ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՆԱՑԻՆ ԵՐԿՆԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ՀՈՒՅՍԻՆ

12.10.2016 17:23 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՄՆԱՑԻՆ ԵՐԿՆԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ՀՈՒՅՍԻՆ

(ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԻՐԵՆՑ 
ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՉՔՎԵԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ «ՈՎՔԵՐ ՉԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ, ՊՈՌՆԻԿՆԵՐ ԵՎ 
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐ ԵՆ» ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Համաներումը նախապատրաստող հանձնաժողովից հայտնում են, որ համաներումը Վանաձորի ընտրություններում Բիշարյանի կողմից վերոնշյալ երեւույթներին չի վերաբերվելու:
ԿԻՍԱԳՈՂԱԿԱՆ ԾԱԽՎՈՂՆԵՐԸ
Ըստ լոռեցիների` եթե Մարուքյանը դառնա քաղաքապետ, իսկ Ականը փոխքաղաքապետ, ավագանու նիստերը անց են կացնելու պպզած, իսկ քվեարկությունները` ճշտով եւ սխալով:



Օպերայի եւ բալետի պետական թատրոնից հայտնում են, որ վանաձորյան ընտրություններից հետո որոշել են նկարահանել «Ընդդիմադիր միավորումը, սրբերը եւ պոռնիկները» օճառի պղպջակային օպերետը:


ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ` 
ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻՆ
(ԽԱՂՈՂԸ ԳԻՆՈՒ ԵՎ ԿՈՆՅԱԿԻ 
ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻՆ ՄԹԵՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ` ԱՅԼ ՏԵՂԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀՈՐԴՈՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գինին շառ ա:ԿԱՄՈՒՖԼՅԱԺՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Ըստ քաղտեխնոլոգների` Սեյրան Օհանյանը ընդդիմություն դառնա, ընդդիմությունը կռազմականացվի:


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ` 
ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Ինձանից Հայ հեղափոխական եւ մարզպետ դուրս չեկավ, ստիպված եմ ՏԻՄ ընտրություններում բարգավաճել:


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ
(ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՅԴ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՀԿ-ից հայտնում են, որ նկատի ունենալով ՀՅԴ-ի մոտ ստեղծված կրիտիկական վիճակը, որոշել են նախարարների, փոխնախարարների, մարզպետների, փոխմարզպետների պաշտոնները նրանցից վերցնել եւ նրանց տալ հանրապետության բոլոր ԺԷԿ-երի պետերի պաշտոնները, որ կրկին փորձեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА