o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրենքով կարգելվի առաջին ժամադրության ժամանակ սեքսով զբաղվելը

29.10.2016 16:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
Օրենքով կարգելվի առաջին ժամադրության ժամանակ սեքսով զբաղվելը

Ռուսաստանում մեծ ալիք է բարձրացրել ՌԴ Պետդումայի պատգամավորներ ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ ԵԼԵՆԱ ՄԻԶՈՒԼԻՆԱՅԻ եւ Սանկտ Պետերբուրգքում անչափահասների շրջանում հոմոսեքսուալիզմն ու պեդոֆիլիան արգելող օրենքի հեղինակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ ՎԻՏԱԼԻ ՄԻԼՈՆՈՎԻ օրենսդրական նախաձեռնությունը, որով կկարգավորվի ո´չ ավել, ո´չ պակաս ռուսաստանցիների սեքսուալ հարաբերությունները: Օրենքի նախագծում մասնավորապես շեշտը դրված է առաջին ժամադրության ժամանակ սեքսով զբաղվելու հարցի վրա: Օրենսդիրներն առաջարկում են օրենքով արգելել առաջին ժամադրության ժամանակ սեքսով զբաղվելը՝  գտնելով, որ նման վարքագիծը հարիր չէ իրենց, այլ բնորոշ է արեւմտյան երկրներին:

«Էկո-տեղեկատվության օրենքի նախագիծը աղտոտում է տրամաբանության միջավայրը»

«Արդյոք կարող է ամուր եւ առողջ ընտանիք ձեւավորել այն զույգը, որը ծանոթությունից մի քանի ժամ անց տրվում է միմյանց: Ի՞նչ խորը զգացումների մասին կարող է խոսք գնալ, եթե որպես կանոն, այսպես վարվում են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ կամ սեքսուալ սանձարձակները, որոնք զուրկ են որեւէ բարոյական նորմերից», - ասում է օրենքի նախագծի համահեղինակ Միզուլինան:

Թե ինչպես պետք է գործնականում կարգավորվի այս հարցը, նախագծի հեղինակները հետեւյալն են առաջարկում. սոցիալական պաշտպանության գրասենյակներում ստեղծել հատուկ բաժիններ, որոնք կվերահսկեն ՌԴ քաղաքացիների սեքսուալ հարաբերությունները: Եվ ժամադրվելուց առաջ, քաղաքացիները պետք է ստանան հատուկ կտրոն՝ լրացնելով մի քանի տվյալներ: Այդ կտրոնում քաղաքացին կարող է նշել ոչ ավել, քանի 5 անուն-ազգանուն, որոնց հետ կարող է մեկ տարվա ընթացքում նախատեսել հարաբերություններ ունենալ: Ընդորում՝ պետք է նաեւ նշվի, թե որն է հարաբերությունների նպատակը, օրինակ, «հետաքրքրված եմ X անձի ներաշխարհի հարստությամբ», «ուզում եմ հրավիրել հյուրասիրության՝ իր ախորժակը պարզելու համար», «ուզում եմ հրավիրել թատրոն՝ իր զգտացմունքայնությունը պարզելու համար» եւ այլն: Սակայն, այսքանով դեռ այս օրենսդրական գլխացավանքից  ՌԴ քաղաքացիները չեն ազատվի: Հանդիպումից հետո, նույն սոցպաշտպանության գրասենյակում պետք է լրացնեն, թե ինչպես է անցել ժամադրությունը: Պատգամավորները հույս ունեն, որ այսպիսի օրենքի ընդունման դեպքում իրենք որակապես կբարձրացնեն ժամադրությունների նպատակները:

«Վերջիվերջո, որերո՞րդ հանդիպումից հետո կարելի է սեքս անել», - թերեւս այս օրենքի առնչությամբ՝ միայն սա է հետաքրքրում ՌԴ քաղաքացիներին, որոնց ի պատասխան Միզուլինան ընդգծում է. «Ոչ շուտ, քան 7-8-րդ հանդիպումից հետո՝ մոտավորապես ծանոթությունից 40-45 օր անց: Եվ եթե դուք «ձգեք» մինչեւ հանդիպման 10-րդ օրը, ապա ձեր հանդիպումների ծախսերի մի մասը պետությունը կվերցնի իր վրա, ինչն էլ կնպաստի, որ զույգերը չեն շտապի իրար հետ անկողին մտնել»:

Ի դեպ, վերահսկողության մեխանիզմները օրեսդրական նախագծում նույնպես մշակված են: Օրենքի ընդունման դեպքում, ժամանցի բոլոր վայրերում՝ զույգերով այցելելու դեպքում, անպայման կպահանջեն քաղաքացիներից վերոնշյալ կտրոնների առկայությունը, այսինքն՝ արդյոք ձեր ժամադրությունն արտոնված է պետության կողմից, թե՝ ոչ: Պատգամավորների պնդմամբ՝  նրանք, ովքեր ամեն դեպքում, չեն հնազանդվի օրենքին եւ առաջին ժամադրության ժամանակ տուրք կտան իրենց անասնական բնազդներին, ապա կվճարեն պետական տուգանքներ: Ավելին՝ եթե նման օրինախախտումները քաղաքացու կողմից կրեն պարբերական բնույթ, ապա օրենքը սպառնում է զրկել նրան ազատությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА