o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

25.10.2016 19:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Կառավարության ծրագիրն ընդունված է, վարչապետը պատասխանել է բոլոր հարցադրումներին, նաեւ ամփոփել հարցերն ու քննադատությունները: Հենց այդ ընթացքում էլ նա քանիցս հիշատակեց «շտանգա բարձրացնելու» հանգամանքը` նկատի ունենալով երկրի տնտեսությունը: Նաեւ չթաքցրեց, որ ծրագրում ներկայացված է այն առավելագույնը, ինչը սկզբունքորեն հնարավոր է անել առաջիկա մի քանի ամիսներին: ՎԱՐՉԱՊԵՏԻ 

«Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է». Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլում» իրավիճակի մասին

ԳՈՐԾՈՆԸ ԵՎ 

ՀՀԿ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Խոշոր հաշվով, մեր երկրում ձեւավորվել է նոր իրավիճակ, որը նախորդ 25 տարիներին գործնականում չի եղել` երկիրն ունի բարձր վարկանիշով վարչապետ, ումից հանրությունը բավականին մեծ սպասելիքներ ունի: Ճիշտ է, 1996-ին, երբ Հրանտ Բագրատյանի հրաժարականից հետո կառավարությունը շատ կարճատեւ գլխավորել էր «մարդկային դեմքով» Արմեն Սարգսյանը, նա վայելում էր հանրության համակրանքը, սակայն նրա գործունեությունը, ոչ էլ խոսքը առանձնապես չերեւացին: Որոշակի սպասելիքներ հանրությունը ունեցել է եւ ողբերգականորեն զոհված Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմից, սակայն նրանց պարագայում բանը չէր հասել կտրուկ փոփոխությունների ոչ միայն իրագործմանը, այլ անգամ հռչակմանը: 

Իսկ Կարեն Կարապետյանի պարագայում արդեն կառավարության ամեն նիստին տրվում են հանձնարարականներ, որոնցից գրեթե յուրաքանչյուրը նշանակում է փոփոխություն: Իսկ շշուկները, թե ինչպես են սկսել նեղել այս կամ այն օլիգարխին, լայնորեն շրջանառվում են ե՛ւ սոցիալական ցանցերում, ե՛ւ լրատվական կայքերում, ե՛ւ բերանացի: Իսկ թե ինչպես է վարչապետի բարձր վարկանիշը տարածվում նաեւ ՀՀԿ-ի վրա, դրա մեխանիզմը շատ պարզ է: Վարչապետը հաճախ շեշտում է, որ գործում է ՀՀ նախագահի հանձնարարությամբ եւ աջակցությամբ, բնականաբար, միշտ շեշտվում է, որ այս կառավարության  գործունեության պատասխանատվությունը պատկանում է ՀՀԿ-ին, եւ արդյունքում վարկանիշային շղթան հասնում է իշխող կուսակցությանը: 

Ընդ որում, որոշակի պարբերականությամբ արվում են ռեզոնանսային քայլեր, որոնք դրական են ընդունվում հանրության կողմից: Սպասելի է, որ բավականին էական փոփոխություններ են լինելու եւ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարում, ու, ըստ ամենայնի` մոտավորապես այդ ժամանակ արդեն գոնե նախնական հայտնի կլինի ՀՀԿ համամասնական ցուցակը: Համենայնդեպս, թերեւս պարզ կլինի, թե ովքեր այդ ցուցակում չեն լինի: 

Դա բերում է մի իրավիճակի, որ ՀՀԿ-ն ընտրություններին, առնվազն առանց հանրության դժգոհության, ստանալու է իր մեծամասնությունը: Սակայն կա կարեւոր մի հանգամանք` ինչքան այժմ բարձր է դրական սպասումների նշաձողը, այնքան առավել ռիսկային է հանկարծ այդ սպասումները չարդարացնելը: 

ԵՐԿՐՈՐԴ 

ՏԵՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Վարչապետի կողմից պատահաբար արտաբերած «Բարգավաճ հանրապետական» բառակապակցությունն արդեն դարձել է թեւավոր խոսք: Դե պարզ է, դա կամա, թե ակամա հնչեց որպես ակնարկ, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր պտուղ չէ: Ճիշտ է, եթե նախորդ կառավարության ծրագրին ԲՀԿ-ն կողմ էր քվեարկել, ապա այս անգամ կողմ չքվեարկեց: Ի դեպ, նաեւ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն չի կարող ինքն իրենով հավակնել բարձր տոկոսի, եւ Գյումրիի պարագան այդտեղ չի կարելի համարել տիպային, քանզի այդտեղ ամեն ինչ պայմանավորված էր Վարդեւան Գրիգորյանի անձով: 

Այսինքն` ստացվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները բոլորն անխտիր լուծելու են 5 տոկոսի շեմը հաղթահարելու գերխնդիրը, եւ 2-րդ, 3-րդ ու հետագա տեղերը ստացած քվեների քանակով էապես իրարից չեն տարբերվելու, եւ դա վերաբերում է նաեւ ԲՀԿ-ին: 

Երեւի թե, հենց դրանով էր պայմանավորված ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի տան մոտ ցույց ու երթ կազմակերպելը, կամ ինչպես կասեր Լեւոն Տեր-Պետրոսյանը` ազգովի (տվյալ դեպքում կուսակցովի) խնդրելը, քանզի այդ ակցիայի մասնակիցները խնդրում էին Ծառուկյանից` վերադառնալ քաղաքականություն: Թե հետագա ինչ քայլերով առաջ կտարվի այդ սխեման` դժվար թե շատ երկար սպասելու կարիք լինի: Իսկ թե ինչ է դրանից ակնկալվում, նույնպես հասկանալի է` թերեւս ԲՀԿ-ն հույս ունի որոշակի ռեզոնանս գոյացնել Ծառուկյանի գործոնով ու դրա շնորհիվ էական տոկոս ապահովող 2-րդ տեղ վերցնել: Ընդ որում, չպետք է բացառել, որ կգործարկվի եւ ընդդիմության միացումը ԲՀԿ+ սխեմայով, սակայն դա չապահովելով հանդերձ շոշափելի լրացուցիչ ձայներ, կարող է էական հարված հասցնել մյուս ընդդիմադիրների ամբիցիաներին: Երբ տեղերը սահմանափակ են, ապա անպայման գոյանում է այնպիսի քաղաքական կատեգորիա, ինչպիսին են «աբիժնիկները»: Իսկ թե այդպիսիները ինչպիսի սեւ ատելությամբ են լցվում նախկին համախոհների հանդեպ` դրա համեմատ ՀՀԿ-ի նկատմամբ նրանց վերաբերմունքը գրեթե սիրո տեղ կարող է անցնել: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА