o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԸ ՈՏՔԸ ԿՀԱՆԻ՞ «ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿԻՑ»

26.10.2016 18:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԸ ՈՏՔԸ ԿՀԱՆԻ՞ «ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿԻՑ»

Ավարտին մոտեցավ Մինսկի խմբի հերթական տարածաշրջանային այցը: Ասել, թե սա հերթական «ստանդարտ» այցն էր, երեւի սխալ կլինի: Թեկուզեւ այն առումով, որ ինչպես այս այցից դեռ մեկ-երկու շաբաթ, այնպես էլ՝ դրա նախօրեին եւ ընթացքում Իլհամ Ալիեւն ակնհայտ նյարդային ցնցումների մեջ էր:ԲԱՔՈՒՆ ԷԼ ԻՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԵՎ ԱԼԻԵՎԸ

ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎԻ

Նյարդային ցնցումներ ասելով, նկատի ունենք այն հակասական հայտարարությունները, որոնք վերջին ժամանակներս մի գլուխ հնչեցնում է Ալիեւը: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Ադրբեջանի կառավարության նիստում նա հանկարծ լացուկոծ կապեց, թե՝ համանախագահ երկրները լուրջ ճնշումներ են գործադրում Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում: Մի քանի օր անց արդեն տոնայնությունը միանգամայն այլ էր՝ ոչ մի անկախ կարգավիճակ. «Հակամարտության կարգավորման միակ ողջամիտ կոմպրոմիսը կարող է լինել տարածաշրջանը ¥ղարաբաղյան- Հեղ.¤ դառնա ինքնավար հանրապետություն... Մենք երբեք չենք համաձայնվի Լեռնային Ղարաբաղին անկախություն տալու հետ»: Ընդ որում, ինքնավար հանրապետության կարգավիճակ Ալիեւը համաձայն է տալ միայն նախկին ԼՂԻՄ-ին, իսկ հարակից շրջանները պետք է վերադարձնել:

Թե ինչ է մտածում նման առաջարկ անելով Ալիեւը, առաջին հայացքից դժվար է կռահել: Նախ նկատենք. այն, ինչ առաջարկում է Ալիեւը՝ ինքնավար կարգավիճակը Ղարաբաղն ուներ դեռ մինչ 1988թ.-ը: Ու հենց այդ իրավիճակը փոխելու եւ հակառակ կողմից՝ այդ փոփոխությունը թույլ չտալու համար էր, որ տարիներով պատերազմ եւ երկու տասնամյակից ավել էլ՝ ոչ խաղաղություն-ոչ պատերազմ այս կարգավիճակն է տիրում: Ու եթե անգամ Ալիեւի մտքի ծայրով է անցնում, որ այդքանից հետո հայկական կողմը կհամաձայնվի վերադառնալ 1988 թվական, ուրեմն Ադրբեջանի նախագահն իսկական կապելու գիժ կլիներ: Բայց չէ, Ալիեւին հիմար համարելը կոպիտ սխալ կլինի: Այսինքն՝ իր այդ առաջարկով նա փորձում է բոլորովին այլ արդյունքի հասնել: Ինչի՞...

Շրջանառվող բացատրություններից կարելի է նախ կենտրոնանալ այս մեկի վրա: Վերջերս Ալիեւը նման միտք դրեց շրջանառության մեջ. «Չի կարելի բացառել ապագայում Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը»: Եվ ահա՝ նույնիսկ որոշ ադրբեջանական գործիչներ են դա համարում Մոսկվային ուղղված մեսիջ. եթե Ղարաբաղի հարցը լուծվի ինքնավար հանրապետության կարգավիճակի տարբերակով, ապա Ադրբեջանը կդառնա ԵՏՄ անդամ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА