o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ ԵՆ «ՆՎԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ՆՐԱ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ »

02.03.2016 12:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ ԵՆ «ՆՎԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ՆՐԱ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ »

Լոռու մարզի Վահագնի գյուղում օրեր առաջ կատարված սպանությունից հետո  լարված իրավիճակը դեռ շարունակվում է, «ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում: Լարվածությունը օր-օրի մեծանում է, Նվերի հարազատները չեն կարողանում հաշտվել նրա սպանության հետ: Ասում են` չեն հանգստանա, մինչեւ հանցագործին չհայտնաբերեն ու ինքը օրենքի առաջ պատասխան չտա: Նվերի անչափահաս երեխաները անընդհատ պապայ են կանչում, ահավոր վիճակ է»-iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագնի գյուղի գյուղապետի տեղակալ տիկին Անուշը:

​​​​​​​«ՀԱԿ-ի անդամների ու կողմնակիցների ակտիվացմամբ` կրկին ապացուցվեց, թե որտեղ է թաղված շան գլուխը»

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ի գիշերը, վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը: Հայտնի է, որ սպանվածն ու սպանությունը կատարելու մեջ կասկածվողը համագյուղացիներ են, տարիներ առաջ մտերիմ ընկերներ են եղել, միասին աշխատել են ՌԴ-ում, ապա ինչ-որ ֆինանսական հարցերի շուրջ անհամաձայնություններ են եղել, որն էլ վերածվել է թշնամանքի: Կասկածյալը Կախյանների ընտանիքից է` Արմեն Կարախանյանը, ում ընտանիքը (7 մարդ), այդ թվում կանայք ու երեխաներ, դաժանաբար սպանվել էին 16 տարի առաջ՝ 2000թ-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА