզրակացնենք՝ ԵՄ այդ հատկացումների մի մասը չգիտես` ուր կգնա, մի մասն էլ կբաշխեն տարաբնույթ արեւմտամետ հ/կ-ներին եւ անձանց՝ վերամիացնելով հայ-ադրբեջանական հաշտեցման մասին հնամաշ ձայնապնակը:
Այսպիսով՝ ընդհանրացնենք: Զալբերի այս բոլոր հայտարարությունից այս միտքն է առաջանում. ԵՄ-ում, ղարաբաղյան բանակցությունների հետ կապված, ինչ-որ նոր բան են լսել, որը ԵՄ ղեկավարությունը, բազում այլ հնարավորություններ ունենալով, փորձում է ստուգել իր խողովակներով: Այդ «խողովակն» էլ նախ՝ իր «տպավորության» անվան տակ շրջանառության մեջ է դնում այն միտքը, թե՝ ինչ-որ նոր բան կա՝ «համաձայնությունների կհասնեն եւ փոխզիջումային լուծումներ կգտնվեն»: Եվ միանգամից էլ հայտարարում է քաղաքացիական հասարակություն ասվածին «խոդի տալու» մասին: Այսինքն՝ բարձրաձայնում են, թե այդ կերպ ցանկանում են հակամարտության կարգավորմանն օգուտ տալ, սակայն դա ավելի շուտ նման է սպառնալիքի: Այն առումով, որ արեւմտամետ հ/կ-ների այդ խմբակներն իրենց «հաշտեցման» նույնիսկ զավեշտանման քայլերով միշտ էլ զայրույթ են առաջացրել, եւ հիմա էլ, եթե պետք է ինչ-որ գործընթացի հարվածել, այդ կառույցները մնում են լավագույն գործիքներից մեկը:
Չնայած՝ փորձենք հարցին այլ կողմից մոտենալ. այն, որ ԵՄ չինովնիկությունը Եվրոպայից էլ առաջ՝ ամերիկյան շահերն է սպասարկում, հին խոսակցություն է: Բայց չէ՞ որ ՄԽ-ում ԱՄՆ-ն Ուորլիք ունի, ու կոնկրետ դեպքում այդ ի՞նչ շահ կարող է եվրաչինովնիկությունը սպասարկել: 

Թրամփը որոշել է հետաձգել Իրանի հրթիռակոծումը

ԻՍԿ ԱՄՆ-ԻՆ ՊԵ՞ՏՔ Է 
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Չնայած՝ այս գլոբալ հանգամանքը հաշվի առնենք: Ուորլիքը, հասկանալի է, չի կարող չգործել հակամարտության կարգավորման դիրքերից: Այսինքն, եթե օրակարգ մտնի ղարաբաղյան հաշտեցմանը վերաբերող կամայական փաստաթուղթ եւ այն աշխարհաքաղաքական առումով չհամապատասխանի ԱՄՆ շահերին, էլի Ուորլիքը դրան դեմ գնալու քիչ հնարավորություն ունի: Հակառակ դեպքում՝ մեղադրանքները միանգամից Վաշինգտոնին են ուղղվելու. երկրները հաշտության ինչ-որ տարբերակ են համաձայնեցրել, եւ դուք դրան դե՞մ եք գնում: Իսկ կողմերն այդ դեպքում մինչեւ իսկ ամերիկյան միջնորդությունից հանգիստ կարող են հրաժարվել: Ավելին, եթե նույնիսկ կարգավորման ուղղությամբ դրական գործընթացներ լինեն, էլի Ուորլիքը ¥նաեւ մյուս համանախագահները¤ առանձին-առանձին դրա վրա ազդելու քիչ հնարավորություններ ունեն. նույն մեղադրանքներն այս դեպքում էլ կլինեն:
Կարճ ասած, Ուորլիքն իր գործն է անում եւ եթե չանի, դա պարզապես անգամ Մինսկի խմբի ներսում նրան կմղի երկրորդական պլան:
Բայց միանգամայն այլ հարց է, որ փորձես կարգավորման գործընթացի ընթացքը չբավարարելու դեպքում դրա դեմ այլ մեթոդներ կիրառել: Այդ թվում՝ եվրաչինովնիկությանը եւ նրանց ձեռքերով տարաբնույթ վճարովի հ/կ-ների գործի դնելու միջոցով:
Սա դեռ տեսականորեն, քանի որ, եթե վերջնական նման եզրակացության գանք, ապա ստիպված ենք լինելու նաեւ ենթադրել, որ ղարաբաղյան բանակցությունների ներկայիս ընթացքը հակասում է ԱՄՆ շահերին: Չնայած` նման տրամաբանությունը այնքան էլ հիմքից զուրկ չենք կարող համարել:
Սկսենք նրանից, որ Մինսկի խմբի այս վերջին տարածաշրջանային այցելությունը որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, ֆիքսեց: Այս մասին մեր նախորդ համարում խոսելու առիթ ունեցել ենք ու չկրկնենք: Միայն ֆիքսենք, որ դեռ այցը հազիվ ավարտված` Մինսկի խումբը արդեն սկսեց խոսել նախ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, ապա՝ դրան հաջորդող նախագահների հանդիպման մասին: Ընդ որում, հիշեցնենք, որ օգոստոսին Փարիզում նախատեսված նախագահական հանդիպումը տեղի չունեցավ մեկ պարզ բացատրությամբ՝ խոսելու բան չկար: Այսինքն՝ եթե լինի նման հանդիպում, ապա դա կհուշի, որ խոսելու բան արդեն կա: Ինչ եւ ինչքան խորը. այդ մասին չենք ասի: Այլ նրա, որ խոսելու բան լինելը նշանակում է ինչ-որ չափով առաջընթաց: Չնայած, թե հարցին ողջամտորեն մոտենանք, ապա կարելի է ասել, որ գտնվում ենք մի այնպիսի փուլում, որտեղ փոքր առաջընթացն էլ կարող է նաեւ ցույց տալ վերջնական հանգուցալուծումը: Եվ նույն բանն էլ Զալբերն էր ասում. «Ինչ-որ համաձայնությունների կհասնեն եւ փոխզիջումային լուծումներ կգտնվեն»:
Եվ այստեղ, թերեւս, խոսենք նախօրեին Հայաստանում մեկնարկած ՌԴ-Հայաստան-Իրան տնտեսական ցուցահանդեսի մասին: Միայն այն փաստը, որ ցուցահանդեսին ողջույնի ուղերձ էր հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հուշում է, որ այդ միջոցառմանը պետք է նայել մի փոքր ավելի գլոբալ՝ երեք երկրների մերձեցման տեսանկյունից: Այդ փոքրիկ դետալին ավելացնենք ավելի մեծը՝ ԵՏՄ-Իրան համագործակցության ակտիվ բանակցային գործընթացը: Մեկ այլ դրվագ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությունը` կովկասյան կոմունիկացիաները, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանը բաց տեսնելու ցանկության մասին: Եվ վերջապես, չմոռանանք, որ արդեն գալիք տարվանից  իրականություն է դառնում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային կապը: Մի խոսքով, ակնհայտորեն տնտեսական գործընթացները Ղարաբաղի հետ կապված, լուծումներ կամ միգուցե բանակցային գործընթացը  մինչեւ ավելի հարմար ժամանակները սառեցնելու եւ տնտեսական մեխանիզմները միացնելու «կիսալուծում» պահանջում են: Առավել եւս, որ վերջնարդյունքում  այս ամենը դիտարկվում է նաեւ «Մետաքսի ճանապարհի» շրջանակներում, որի առաջ բերող տնտեսական գայթակղությանը կողմերից եւ ոչ մեկը հազիվ թե դիմանա: Այդ թվում՝ Բաքուն, որի առաջ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղով ակնհայտորեն այդ գայթակղությունն ի ցույց դրվեց, բայց մյուս կողմից էլ, մասնավորապես, հայաստանյան «Իսկանդերներով» հասկացվեց, որ ժամանակն է կողմնորոշվելու տնտեսական այդ ծրագրերի եւ Ղարաբաղը պատերազմով վերադարձնելու գործնականում բացառվող տարբերակի միջեւ:
Մի խոսքով, այս իրողությունները կարո՞ղ են տանել Ղարաբաղի հետ կապված, հիշատակված լուծումներին կամ «կիսալուծումներին». հավանականությունը մեծ է: Մինչդեռ՝ չմոռանանք, որ թվարկված եւ նմանատիպ մի շարք այլ ծրագրերի գործադրման դեպքում ԱՄՆ-ը, մեղմ ասած, Հարավային Կովկասի նկատմամբ միասնական վերահսկողության եւ ոչ մի շանս չի ունենալու:  Առավել եւս, եթե կովկասյան գործընթացներին մոտենում ենք սիրիական իրողությունները եւս հաշվի առնելով: Կարճ ասած՝ այս իրավիճակում Վաշինգտոնին պե՞տք է ղարաբաղյան բանակցային գործընթացի թեկուզեւ փոքր առաջընթացը. թերեւս ոչ: Ու եթե Ուորլիքը այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կասեցնելու քիչ շանսեր ունի, ինչու դրանով չզբաղվի եվրաչինովնիկությունը: Չնայած` նրանք էլ իրենց քաղաքացիական հասարակություններով հազիվ թե կարողանան ինչ-որ լուրջ բանի հասենլ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները տապալելու համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА