o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՏՈՒ ՆԵՐԿՈՂՆԵՐԸ» ՎԱՆԱՁՈՐԻՑ, ԿԱՄ  2017-ԻՆ «ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ»

12.10.2016 17:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՏՈՒ ՆԵՐԿՈՂՆԵՐԸ» ՎԱՆԱՁՈՐԻՑ, ԿԱՄ  2017-ԻՆ «ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ»


Վանաձորյան ծագումնաբանությամբ սկանդալները անպակաս են: Քիչ էր մականունավոր ՕԵԿ-ականի կողմից հոգեւոր առաջնորդ ծեծելը, քիչ էր, որ Վանաձորի ավագանու կողմից քաղաքապետ ընտրելը վերածվել էր սկանդալի եւ հիսթերիաների, հիմա էլ վանաձորյան ծագումնաբանություն ունեցող Վիկտոր Դալլաքյանը տվեց իր հրաժարիմքը ՀՀԿ-ից եւ ազդարարեց ընդդիմադիր դառնալու մասին: Նրա «Եթե ինձ հետ բան պատահի, ապա պատասխանատու է...» բանաձեւը արդեն վերածվել է յուրահատուկ «ֆլեշ-մոբի» Ֆեյսբուքում, ուր այդ բանաձեւով մարդիկ «մեղավոր» են հռչակում իրենց ընկերներին կամ ծանոթներին: «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԴԵՄՔԵՐ» 
ՔՐԵԱԿԱՆ ԱՍՏԱՌՈՎ
Վանաձորի ավագանու առաջին նիստը, ուր վճռվում էր քաղաքապետի ընտրության հարցը, նշանավորվեց սկանդալներով եւ լաչառությամբ: Հույժ «եվրաարժեքային» Էդմոն Մարուքյանը ու ոչ պակաս «եվրաարժեքային» Հեղինե Բիշարյանը փորձում էին պարտադրել, որպեսզի ավագանու քվեարկությունը լինի բաց: Ընդ որում, եթե հանկարծ բաց քվեարկության պարտադրանք կիրառած լիներ ՀՀԿ-ն, ապա մեկից մեկ խոսելու էին «վարչական եւ քրեական ճնշումների»  ու այլ ահավոր բաների մասին: Բայց քանի որ պետք է վերահսկեին ընդդիմադիր հռչակագիր ստորագրածների քվեարկությունը, ապա գրողի ծոցը, որ քվեարկության գաղտնիության խախտումը դեմ է ամենահիմնարար «եվրաարժեքներին»: Եվ քանի որ այդ տարբերակը չանցավ ու, ի վերջո, քվեարկությունը տեղի ունեցավ փակ գաղտնի, ինչը լիովին տեղավորվում է Սահմանադրության ոգու մեջ, ըստ որի` պատգամավորի (ու նաեւ նրա տեղական անալոգ` ավագանու անդամի) գործունեությունն ազատ է, ու նա հաշվետու է միայն սեփական խղճի առաջ, լրատվական դաշտում հայտնվեցին հետաքրքիր բացահայտումներ: 
Դե իհարկե, համատարած է դարձել, թե երեք կուսակցությունից` «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ից, ԲՀԿ-ից եւ «Լուսավոր Հայաստանից» ովքեր են այդ «չորս դավաճանները» փնտրտուքը: Փնտրտուքի տրամաբանությանը հավատարիմ հարգարժան ընդդիմադիրները նաեւ հրապարակավ հասցրել են խոստովանել, որ իրենց կադրերը քվեարկության նշումներն անում էին` ելնելով նրանից, որ դա միանշանակ ճանաչելի ձեւով լինի:  
Հիմա ի՞նչ տարբերություն` ընդդիմադիր ավագանին է հատուկ ձեւով քվեաթերթիկը նշում, թե` թաղի խուժան Ժնջիլ Վաղոյին որոշակի ձեւով քվեարկելու խոստում տվողը: Համապետական կամ տեղական որեւէ ընտրության պարագայում հատուկ ձեւով նշված քվեաթերթիկները, այդ թվում եւ` գրչի որոշակի գույնի կիրառումով նշվածները, մշտապես դառնում են «ահավոր խախտումների» վկայագիր, որի մասին քաղաքական հայտարարություններ են անում կուսակցությունները: Բայց քանի որ այդ հնարքներն այս անգամ կիրառվում էին «հանուն ժողովրդավարության հաղթանակի», հանուն «ընդդիմադիր» քաղաքապետ ունենալու, ապա ուրեմն իրենց կարելի է այն, ինչը իշխանական կուսակցությունների պարագայում մահացու հանցանք է:Լավ, այդքանից հետո քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր «ժողովրդավարությունը»` իր «եվրոպական արժեքների» հետ մեկտեղ, որոնք կոնկրետ Վանաձորի պարագայում արդեն ձեռք են բերում «կատու ներկելու» հատկանիշներ... 
Բայց, այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ Վանաձորում, իրականում լոռեցու ասած` տեղի ունեցավ «դբա լավը»: Քանզի, եթե ընդդիմադիր կոչեցյալները կարողանային վերահսկել ավագանու քվեարկությունը, եւ քաղաքապետ իրոք դառնալ ինֆանտիլ ժպիտով Քրիստ Մարուքյանը, ապա, ըստ պայմանավորվածության, առաջին փոխքաղաքապետ է լինելու ՕԵԿ-ականների թիվ մեկ ավագանին` Ակա մականունով Արկադի Փելեշյանը, ով արդեն հանրահայտ է դարձել ավետարանականների առաջնորդին «բոքսելու» հայտնի սկանդալային դրվագով եւ սեփական քրեական անցյալով: Դե պարզ է, որ այդ դեպքում իրական քաղաքապետություն անելու էր հենց նշյալ մականունավոր տարրը: Այսինքն` Վանաձորին իշխելու էր այն տեսակը, որին ընդդիմադիր բառապաշարով ընդունված է ասել «օլիգարխիկ կրիմինալ»: 
Ուրեմն ինչ, այն կրիմինալը, որին դռնից հիմա վռնդում է ՀՀԿ-ն` նաեւ ի դեմս Կարեն Կարապետյանի կառավարության, ընդդիմադիր, մասնավորապես, ՕԵԿ-ական պատուհանո՞վ է նորից ներս խցկվում: Չէ, իրոք այն ընդդիմադիր ավագանիները, ովքեր նախընտրեցին ՀՀԿ-ական քաղաքապետին, եւ ում հիմա ընդդիմադիր լրատվամիջոցները կոչում են «դավաճան», իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «անբարոյական եւ պոռնիկ», Վանաձոր քաղաքի բնակիչների շահի տեսակետից գործել են «դբա լավը»: 

«Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ սուտը»

2017-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ. 
ԸՆԴԴԻՄԱԾՆՈՒԹՅԱՆ 
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պարզ է, որ Վանաձորի քաղաքապետի շուրջ տեղի ունեցած տգեղ «ռազբորկաները» դժվար թե բարձրացնեն իրենց ընդդիմադիր անվանող ուժերի վարկանիշը: Դե, եթե բացեիբաց հռչակում են սեփական թիմակիցների տոտալիտար վերահսկողության ցանկությունները, ու տենդագին իրար վրա են գցում «դավաճանության» մեղքը, ապա պարզ է, որ ե՛ւ առանձին-առանձին են հեղինակազրկվում հասարակ քաղաքացիների աչքին, ովքեր վաղուց զզվել են հայրենիքը կրկեսի վերածողներից, ե՛ւ զրոյացվում է ընդդիմադիր կոալիցիաների արժեքը որպես այդպիսին: Հանրությունն ավելի ու ավելի է համոզվում, որ սրանք միավորվող ու համախմբվող պտուղ չեն: 
Բայց պարզվում է, որ բավականին արագ էլ ծնվում են ընդդիմադիրի նոր տեսակներ` ի դեմս նախկին իշխանավորների: Բոլորը բոլ-բոլ զվարճացան, երբ համացանցում հայտնվեց Լիսկայի դուստր Սվետլանա Խաչատրյանի կոպիտ ընդդիմադիր ոճով գրած գրառումը, իսկ հետո քմծիծաղ տվեցին, երբ վերջինս հայտարարեց, թե իր ֆեյսբուքյան էջը կոտրել են ու իր փոխարեն դա զետեղել: Դե պարզ է, ինչ է, համակարգչահենները բան ու գործ չունե՞ն, որ մի բան էլ այդպիսի հիմարությամբ զբաղվեն, չէ՞ որ կարող են այնպիսի գործեր անել, որոնք կամ փաստացի պետական առաջադրանք են, կամ` փող բերող են... 
Ու մոտավորապես նույն տպավորությունը թողեց եւ Բաղրամյան 26-ը լքած, ՀՀԿ-ից հրաժարված Վիկտոր Դալլաքյանը, ով նաեւ փաստացի չհերքեց էլ, որ կարող է համագործակցել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Դե ինչ, երեւի թե, նախկին իշխանավորները մեր քաղաքացիներին դրել են հավի հիշողություն ունեցողների տեղ, որ հույս ունեն ԱԺ ընտրություններից մի քանի ամիս առաջ գլուխները լցնել քաղցր ընդդիմադիր հեքիաթներով եւ հանդես գալ ոտքերն ամպոտ գրեթե հրեշտակների կերպարով: 
Իհարկե, նախկին իշխանավորների կամ «օլիգարխիկ կրիմինալի» ներկայացուցիչների առավել խելացի եւ շրջահայաց ներկայացուցիչները կգերադասեն սեփական դեմքով հանդես չգալ, այլ թաքուն ֆինանսավորել ՀՀԿ-ի դեմ հանդես եկող տարատեսակ հակաիշխանական քաղաքական կամ մեծ քաղաքական միավորումներին, ինչպես նաեւ տարատեսակ կայքերին: Բայց ինչքանո՞վ դա արդյունավետ կլինի: Լավ, ենթադրենք կկարողանան լուծել այն խնդիրը, որ «դեմոնացնեն» իշխանությանը եւ ՀՀԿ-ին, բայց արդյո՞ք ի զորու են լուծել այն խնդիրը, որ համոզեն, թե ընդդիմադիր ներկայացող այս կամ այն միավորը կարող է ռեալ փոփոխություն անել: Չէ՞ որ բազմաչարչար ժողովուրդը «էսօր-էգուց» իշխանափոխություն խոստացող քանի՜-քանիսի՜ն է տեսել ու համոզվել, որ բոլորն առանց բացառության դատարկախոս են: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА