o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՆՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է, ՀՀԿ-Ն ԱՐԱԳ ԳՈՐԾՈՒՄ Է

19.10.2016 18:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԻՆՉ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է, ՀՀԿ-Ն ԱՐԱԳ ԳՈՐԾՈՒՄ Է

Ընտրական օրենսգրքի քննարկումները ԱԺ-ում արդեն տեղ-տեղ կրկես են հիշեցնում: Թեեւ խորհրդարանական ընդդիմադիրները ստորագրել են կոնսենսուսային նախագիծը, իշխանությունն էլ պատրաստ է նրանց նոր առաջարկություններին ընդառաջ գնալ, բայց, միեւնույնն է, կրակոտ քննադատական ելույթների պակաս չկա: Իսկ Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ ՀԱԿ-ը ձեռնպահ է քվեարկելու: Այսինքն` կողմ չի քվեարկելու այն նախագծին, որը ոգեւորությամբ անվանում էր դարակազմիկ, մեծագույն հաղթանակ, եւ այլն... ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՐՎԱԾԱՅԻՆ» ՏԵՄՊԵՐԸ
Այն, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը գլխիվայր է շրջվել, ինչ-որ տեղ հասկանալի է: Այդ ուժը ՏԻՄ ընտրություններում բառացիորեն ամենուրեք զբաղեցրեց վերջին տեղը, ինչին ի պատասխան, հույժ սրտնեղած Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեւականություն պիտակեց բոլոր տեսակի բարեփոխումները եւ «գուժեց» անխուսափելի տնտեսական դեֆոլիտի մասին: Դեֆոլտ եղավ, բայց, բնականաբար, ընդդիմադիրների ու նախեւառաջ ՀԱԿ-իստների ուղեղներում, եւ նրանք կանգնեցին ոգեւորությամբ 4+4+4 ձեւաչափով իրենց իսկ կողմից ստորագրված ընտրական բարեփոխումը «քըխ» անելու անհրաժեշտության առջեւ: Եղավ ճիշտ ու ճիշտ սովետական ժամանակների այն անեկդոտի պես, ուր պատմվում էր մարդակեր ցեղի ձեռքը գերի ընկած ռաբիսների մասին, եւ ուր ռաբիսներից մեկն ասում է. «Հիսուն տարվա վոժդ ա, ինքն ավելի լավ գիտի ում ուտել եւ ում...»: 
Ինչեւէ, մինչ պարապ մնացած ընդդիմադիրների մոտ հաջողությամբ զարգանում է մտքի եւ լեզվի դեֆոլտը, Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը արագորեն անցնում է բոլոր անհրաժեշտ փուլերը: 
Երկուշաբթի այն հաստատվեց ՀՀԿ-ում, երեկ հավանության արժանացավ կառավարության արտահերթ նիստում եւ հոկտեմբերի 20-ին ներկայացվելու է խորհրդարանի արտահերթ նիստին: Այսինքն` ամեն ինչ արվեց սահմանադրորեն նախատեսված առավելագույն ժամկետներից էլ արագ: 

Ալիևը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք. Արմեն Աշոտյան

ԻՆՉ 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԱՍԵԼ 
ԱՌԱՋԻԿԱ 
ԱՄԻՍՆԵՐԻՆ
Պարզ է, որ ներկայիս ծրագիրը նախատեսված է 6 ամսվա, առավելագույնս` մեկ տարվա համար, այդ պատճառով էլ կրում է կարճաժամկետ միջոցառումների կնիք: Բնականաբար, ԱԺ ընտրություններից հետո լինելու է նոր ծրագիր: 
Սակայն առկա են նաեւ ռազմավարական մոտեցումներ, ու շեշտը դրվում է պաշտպանության եւ անվտանգության վրա. «Հաշվի առնելով նաեւ արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման եւ ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները` անհրաժեշտ է վերլուծել եւ վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես, պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության եւ մրցունակության վերաբերյալ»: «Այդ մոտեցումները մշակելիս հաշվի են առնվում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային սպառնալիքները, որոնցով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունը պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող եւ արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ զինված ուժերի թվակազմի, պահպանման եւ զարգացման պաշարների անհամաչափությունը երկրի ազգաբնակչության նկատմամբ թելադրում է հատուկ լուծումների ներդրում, ինչի արդյունքում Զինված ուժերը բյուջեի եւ տնտեսության համար բեռ լինելուց պետք է փոխակերպվեն` դառնալով առաջընթացի խթանիչ»: 
Ուշագրավ է, որ կառավարության ծրագրում իր արտացոլումը գտավ այն, ինչն առաջին անգամ պաշտպանության նոր նախարարի շուրթերից հնչել էր որպես սենսացիա` ազգ-բանակ սկզբունքը: Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը եւ «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Հայոց բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»` նպաստելով բանիմաց եւ հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը: Իսկ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով պլանավորվում է ձեւավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաեւ սփյուռքի եւ արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները: 
Ծրագրից նաեւ երեւում է, որ կադրային քաղաքականությունը լինելու է բավականին դինամիկ, եւ կադրերին ներկայացվելու են նոր պահանջներ. «Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ արդյունավետ կառավարում, մշտապես կատարելագործվող կառավարիչներ, պետություն-քաղաքացի հստակ եւ արդար հարաբերություններ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց զարգացումներին պատրաստ ու համարժեք արձագանքող տնտեսական քաղաքականություն եւ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն»: 
Պարզ է, որ նախատեսվում է օլիգարխիկ համակարգի ապամոնտաժում (ականջը կանչի Տեր-Պետրոսյանի «ավազակապետության կազմաքանդմանը»), սակայն մականունավորների խաղի բացահայտ դիմադրության նշույլներ չեն երեւում: Ճիշտ է, լրատվական դաշտում հայտնվեցին հեքիաթներ` իբր ՀՀԿ խորհրդի նիստին հանրապետականներից շատերը  ցուցադրեցին վարչապետին չընդունելու վարքագիծ, սակայն պարզ է, որ դա ընդամենը ստվերից ուղղորդվող տեղեկատվական-քարոզչական ներգործության տարրերից մեկն է, ուր պատվիրատուները նաեւ հաճախ իրենց ցանկալին իրականության տեղ են դնում: Իսկ որ որեւէ ռեալ ներքին դիմադրություն չկա` դրանում համոզվելու առիթ կլինի ԱԺ այն նիստին, ուր քննարկվելու է ծրագիրը: 


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА