o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ՔԱՈՍԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

19.10.2016 18:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾ ՔԱՈՍԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ


Ամերիկյան նախագահական ընտրություններին մնաց 20 օր: Եվ ինչքան մոտենում է վերջնաժամկետը, այնքան սուր է դառնում պայքարը: Ընդ որում, ոչ միայն ներամերիկյան պայքարը, այլ նաեւ սրվում է այն էֆեկտը, որն ԱՄՆ նախագահական ընտրարշավն ունի ողջ աշխարհի վրա:ԻՐԱԿԱՆՈՒՄ Է՞Լ Է ՔԼԻՆԹՈՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ
Ամեն դեպքում, այն առանցքային հարցերը, որոնք կան ԱՄՆ նախագահական ընտրությունների առնչությամբ, հնչում են ոչ միայն այդ երկրի ներսում, այլ՝ ամենուր: Խոսքն այս հարցադրումների մասին է՝
Ո՞վ կլինի ԱՄՆ նոր նախագահը: 
Ի՞նչ կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ եւ, առհասարակ, տեղի կունենա՞ քվեարկություն:
Ինչ՞ պետք է սպասել ընտրություններից հետո:
Ուրեմն՝ ո՞վ կլինի ԱՄՆ նոր նախագահը. հարցի նույնիսկ մոտավոր պատասխանը դժվար է տալ: Ճիշտ է, բոլոր հարցումներով այս պահին Հիլարի Քլինթոնն առաջ է իր մրցակից Դոնալդ Թրամփից, սակայն ամերիկյան մի շարք վերլուծական աղբյուրներ հետեւյալ հանգամանքն են նկատում: Քլինթոնն առաջ է Թրամփից` ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կազմակերպած հարցումների համաձայն: Մինչդեռ փաստն այն է, որ այդ լրատվամիջոցները հիմնականում, այն էլ՝ առանց թաքցնելու աշխատում են Քլինթոնի օգտին: Իսկ դա, ըստ նշված աղբյուրների, նշանակում է, որ նրանց հարցումներն առանձնակի վստահություն չեն ներշնչում եւ կարող են սովորական նախընտրական տեխնոլոգիա լինել: Այսինքն՝ Քլինթոնին ավելի բարձր վարկանիշ ներկայացնելով, հնարավոր է նրա կողմը գրավել դեռ չկողմնորոշված այն ընտրողներին, ովքեր սովորություն ունեն վերջին պահին ուժեղի օգտին քվեարկել: Եվ մյուս կողմից էլ նույն աղբյուրները մատնանշում են, որ եթե լրատվական դաշտում Քլինթոնն ավելի ուժեղի տեսք ունի, ապա նույնը չի կարելի ասել սոցցանցերի մասին: Այսպես՝ Tweeter-ում, Facebook-ում եւ YouTube-ում, որտեղ իրական մարդկային զանգվածներն են, հիմնականում նախապատվությունը տալիս են Թրամփին: Ավելին, որ ԶԼՄ-ներում եւս նույն իրական մարդկային զանգվածները ավելի հետաքրքրված են հենց Թրամփով: Եվ որպես ապացույց են բերում այն մոնիտորինգային ցուցանիշները, համաձայն որոնց 8:1 հարաբերությամբ ավելի շատ հեռուստադիտեղներ են հետեւում Թրամփի ելույթներին: Իսկ ընտրողների հետ «կենդանի» հանդիպումներին մարդկանց հաճախելիությամբ Թրամփը Քլինթոնին գերազանցում է մոտ 5:1 հարաբերությամբ: Այսինքն, ինչքան էլ քլինթոնյան ԶԼՄ-ների ու սոցհարցումային կենտրոնների հարցումները Քլինթոնի վարկանիշը 4-10 տոկոսով բարձր են համարում Թրամփի վարկանիշից, ներկայացված մյուս ցուցանիշները խոսում են հենց Թրամփի օգտին: Ի դեպ, նույն աղբյուրները նաեւ հիշեցնում են, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի ժամանակ եւս նույն հարցումներով «ոչ» պատասխանը մոտավորապես այդ չափով նախապատվելի էր, մինչդեռ տեսանելի առավելությամբ հաղթեց «այո»-ն:
Այսպիսով՝ հարցի պատասխանը, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը, սոցհարցումները չեն տալիս: Փոխարենը, ելնելով այն նյարդային հարձակումներից, որոնք մինչեւ իսկ պետության առաջին դեմքի մակարդակով իրականացվում են Թրամփի դեմ, այն տպավորությունն են առաջացնում, որ ամերիկյան քաղաքական եւ «անտեսանելի» վերնախավը տիրապետում է բոլորովին այլ տվյալների, որ Թրամփը կարող է եւ ջախջախիչ հաղթանակ տանել՝ դրանից բխող բազում ներամերիկյան եւ համաշխարհային բնույթի հետեւանքներով հանդերձ: Եվ հենց այս հանգամանքն է, որ օրակարգում է պահում հիշատակված երկրորդ բավականին մտահոգիչ հարցադրումը՝ ի՞նչ կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ, ու դրա ամենամռայլ բաղադրիչը՝ առհասարակ, տեղի կունենա՞ քվեարկություն: 
Վերջին հարցադրումն ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, թարմ նախադեպն էլ կա՝ 2000թ.-ին Ալբերտ Գոր-Ջորջ Բուշ կրտսեր պայքարը, երբ հայտնաբերվեց դեմոկրատ Գորի օգտին ձայների սխալ հաշվարկ: Ի դեպ, այն ժամանակ նախագահի աթոռին տիկին Քլինթոնի ամուսինն էր՝ Բիլ Քլինթոնը: Դեմոկրատներն էլ, կապված Քլինթոնի սեքսուալ բնույթի սկանդալների հետ, այն վիճակում չէին, որ Ֆլորիդայի կեղծիքը չհայտնաբերվեր: Իսկ որ դեմոկրատները կարող են կեղծել, օրերս պնդում էր ամերիկյան քաղաքականության հին գայլերից մեկը՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: 

Դեմոկրատներն ու ԶԼՄ-ները քաոսին նպաստել են ավելի, քան ռուսների միջամտությունը. Սպիտակ տուն

ՀՆԱՐԱՎՈՐ ԵԼՔԵՐԸ
Իսկ եթե կեղծիքն է՞լ չօգնի. չէ՞ որ խաղադրույքին շատ ավելի մեծ շահեր են դրված, քան Քլինթոնի կամ Թրամփի հաղթել-չհաղթելը: Օրինակ` ամերիկյան նավթարդյունաբերության հսկան՝ «ExxonMobil»-ին այս մեկ տարվա ընթացքում միայն 1 միլիարդ դոլար է կորցրել ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով, եւ դեռ չհաշված այն շահույթը, որն ակնկալվում էր համատեղ ծրագրերից: Իսկ թե ինչքան են կորուստները նավթի գների անկման պատճառով, նույնիսկ դժվար է հաշվարկելը: Մինչդեռ նավթարդյունաբերողները հանրապետականների հիմքերից մեկն են, եւ հազիվ թե համաձայնվեն հանդուրժել Օբամայի քաղաքականության պատճառով կորցրած հարյուրավոր միլիարդները: Այն դեպքում, երբ Օբամայի եւ տիկին Քլինթոնի թիկունք համարվող ֆինանսական օլիգարխիայի վերնախավը միայն վերջին տարում մեկ տրիլիոն դոլարի կարգի օգուտ է ունեցել միայն դոլարի տպագրության եւ ԱՄՆ պետական պարտքը ռեկորդային ծավալների հասցնելու հաշվին: Ահա, հենց սա է իրական պայքարը, եւ հանուն այդ աստղաբաշխական եկամուտների, ընտրությունների ընթացքում ցանկացած տարբերակ էլ չի բացառվում: 
Ուրեմն՝ ի՞նչ սպասել ընտրություններից: Փորձագետներից շատերը այդ ուղղությամբ փորձում են հաշվարկներ կատարել: Այդ թվում.
Եթե Հիլարի Քլինթոնը հաղթի արդար ընտրությունների միջոցով ¥ինչն ամենահավանական սցենարն է համարվում¤, Թրամփը կփորձի աղմկել, սակայն, ի վերջո, ստիպված կլինի հաշտվել: Մյուս սցենարով, եթե Քլինթոնը «հաղթի» կեղծարարության միջոցով, ապա Թրամփի հովանավորները դա բացահայտելով եւ գոհացուցիչ արձագանք չստանալով, կգնան մինչեւ վերջ: Իսկ այդ վերջ ասվածը կարող է սկսվել մասսայական բողոքի ալիքից եւ հասցնել մինչեւ իսկ քաղաքացիական պատերազմի:
Մյուս տարբերակով, եթե նույնիսկ կեղծարարական ողջ մեքենան գործադրելուց հետո անգամ հաղթի Թրամփը ¥իսկ այդ տարբերակը նույնիսկ դեմոկրատական շատ աղբյուրներ են համարում ամենահավանականը¤, ապա մեծ է հավանականությունը, որ դեմոկրատները պարզապես կհրաժարվեն զիջել Սպիտակ տունը: Առաջին փորձն այդ դեպքում կլինի ընտրությունները չեղյալ համարելու տեսքով, որը, սակայն, նորից դեպի քաղաքացիական պատերազմ տանող էլ ավելի կարճ ճանապարհը կդառնա:
Եվ այս տարբերակով նույնպես քիչ հավանական սցենարը համարվում է մրցակցի կողմից պարտությունն ընդունելը:
Այսպիսով, անկախ ընտրությունների արդյունքներից, իշխանության խաղաղ փոխանցումն այս կամ  այն թեկնածուին քիչ հավանականություն ունեցող տարբերակն է համարվում, քանի որ, կրկնենք, խաղադրույքին դրված է ապագայում աստղաբաշխական եկամուտների այս կամ այն կողմ անցնելու խնդիրը: Ընդ որում, նույն մասնագետները նորից քիչ հավանական են համարում, որ «ստվերային վերնախավը» այդ եկամուտները կիսելու տարբերակ կգտնի, քանի որ ճգնաժամային վիճակի հասած ԱՄՆ ֆինանսատնտեսական գործող համակարգն է առաջ բերել այդ հակասությունը եւ կոմպրոմիսային լուծման ճանապարհ գրեթե չի թողել:
Իսկ եթե կողմերը գնան մինչեւ վերջ, դա առնվազն ներամերիկյան խորը քաոս է խոստանում, որն արագորեն կվերածվի գլոբալ քաոսի:
Արդյունքում՝ ի՞նչի պետք է սպասել ընտրություններից հետո: Իհարկե, պատահական չէ, որ Վաշինգտոնը տենդագին քայլեր է կատարում Քլինթոնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ, այդ թվում՝ նաեւ սրտի հետ կապված լուրջ խնդիր ունեցող տիկնոջը ընտրարշավի մեջ պահելով, արտաքին ծանր գործողություններով եւ այլն: Բայց ինչքան էլ, որ Քլինթոնի «մաքուր» հաղթանակի տարբերակը մնում է ամենաանվտանգ թվացողը, մեկ է՝ նրա նախագահ դառնալով շատ գլոբալ հարցեր չեն լուծվելու: Այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ի անվտանգության համար հիմնական խնդիր է դարձել դոլարի գլոբալ իշխանության պահպանումը, եւ դրա երաշխավորված լուծումն է, որ չի տալիս Քլինթոնի ընտրվելը: Առավել եւս, որ հենված է դոլար տպագրողների վրա եւ պարտավոր է ընտրվելու դեպքում աշխատել նրանց գերբիզնեսի պահպանման ուղղությամբ: Եվ, հասկանալի է, էլի ի հաշիվ հակադիր թեւի: Այսինքն՝ կշարունակվի նաեւ ներամերիկյան այդ գլոբալ պայքարը, հենց որտեղից էլ ծնունդ է առնում այս մեծ քաոսը ողջ աշխարհում:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА