o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՌԱՏ ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ 111 ՉՎԵՐԹ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

02.03.2016 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՌԱՏ ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ 111 ՉՎԵՐԹ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

Մոսկվայի օդանավակայանները վատ եղանակային պայմանների պատճառով, Երեւանի ժամանակով՝ 12:00-ի դրությամբ, չեղյալ են համարել շուրջ 111 չվերթ, ավելի քան 80-ը հետաձգվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով օդանավակայանների կայքերը:

​​​​​​​Մոսկովյան փառատոնին Ադրբեջանը ներկայացել է հայկական դուդուկով ու բերդով (Տեսանյութ)

Մոսկվայում ուժեղ ձյուն է սկսվել երեքշաբթի երեկոյան: Գիշերվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում ամսական նորմայի կեսի չափով ձյուն է տեղացել: Օդերեւութաբաններն այսօր երեկոյան Մոսկվայում կանխատեսում են խիտ մառախուղ:

«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 10 չվերթ, «Շերեմետեւոյում»՝ 97, իսկ «Վնուկովոյում»՝ 4:

Ինչպես հայտնել է «Շերեմետեւոյի» մամուլի ծառայությունը, օդանավակայանը շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ չնայած եղանակային վատ պայմաններին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА