o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՐՑԱՎԱԶՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԱՆՏՈՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

18.10.2016 18:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱՎԱԶՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԱՆՏՈՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեւի թե արժե մեր ընդդիմությանը փոխարինել արջով: Արջի յոթ երգը գոնե մեղրի մասին է, իսկ մեր ընդդիմադիրների յոթ երգը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների «քըխ» լինելու եւ ապագա ընտրություններից գանգատվելու մասին է: Մեկ էլ, իրար հետ կատաղի մրցակցում են, թե ով է իրենցից ամենալավ ընդդիմությունը` մյուսներին մատնացույց անելով որպես «ծախուներ»: Ու մեկնարկած արտահերթ նստաշրջանը, բնականաբար, դարձավ նշյալ թեմաներով ընդդիմադիրների շքահանդես, եւ նրանց կրքոտ ելույթների պատճառով կողքից խորհրդարանի նիստին հետեւողներին ժամանակ էր պետք հասկանալու, թե օրակարգային ինչ հարցեր են քննարկվում: ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Զարուհի Փոստանջյանին կշրջանցենք, քանզի այնքան շատ է ԱԺ ամբիոնից հնչեցրել սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր, որ գործընկեր պատգամավորները արդեն այդ կոչերին հումորով են վերաբերվում: 
Ինչեւէ, տեղեկատվական դաշտում շարունակվում են փնտրտուքները, թե ովքեր են այն «դավաճանները», որոնց պատճառով «Լուսավոր Հայաստանի» լուսապսակ թեկնածու Քրիստ Մարուքյանը այդպես էլ չդարձավ Վանաձորի քաղաքապետ: Իր հերթին մանրամասն ծամծմվել են եւ մարուքյաններին աչքի գրող համարող Վիկտոր Դալլաքյանի խոսքերը, այն աստիճանի, որ մարդիկ անչափ հոգնել են այդ թեմայից: 
Իսկ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի հերթական քննարկումը դարձավ նորանոր բողոքների, տրտունջների, պիտակավորումների առիթ: Թեեւ, բացառությամբ զուտ Զարուհի Փոստանջյանով ներկայացված «Ժառանգության», բոլորը ստորագրել էին իրենց համաձայնությունը Ընտրական օրենսգրքի կոնսենսուսային նախագծի շուրջ, բայց էլի մեղադրանքներ հնչեցին: Օրինակ, այդ նախագիծը ստորագրած ՕԵԿ-ը ոգեւորված քննադատեց այն: ՀԱԿ-ն էլ որոշակիորեն տրտնջաց, բայց ոչ այնքան շատ` թեեւ Լեւոն Ակոպիչը քամահրական էր արտահայտվել ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին, բայց դեռ ոչ ոք չի մոռացել նախագծի վերաբերյալ Լեւոն Զուրաբյանի հիացական խոսքերը: Դե, իսկ ՏԻՄ ընտրությունների, Գյումրիի ու Վանաձորի ավագանիների եւ քաղաքապետների մասին կրակոտ արտահայտվում էին բոլորը, ում վրա թեկուզ մի թեթեւ ընդդիմադիր փոշի կա: 
Փաստորեն, ինչ է ստացվում: Իշխող կուսակցությունը, եթե անգամ ընդդիմության համար սեփական ձեռքերում ձվածեղ եփի, էլի դժգոհ կմնան: Տեսախցիկներով ընտրատեղամասերն ապահովելու ծախսը պետությունն իր վրա վերցրեց, գնումների վերահսկման համար առաջարկվեց, որ իշխանության, ընդդիմության եւ քաղհասարակության համատեղ հանձնաժողով ստեղծվի, բայց էլի դժգոհ են: Թերեւս տեղին էր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հիշեցումը, որ ժամանակին բազում կրակոտ ելույթներ հնչեցին ընդդեմ նոր գլխավոր դատախազի եւ ԿԸՀ-ի, սակայն քվեարկելիս «դեմ»-երը հատուկենտ էին, եւ փոխխոսնակը նկատեց` ինչ է, ձեր վրա՞ էլ «վարչական ճնշումներ» կան: Իսկ թե ինչքան յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պատմեր մյուս ընդդիմադիր ուժերի կողմից տեղամասային հանձնաժողովների տեղերը ծախելու մասին` ավելի լավ է չխորանալ, քանզի հիասթափությունն էլ իր սահմանները պետք է ունենա: 
Իսկ, խոշոր հաշվով, ստացվում է, որ ընդդիմադիրներն իրենք իրենց համար ստեղծել են ժողովրդին չհետաքրքրող քաղաքական ֆանտոմներ եւ ինքնամոռաց վազվզում են այդ տեսիլքների հետեւից: 

Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք. Փաշինյանը՝ Գյումրիում

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈՒՐՍ. 
ՆԻԿՈԼԵՆՑ 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻ՞Ց ԷԼ 
ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ 
ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ազնվորեն ճանաչելով հանդերձ Գյումրիում եւ Վանաձորում սեփական ջախջախիչ պարտությունը, այնուամենայնիվ, հպարտանում էր Նոր կյանք գյուղում գյուղապետի պաշտոնում իրենց կուսակցի ընտրության կապակցությամբ: Բայց այդտեղ էլ արդեն հասել է սկանդալի` երիտասարդ գյուղապետը միանգամից որոշեց փոխել մանկապարտեզի տնօրենին, որի աշխատանքից թեեւ դժգոհություն չուներ, սակայն մատնանշում էր, որ իր թիմից չէ: Այդ պատմությունը վերածվեց Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի, որի արդյունքում սոցցանցերում Փաշինյանի համակիրներն այնքան կտցահարեցին խեղճ տնօրենին, որ դրա համեմատությամբ իշխանական թիմի ամենամոլեգին պաշտպանները փառք կթվային: Թեեւ Փաշինյանը Լեւոն Ակոպիչի օրոք պաշտոնի տեր չի եղել, սակայն նրա կուսակիցների ու համակիրների վարքը ակամա հիշեցրեց ՀՀՇ-ի ժամանակները: Դե ինչ, երիտասարդ գյուղապետին հաջողվեց շատ արագ ոչնչացնել այն միֆը, իբր «Քաղաքացիական պայմանագիրը» իր հետ նոր քաղաքական մշակույթ է բերում: 

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ՄՇԱԿՈՒՅԹ` 
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ 
ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ
Երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստում քննարկեց կառավարության ծրագրի նախագիծը, որն այնուհետ կհաստատվի կառավարության առաջիկա նիստին եւ մուտք կգործի խորհրդարան: Իսկ թե ինչ կա այդ ծրագրում` որոշ դետալներ նիստից հետո հնչեցրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Տնտեսական բարեփոխումներ, արդարության ամրապնդում, որակյալ կրթություն, կոռուպցիայի դեմ պայքար, ներքին ու արտաքին անվտանգության հարցեր: Այս խնդիրները ներկայացված են Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի նախագծում, որն այսօր քննարկվել է Հանրապետական կուսակցության խորհրդի, այնուհետեւ` Գործադիր մարմնի նիստում»: 
Կուսակցության մամլո խոսնակը շեշտեց, որ կառավարության ծրագրում շատ բան բխում է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթներից. «Եղան տասնյակից ավելի հարցեր, ունենք մեկ-երկու օր ժամանակ, որ քննարկենք  վերջնական տարբերակը: Բայց պետք է ասեմ, որ ծրագիրը բխում է ՀՀ նախագահի ծրագրային հիմնադրույթներից եւ նախագահ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները, պարոն նախագահը մատնանշում էր բարեփոխումների իրականացումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Եվ բնականաբար, պարոն Կարապետյանի կառավարությունը ու ծրագիրը պետք է ունենար ազդակներ, որոնք բխում են նախագահ Սարգսյանի ծրագրային ելույթից: Պետք է նշեմ, որ նախնական տարբերակում կան առաջնահերթություններ` հանրային կյանքի բոլոր ոլորտները ունեն կարիք` բարեփոխումների»: Շարմազանովը նաեւ հատուկ նշեց երկրի ղեկավարի վստահությունը վարչապետի թիմի հանդեպ. «Այս կառավարությունը նախագահ Սարգսյանի վստահությունն ունի եւ արտաքին քաղաքականության ու ներքին անվտանգության ոլորտում հիմնական թեզերը վերցված են նախագահ Սարգսյանի ելույթից: Արտաքին քաղաքականության ոլորտում մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը: ԼՂ հիմնահարցում իշխող քաղաքական ուժի կարծիքը մնում է հստակ` մենք պետք է քայլեր ձեռնարկենք բանակցությունների միջոցով հասնելու Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ Արցախի միջազգային ճանաչմանը»: Նա համոզմունք հայտնեց, որ հնարավոր է առաջիկա վեց ամիսներին հասնել զգալի տեղաշարժի.  «Այս կառավարության ծրագրի նախնական տարբերակը բավականին կոնկրետ թիրախներ է ընտրել: Ես կարծում եմ, որ ճիշտ նվիրված եւ պատասխանատու աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել որոշակի դրական տեղաշարժի»:
Թեեւ ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի ծրագիրն իրականացնելու համար հարվածի տակ կհայտնվեն օլիգարխների հսկայական ստվերային եկամուտները, սակայն հանրային մթնոլորտում այդ դասի կողմից դիմադրության դրսեւորումներ չեն երեւում: Մականունավորների խավը չի համարձակվում բացահայտ դուրս գալ նոր վարչապետի եւ վերջինիս քարտ-բլանշ տված նախագահի դեմ, բայց, իհարկե, տեղեկատվական դաշտում «տակից» փորձում են բացասական ֆոն ստեղծել: Սակայն ուշագրավ է, որ արդեն բաց շրջանառության մեջ սկսել են հայտնվել տեղեկություններ, թե ով եւ ում միջոցով ինչպես է թաքուն «ինֆորմացիոն պատերազմի» փորձեր անում, եւ հավանաբար, այդ փորձերն էլ շուտով կհասնեն նվազագույնի: 
Իսկ ամբողջ հանրությունը ծրագրին լրիվ ծավալով ծանոթանալու հնարավորություն կունենա 3-4 օրից, երբ դա մտնի գործադիրի, իսկ այնուհետ օրենսդիրի հրապարակային քննարկումների փուլ: Ինչեւէ, եթե ռեալ ու կոնկրետ բան կարելի է ակնկալել, ապա թերեւս միայն իշխանական ճամբարից:
Բայց հարցը մնում է բաց` ի վերջո ո՞ւմ իր քվեները տա բողոքավոր ընտրազանգվածը: Չէ՞ որ ընտրություններին չմասնակցելը չի կարող լավ տարբերակ համարվել: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բիզնես համաժողովին մասնակցելու համար Գյումրի է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА