o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԸ»,  ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՓՉԱՑՆԵԼ ՉԵՂԱԾ ՎԱՐԿԱՆԻՇԸ

11.10.2016 19:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԸ»,  ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՓՉԱՑՆԵԼ ՉԵՂԱԾ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Երեկ ՀՀ Զինված ուժերի քիմիական զորքերի օրն էր, եւ դա խորհրդանշական է: Որովհետեւ Վանաձորում այնպիսի գարշահոտ քաղաքական կրքեր էին եռում, որ հաստատ լոռեցիները այդ զորատեսակի կողմից դրանցից պաշտպանվելու կարիք ունեին: Ավագանու նիստը, ուր վճռվում էր Վանաձորի քաղաքապետի ընտրության հարցը, դարձել էր մի բան, որը նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որակել էր «քաղաքական կապիկություն»: ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ 

Փաշինյանն ակամա խոստովանեց, որ լիովին կորցրել է վարկանիշը

ԽԱՅՏԱՌԱԿԵԼ 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Դեռ օրեր առաջ հանրապետական մասշտաբ ունեցավ Վանաձորում տեղի ունեցած միջադեպը` «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ի ավագանու ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Արկադի Փելեշյանը, ներխուժելով տեղի ավետարանականների կենտրոնակայան, մեղմ ասած, առաջնորդվել էր «բոքսիր մերձավորիդ» պատվիրանով` ավետարանականների  առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ: 

Այս ամբողջում զավեշտալին այն է, որ անվիճելի քրեական անցյալ ունեցող մեկը ոչ միայն տեղ է գտնում ՕԵԿ-ի ցուցակում, այլ գլխավորում է այդ ցուցակը: Ուրեմն ինչ, քրեական տարրերը ապաստա՞ն են գտնում ՕԵԿ-ում: Մինչ ՀՀԿ-ն սկսել է օլիգարխիկ կրիմինալից մաքրվելու գործընթացը, ՕԵԿ-ը առնվազն Վանաձոր քաղաքի մասշտաբով այդ նույն կրիմինալին առաջ է տանում... Այսինքն` եթե 2017-ին քրեական տարրերը կրկին թափանցեն խորհրդարան, կստացվի բավականին հետաքրքիր վիճակ` որ նրանց բերում է ընդդիմությունը: Այսինքն` բարձր մատերիաներից բարբառող Արթուր Բաղդասարյանը պատրաստ է ում հետ ասես ու ինչպես ասես համագործակցել, միայն թե տեղում արդյունք ապահովի: Բայց բոլոր դեպքերում, սույն խայտառակ միջադեպը դժվար թե նպաստի ՕԵԿ-ականների վարկանիշի աճին: 

Սակայն վերադառնանք ավագանու նիստին: Հույժ աղմկող Հեղինե Բիշարյանն ու Էդմոն Մարուքյանը պնդում էին, որ քվեարկությունը լինի բաց, այլ ոչ թե (ինչպես սահմանում է օրենքը) փակ գաղտնի, ու բանը հասավ ոստիկանության միջամտությանը: Իսկ երբ անցկացվեց փակ գաղտնի քվեարկությունը, բացահայտվեց հետաքրքիր իրողություն` որ ԲՀԿ-ՕԵԿ-«Լուսավոր Հայաստան» կոալիցիայում «քցողներ» կան, ովքեր քվեարկեցին ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Հեղինե Բիշարյանը պայմանավորվածությունը խախտածներին որակեց պոռնիկներ եւ անբարոյականներ, սակայն այդ երեք ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրը երդվում-պատռվում է, որ իրենց ավագանիների մեջ «պոռնիկներ եւ անբարոյականներ» չկան, բոլորը քվեարկել են ըստ պայմանավորվածության... Դե, բնականաբար, այդ վարքագիծը ինքնաբերաբար հարվածում է բոլոր երեքի վարկանիշին: Քանզի «քցողների» դասավորվածությունը կարող է լինել ցանկացած տարբերակով:ՈւԱԺ ընտրությունների ժամանակ էլ Վանաձորի ավագանիների քվեարկությունները հաստատ սիրասուն ընդդիմադիրների մոտ կդառնան իրար վրա «տակառ գլորելու» առիթներ, եւ դեռ քանիցս կհնչի մեղադրանք, թե ընդդիմադիր որ կուսակցություններն են Հեղինե Բիշարյանի ասածը: Ու կարելի է պատկերացնել, թե ինչպես են իրար դեմ կռվելու ընդդիմադիրները, ում համար իբր թե թիվ մեկ քաղաքական ախոյանը պետք է լիներ ՀՀԿ-ն: 

ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ 

ԻՇԽԱՆԱԿԱՆ 

ՃԱՄԲԱՐՈՒՄ...

Վանաձորյան թոհուբոհում չմոռանանք Դաշնակցությանը: Հետաքրքրական է, որ երեք նախարար եւ մարզպետներ ունեցող ՀՅԴ-ն Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններում կարողացավ ունենալ ընդամենը երկու ավագանի: Ընդ որում` Գյումրիում, ուր դաշնակցական մարզպետ կա, ՀՅԴ-ն ունեցավ զրո ավագանի: Իսկ դրանից մեծ խայտառակություն` բավականին դժվար է պատկերացներ, ու թերեւս ՀՀԿ-ն մտածելու տեղ ունի` իսկ արդյո՞ք իրենց պետք է այդպիսի թույլ արդյունքներ նվաճող կոալիցիոն գործընկերը: 

Իսկ բուն ՀՀԿ-ում, ինչպես արդեն քանիցս նշել էինք, ապաօլիգարխացման գործընթացն է: Դա եղավ եւ նախարարների մակարդակով, անցավ մարզպետների մակարդակի, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բյուջեն գրեթե կրկնապատկելու ցանկություն հայտնելուց հետո այդ կատեգորիային պարզ դարձավ, որ ստվերի եւ ապօրինի մենաշնորհների ժամանակներն ավարտվում են: 

Անշուշտ, հանրությանը այդ ամենը հաճելի կլինի ու, բնականաբար, դա կաշխատի ՀՀԿ-ի վարկանիշի օգտին: Բայց հարց է ծագում` իսկ ի՞նչ է նախաձեռնելու մականունավոր կոնտինգենտը: Չէ՞ որ մակաբույծի պես հարստությունը դիզելու, մրցակցությունն իսպառ ոչնչացնելու եւ ֆեոդալ լինելու հնարավորությունից զրկվելը դժվար թե նրանց դուրը գա: Արդյո՞ք կփորձեն կառավարության ծրագրի եւ բյուջեի քվեարկությունները տապալել` կարծում ենք, որ ոչ, քանզի յուրաքանչյուրի հետեւից ապօրինությունների այնպիսի պոչ կա, որ կողմ քվեարկելուց խուսափելու դեպքում բացասական հետեւանքները կարող են գալ անհապաղ: Իսկ հայ «մաֆիոզները», ի տարբերություն իրենց, ասենք` ռուս կամ իտալացի կոլեգաների, երբեք էլ չեն փայլել անձնական խիզախությամբ, որպեսզի հանդգնեն դեմ դուրս գալ: 

«Ժամանակ». Ձմեռային զորակոչն այս տարի տեղի կունենա ոչ թե 2020 թ. հունվարի 1-ից 31-ը, ինչպես սովորաբար լինում էր, այլ կսկսվի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը

Համ էլ, Ռոբերտ Քոչարյանը հրապարակային քաղաքական ակտիվություն չի դրսեւորում, որպեսզի, ասենք, նետվեին նրա ճամբարը, օսկանյանական կուսակցությունը նույն  ՏԻՄ ընտրություններին խաղք ու խայտառակ եղավ... Այդ դեպքում ո՞ւր գնան մականունավոր դասի ներկայացուցիչները: Վանաձորի օրինակով ՕԵԿ-ո՞ւմ ապաստանեն` բայց ախր, դեռ քվե հավաքելու խնդիր կա, իսկ հինգ կամ առավելագույնը տասը տոկոսում նրանք տեսականորեն էլ չեն կարող տեղավորվել: 

Մնում է թերեւս այն, ինչով եւ հիմա նեղացած-նեղացած զբաղվում են` տարատեսակ կայքերի գաղտնի ֆինանսավորում, ֆեյսբուքյան «կիբերզինվորների» վարձույթ, որպեսզի դաշտը լցնեն ագրեսիվ հակաքարոզչությամբ ընդդեմ նախագահի, վարչապետի, որդեգրված կուրսի... Թերեւս, այդպիսի «գործունեության» արգասիք պետք է համարել ծիծաղաշարժ «շպիոնական սկանդալները», որոնց ոչ ոք չի հավատում` իբր թե նորանշանակ պաշտպանության նախարարն ամերիկյան շպիոն է, իսկ իր տեղում մնացած արտգործնախարարը` ռուսական: 

Իսկ արդյո՞ք մականունավոր դասակարգը կհամարձակվի ֆինանսավորել ներքին կայունությունն էապես խարխլող գործողություններ: Կարծում ենք` դժվար թե: Քանզի ԱԱԾ-ի բավականին արդյունավետ աշխատանքը տեսել են, տեսել են նաեւ, թե ինչպես երկրի ղեկավարը ճշգրիտ քայլերով սառնասրտորեն հաղթահարեց ՊՊԾ գնդի գրավման հետ կապված ճգնաժամը: 

Այնպես որ, այդ ուղղությամբ տարատեսակ անակնկալները թեեւ ամբողջովին  բացառված չեն, բայց քիչ հավանական են: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА