o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ  ԿՄՏՆԻ ՕՐԱԿԱՐԳ

18.10.2016 18:58 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ  ԿՄՏՆԻ ՕՐԱԿԱՐԳ

Ղարաբաղի հետ կապված հնչեղ հայտարարությունները, որոնք վերջին ժամանակներս հաճախակի են հնչում, առաջին հայացքից իրար հակասող ինչ-որ մտքեր են հիշեցնում: Սակայն ավելի ուշադիր մոտենալու դեպքում՝ խորքային տրամաբանություն կարելի է գտնել:ԱՆԿԱՐԱՆ ԴԵՌ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼԵԶՎԻՆ
Այդ հայտարարություններից առաջինը հնչեցրեց Ալիեւը՝ Ադրբեջանի կառավարության նիստում. «Փակ դռների հետեւում մեզ վրա ճնշում են գործադրում` նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»: Շատ չանցած՝ Ալիեւի ասածների իմաստը ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի նախօրեին բացահայտեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեթյու Չավուշօղլուն. «Ռուսաստանը մեզ հետ կիսվեց այդ գաղափարով, որին մենք աջակցություն հայտնեցինք»: Խոսքը «5 շրջան՝ ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց» հայտնի բանաձեւի մասին է, եւ Չավուշօղլուի խոսքում նոր բանն այն էր, թե՝ այդ հարցով Թուրքիան քննարկումներ է ունեցել նաեւ Ադրբեջանի հետ. «Ենթադրում ենք, որ Ադրբեջանն էլ կցանկանա խնդիրը լուծել... Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում»: Անմիջապես Չավուշօղլուին հերքեցին նախ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ թուրք նախարարը փորձում է խեղաթյուրել բանակցային գործընթացը: Ապա նաեւ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, թե՝ մոտ ժամանակներս Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի հետ կապված առանձնակի լավատեսություն չունեն: Իսկ դա ակնարկ էր, որ եթե անգամ Ռուսաստանը Թուրքիայի հետ ինչ-որ «գաղափարով կիսվել է», ապա դա առավելագույնը մտքերի փոխանակման պես մի բան է, որը ոչ մի արագ եւ ռեալ բան չի ենթադրում: Մեկ օրից Երեւանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին ակնարկեց, որ ղարաբաղյան խնդրի լուծման համար դեռ ժամանակ է պետք: Այսինքն, որ որոշ գործոններ կարող են ազդել այդ ժամկետների վրա. «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցություն: Իսկ դա այնպիսի կարեւոր գործոն է, որը մենք մշտապես հաշվի ենք առնում...»:  
Այստեղ նախ նկատենք. եթե Յուրի Ուշակովի հայտարարությունից հնարավոր էր մտածել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում Ղարաբաղի հետ կապված մտքերի փոխանակումից զատ՝ որեւէ ռեալ բան չի քննարկվել, ապա Լավրովի խոսքից հակառակ տպավորությունն է առաջանում: Այսինքն՝ հարցը խորությամբ քննարկվել է: Թեեւ ասել, թե ռուս պաշտոնյաների այդ հայտարարությունները հիմքում իրար հակասում են, սխալ կլիներ:
Այսպես՝ նկատենք, որ Լավրովը, թեեւ խոսում է ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, սակայն նրա խոսքի մեխը ոչ թե դա է, այլ՝ հայ-թուրքական հարաբերությունները: Ընդ որում, այս առումով արդեն նաեւ ռուս պաշտոնյաների եւ Չավուշօղլուի հայտարարությունների մեջ հակասություն չկա. թուրք նախարարը եւս խոսքի վերջում գալիս է նույն բանին՝ «Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում»: Եվ այն տպավորությունն է առաջանում, որ ՌԴ նախագահի թուրքական այցի օրակարգում հենց հայ-թուրքական սահմանի թեմայի հետ կապված է, որ լուրջ քննարկումներ եղել են, իսկ ղարաբաղյան հարցը դարձել է դրա հիմնական նախապայմաններից մեկը: Ընդ որում, նաեւ այն տպավորությունն է, որ ինչպես ՌԴ-ն, այնպես էլ՝ Թուրքիան շահագրգռվածություն ունեն հայ-թուրքական սահմանի հարցում, բայց նաեւ, որ Անկարան դեռ օրակարգում է պահում հին նախապայմանը՝ Ղարաբաղի հարցով պետք է առաջընթաց: Համենայնդեպս՝ Լավրովն իր հիշատակած հայտարարությունն ավարտում է այս մտքով. «Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադարձ կատարեն առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապի իրենց պայմանավորվածությունների իրագործմանը, ապա մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մենք զգում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կլինի առանցքային, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները»:

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող են քննարկել 2020-ի ընտրություններում երկրի ղեկավարի «միջամտության» հարցը

ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ 
ԼՂՀ-Ի ՇՈՒՐՋ ԹԱՅՄ-ԱՈՒՏԸ
Իհարկե՝ դժվար չէ կռահել նաեւ, թե ՌԴ-ի, Թուրքիայի, ասենք՝ նաեւ Հայաստանի եւ նույնիսկ՝ Ադրբեջանի համար ինչն է կարեւորում հայ-թուրքական սահմանի բաց լինելը: Հայաստանից ՌԴ նախագահը մեկնեց Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելու: Մինչ մեկնարկը՝ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Հնդկաստանի եւ Չինաստանի իր գործընկերների հետ, եւ քննարկումների հիմնական առանցքներից մեկը դարձավ երկկողմ ու բազմակողմ առեւտրատնտեսական հարաբերությունների հարցը եւ առաջին հերթին՝ «Մետաքսի ճանապարհը»: Իսկ այդ գլոբալ նախագիծն իրանական ուղղությամբ լիարժեք կկարողանա գործել հարավկովկասյան բաց սահմանների առկայության պարագայում, այդ թվում՝ Իրան-Նախիջեւան-Հայաստան-Թուրքիա երկաթուղու: Խոսքը տարեկան տասնյակ միլիոնավոր տոննաներով ապրանքաշրջանառության, հսկայական գումարների եւ, որ պակաս կարեւոր չէ, աշխարհաքաղաքական մեծ առավելության մասին է: Եվ, հասկանալի է, որ դա ոչ միայն Մոսկվային, այլ նաեւ Անկարային է շահագրգռում՝ հայ-թուրքական եւ հարավկովկասյան մյուս սահմանները բաց, այսինքն՝ ղարաբաղյան հարցը լուծված տեսնել: Այսինքն, երբ Ալիեւը խոսում է ճնշումներից, ապա ենթադրելի է, որ այս պահին Թուրքիան նույնպես, եթե ոչ ճնշողների, ապա առնվազն Բաքվին համոզողների թվում է. ի վերջո հաշվի առնենք, որ ՌԴ նախագահի հայտնի թուրքական այցի ժամանակ Ալիեւն էլ էր այնտեղ եւ պետք է, որ ինչ-որ չափով ընդհանուր քննարկումներին մասնակցեր: Կարելի է նաեւ ենթադրել, որ Անկարան լուծման տարբերակ է համարում «5 շրջան՝ ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց» գաղափարը, որին, կարծես թե, Բաքուն եւս կամաց-կամաց պատրաստվում է համաձայնվել: Այլ բան, որ արդեն Հայաստանի համար այդ տարբերակն ընդունելի չէ, թեեւ ընդհանուր համաձայնության պարագայում, ինչպես ՌԴ նախագահն էլ ակնարկեց, փոխզիջումային տարբերակ հնարավոր է գտնել:
Բայց նաեւ չմոռանանք Ուշակովի հայտարարության մասին՝ արագ լուծումներ չեն լինելու: Նախ՝ հիշատակված ողջ առեւտրատնտեսական մեխանիզմի գործարկման համար կարեւոր է նաեւ Սիրիայում եւ Իրաքում կայուն իրավիճակը. առեւտրային գլոբալ ուղիները հազիվ թե կարողանան անխափան գործել ահաբեկչական խմբավորումներով լցված գոտիների հարեւանությամբ: Երկրորդը. թեեւ ՌԴ նախագահի թուրքական այցի ժամանակ խոսվեց մինչեւ «Թուրքական հոսք» գազատարի եւ Անկարային C-300 համակարգեր տրամադրելու մասին, սակայն փաստն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, երկրում տեղակայված են միջուկային զենք ունեցող ամերիկյան ռազմաբազաներ: Վերջապես՝ Թուրքիայում խորը արմատներ ունի ամերիկամետությունը, եւ բավական է ինչ-որ մի «պատահական» մահապարտ մոտենա Էրդողանին, որ Մոսկվայի հետ ձեռք բերված այդ բոլոր պայմանավորվածությունները գլխիվայր շրջվեն:
Միաժամանակ՝ Սիրիայից զատ, ուր որ է կարող է հերթական մասշտաբային պատերազմը բռնկվել Ուկրաինայում, եւ այս իրավիճակում Ղարաբաղով զբաղվելու ոչ միայն ժամանակի եւ քաղաքական ռեսուրսների սահմանափակումներ կան: Ամենակարեւորը. տարբեր հատվածներում առկա պատերազմական իրավիճակը կարող է նաեւ կատալիզատորի դեր կատարել, որ ղարաբաղյանի նման վտանգավոր հակամարտությունը եւս մի փոքր անզգույշ մոտենալու դեպքում կպայթի: Այսինքն՝ ավելի լավ է ռիսկի չգնալ:
Ու մյուս կողմից էլ, թերեւս ԱՄՆ-ի համար նույնպես ձեռնտու չէ այս պահին Ղարաբաղի ուղղությամբ ինչ-ինչ քայլերի գնալը: Իհարկե՝ իրավիճակը պայթեցնելն ու ռուսներին նոր պատմության մեջ քաշելը կարող է հրապուրիչ լինել: Սակայն նախ՝ գրեթե բացառվում է այս պահին Ղարաբաղի շուրջ պատերազմ սարքելը, հաշվի առնելով, որ Բաքուն առանց Անկարայի երաշխիքների, հազիվ թե նման բանի գնա, իսկ Անկարային այս պահին հաստատ Սիրիան ու Իրաքն էլ բավարար են: Մյուս կողմից, ԱՄՆ-ն էլ իր հերթին է հազար ու մի հակամարտությունների մեջ քաշված, նախագահական ընտրություններն էլ չգիտես ուր կտանեն: Եվ Վաշինգտոնի համար եւս այս պահին, թերեւս, նախընտրելի է հավելյալ լարված օջախներ չունենալը:
Արդյունքում, այն տպավորությունն է, որ արտաքին առանցքային խաղացողների համար այս պահին ցանկալի է հանգիստ թողնել Ղարաբաղը, թեեւ կուլիսային նախապատրաստական գործընթացները, ինչպես ցույց տվեց Չավուշօղլուն, ընթանում են: Սակայն երկու գործոն կա, որոնք կարող են ղարաբաղյան թեման բերեն առաջին պլան: Նախ՝ Հալեպի օպերացիայի ավարտը, որը շատ բան կհստակեցնի Սիրիայում: Ապա՝ ամերիկյան ընտրությունները, որոնց արդյունքները հստակություններ է խոստանում արդեն աշխարի մասշտաբով: Եվ նկատենք, որ երկուսն էլ, այսպես ասած, երկարաժամկետ գործընթացներ չեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԼՂ հարցը առաջիկայում կլուծվի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА