ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՊԵԴՐՈ ԱՐԳԱՄՈՒՆՏԻՆ

19.10.2016 20:46 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՊԵԴՐՈ ԱՐԳԱՄՈՒՆՏԻՆ

– Մենք քեզ դատելու ենք լեռների օրենքով:
ԱՌՈՂՋԱՑՈՒՄ
(Զ. ԲԱԼԱՅԱՆԻ ՈՐԴԻՆ 250 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՈՒՆԵՑՈՂ ԻՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` նոր կառավարությունն այնպիսի տեմպերով է Հայաստանը առողջացնում, որ հիվանդանոցներց մեկն արդեն փակվեց:

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ` ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ


ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ ԿՐԿԻՆ ԵՂԱՆԱԿԻ 
ՊԱՏՃԱՌՈՎ ՓԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Մեր ուզածն ի՞նչ ա` մի կտոր հաց, էն էլ հրեն` Վերին Լարսից կախված:


ՊԵԴՐՈ ԱՐԳԱՄՈՒՆՏԸ` «ԿՈՎԿԱՍԻ 
ԳԵՐՈՒՀԻՆ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
(ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ ԵԽԽՎ-ՈՒՄ 
ՈՒՆԵՑԱԾ ՎԵՃԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Կամ նա ինձ կտանի դատարան, կամ ես նրան…50-50
(ՉՈՌՆԻ ԳԱԳՈՆ 
ԿԱՊԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ 
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՉԳՆԱԼԸ 
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ 
ԱՅԴ ՁԵՎԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ)
Ըստ Հայաստանի Կոմունիստական կուսակցության` կապի նախկին նախարարը ստում է, թե խորհրդային այդ ձեւը չի սիրում: Նա չի սիրում միայն նախարարին ճանապարհելու մասը, իսկ ներկայացնելու համար խելքը իրանը չի: 


ՆԵՂԱՆԱԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ
Գագիկ Բեգլարյանի` լրագրողներին տված պատասխանից պարզ դարձավ, որ նա աշխատանքից ազատվելուց հետո չի նեղացել, իսկ նոր նախարարի ներկայացնելու ժամանակ չի ներկայացել, քանի որ չի ցանկացել նոր նախարարի ո՛չ երեսը տեսնել, ո՛չ էլ նրան ձեռք տալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА