o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

26.10.2016 18:35 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ


(ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԻՐ ՎՐԱ 
«ԴԱՆՈՍ» ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Բողոքողը որ տանից լինի, իմ վիճակն էլ սենց կլինի:
ԱՄՍՎԱ ՀԱՐՑԸ
(ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ` ՀԻՆ ՆՎԵՐԻ 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էդ միամիտ լոռեցին ինչ է շշնջացել ՊՆ նախկին նախարարի ականջին, որ նա էլ հավատացել է:

ԻՄՊԻՉՄԵՆՏՍ ԻՄՊԻՉՄԵՆՏԻԴ ՎՆԱՍ ՉԻ,  ԿԱՄ ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏԻԻ ՏՐՏՈՒՆՋԸ


18+
Էս ինչ զուլում աշխարհ ա, հետեւելով ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի քարոզչական հնարքների պոռնոդրսեւորումներին, որ հայաստանյանը կուսական է երեւում:



(ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ 
ԿՈՂՄԻՑ` ՎՐԱՍՏԱՆԻ 
ԴԵՍՊԱՆԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վիրահայերի միությունից հայտնում են, քանի որ հայերը սովորություն ունեն Վրաստանում տեղի ունեցած երեւույթները օրինակ բերել, որոշել են կուտակային կենսաթոշակը Վրաստանում էլ ներդնեն, որ հայերի աչքին քաղցր երեւա:


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 
ԿՈՂՄԻՑ` ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՕՐԵՆՔ ԽԱԽՏԵԼՈՒ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՀՇ-ից հայտնում են, որ Լեւոն Մկրտչյանը այդպես է վարվել, որպեսզի ավելի հեշտ իրագործի «Դպրոցի տնօրենը թող պոլի փետ լինի, մենակ ՀՅԴ-ից լինի» կարգախոսը:ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ` ԹՈՒՄԱՆՅԱՆԱԲԱՐ
Գագիկ, Գագիկ, 
Հաց ենք ուզում,
Վեր կաց Գագիկ, 
Հաց տուր մեզ:


ԱՆԵՐԵՎՈՒՅԹ
(ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀՀԿ-Ի 
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԵՂԵԼ ՈՉ ԹԵ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՆՁԻ, ԱՅԼ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ)
Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ, բայց առանց երեւույթների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА